Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության հայտարարությունը
Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը ողջունում է Ամուլսարի ծրագրի ֆինանսավորման համար տրված պետական երաշխիքի փաստը՝ հանքի շինարարության շուտափույթ ավարտի և անխափան շահագործման ակնկալիքով։ Ծրագրի շինարարության ընդհատումը 2018թ․-ին զգալի վնաս է հասցրել տնտեսությանը և Հայաստանի ներդրումային հեղինակությանը։
Ծրագրի վերագործարկումը և դրա համար տրված պետական երաշխիքը կարևոր ազդակ են ներդրողների համար՝ ոչ միայն հանքարդյունաբերության ոլորտում։ Ամուլսարի ծրագրի հաջող ընթացքը Հայաստանի տնտեսության համար կենսական նշանակություն ունի։ Այն ոչ միայն ի ցույց կդնի Հայաստանի՝ ներդրումների համար ապահով և արդար միջավայր ապահովելու պատրաստակամությունը, այլև՝ ոսկու աննախադեպ բարձր շուկայական գների պայմաններում զգալի ազդեցություն կունենա տնտեսության վրա։
Աներկնբա է, որ Ամուլսարի ծրագրի անխափան իրագործումը այլընտրանք չունի ո՛չ իրավական, ո՛չ սոցիալ-տնտեսական և ընդհանուր առմամբ երկրի շահի տեսանկյունից։
Վստահ ենք, որ Հայաստանում հասարակության լայն շերտերի մոտ կա այս ծրագրի թե՛ անխափան իրագործման, թե՛ ոլորտի զարգացման անհրաժեշտության խորը գիտակցում, որը հնարավոր կդարձնի այս և այլ ներդրումային ծրագրերի սահուն ընթացքը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT