Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ոսկու գինը նվազել է 2.2%-ով և մեկ ունցիայի համար վաճառվում է 5000 դոլարից ցածր արժեքովՍիրիայից Իրաք է տեղափոխվել Ադրբեջանի 55 քաղաքացի. նրանք ԻՊ-ի զինյալներ են Իշխանության ներկայացուցիչների իրար խառնվելը վկայում է այն մասին, որ ընդդիմությունը ճիշտ ուղու վրա է․ «Հայրենիք» կուսակցության անդամ Սարգիս ՆիազյանՎանաձոր քաղաքում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպում ունեցավ վանաձորցի երիտասարդների հետԵրբ կրկին հագնելու ես այն, ինչի վրա ծիծաղում էիր. «Միլիենիալների «քրինժը»», որը 2026 թվականին վերադառնում է նորաձևությունԱշխարհի ամենաուժեղ բանակը կարող է ստանալ այնպիսի մի ապտակ, որից հետո այլևս ոտքի չի կանգնի. Խամենեիի արձագանքը ԱՄՆ-ինՉինաստանից Ռուսաստան ուղարկված ծանրոցներում հայտնաբերվել են 30 կգ ռադիոակտիվ ուլունքներԻդրամի, Մեդիամաքսի եւ «Հայորդի» հիմնադրամի նախաձեռնությունը՝ Գիրք նվիրելու տոնին ընդառաջ«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է տեսակցության եկած կնոջ կողմից ամուսնուն թմրամիջոցի նմանվող զանգվածի փոխանցման փորձըՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Աշտարակ քաղաքի մասնաճյուղը«Հայաստանի լավագույն 100 ուսանողներ» մրցույթի մասին. Գոհար ՂումաշյանԲերքի երաշխավորված մթերում․ Շիրազ ՄանուկյանՊԵԿ-ը կանխել է ՀՀ-ից մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդերի արտահանման փորձըԴեղերի գները պետք է իջնեն, որ մարդիկ ավելի լավ ապրեն․ Ուժեղ Հայաստանում մարդիկ լավ են ապրելուԱյսօրվա ակցիայի առիթը Կաթողիկոսի ելքի նկատմամբ կիրառված արգելանքն է և Եպիսկոպոսաց Մեծ Ժողովի բնականոն կայացման խոչընդոտումը․ «Համահայկական ճակատ» Շարժում«Ցավալի էր, որ տղամարդիկ էին գրում ու բամբասում». Արմինե Պողոսյանն՝ իր անձնական կյանքը քննարկելու մասինԿամ հերքե՛ք, կամ անկեղծ ասե՛ք, որ ինքնիշխան չենք և անգամ մենք ինքներս մեր ՍԴ որոշումները չենք ճանաչում. Էդմոն Մարուքյան«Անորակ ասֆալտ անելու պատճառը թող իրենց շվեյցարական բանկերի հաշիվներում փնտրեն». Բագրատ ՄիկոյանՄոուրինյուն խոստովանել է, թե իրականում ինչու է ժամանակին հեռացել «Ռեալ»-ից Ընթերցեք «Առաջարկ Հայաստանի» կոնցեպտը․ Արման Աբովյան
Քաղաքականություն

Փոխել դատավարության ընթացքը․ Վահե Հովհաննիսյան

Վահե Հովհաննիսյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․ 

Բաքվում պահող հայերի համար, որպես հանրություն, կարող ենք ընտրել գործողությունների երկու սցենար։ Առաջինը՝ լացել, պահանջել, հետո ցրվել տներով։ Մյուս սցենարը՝ մի կողմ դնել զգացմունքներն ու անցնել ռացիոնալ քայլերի։

Պահանջ 1. Անհապաղ ազատ արձակել

Ակնհայտ է, որ Հայաստանը, աշխարհը և Հայաստանի կապերն աշխարհի հետ այն վիճակում չեն, որ այսօրվա մեր պահանջով Ալիևը գերիներին ազատ արձակի։ Հաղթանակի ամպերում ապրող Ալիևը ունի իր սեփական պատկերացումները։ Իհարկե, ազատության պահանջ հնչեցնելը ֆոնային առումով ճիշտ է, բայց եկեք ընդունենք, որ այսօրվա իրողությունների պայմաններում արագ արդյունք ստանալը շատ բարդ է։

Պահանջ 2. Բաց դատավարություն

1961թ. ապրիլի 11-ին Իսրայելը սկսեց ամբողջ աշխարհով հեռարձակել Ադոլֆ Էյխմանի դատավարությունը։ Էյխմանն իրավամբ համարվում էր նացիստական Գերմանիայի առանցքային հրեշավոր դեմքերից։ Իսրայելը խնդիր էր դրել՝ ամբողջ աշխարհին ցույց տալ իրականությունը, և արեց բաց դատ, որին մասնակցում էին աշխարհի բոլոր առաջատար լրատվամիջոցները։ Հենց այդ քայլով Իսրայելը հասավ առավելագույն արդյունքի։ Ի դեպ, Նյու-Յորք ամսագիրը ներկայացնող Հաննա Արենդտը հենց այդ դատավարության ժամանակ գրեց իր հայտնի աշխատությունը։

«Հակաէյխմանական» դատավարություն

Ալիևն ակնհայտորեն ուզում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունից ստանալ հավաքական Էյխման՝ ռազմական հանցագործների։ Երբ մենք օդում պահանջում ենք «անհապաղ ազատ արձակել» դա այսօր իսկապես մնում է օդում։

Ազատման պահանջին զուգահեռ՝ մենք պիտի զարգացնենք իսկական բաց դատավարության պահանջը.

ա. Ուղիղ հեռարձակում

բ. Միջազգային մամուլի ներկայություն

գ. Միջազգային իրավապաշպանության ներկայություն

դ. ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատարի ներկայացվածություն

ե. ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացվածություն

զ. Վկաների հարցաքննություն (ունենք 100 հազարից ավելի վկա՝ արցախահայությունը)

է. Մինսկի խմբի համանախագահ երկրների մասնակցություն՝ որպես վկա կամ որպես դիտորդ։

ը. ՌԴ խաղաղապահ ուժերի վկայություն

Մեր պահանջն այսպես աշխարհի համար ավելի հասկանալի կլինի, և մեծ դաշտ կբացվի աշխատանքի համար։

Ալիևի նախաձեռնած «Էյխմանի դատավարությունը» պետք է վերափոխենք պայմանական ասած «հակաէյխմանի դատավարության»։ Ցեղասպանություն, էթնիկ զտում, խաղաղ բնակչության զանգվածային տեղահանություն, քաղաքների և գյուղերի ռմբակոծում, ամբողջական, թեկուզ՝ չճանաչված, բայց գոյություն ունեցող պետության նյութական և հոգևոր ժառանգության ոչնչացում։

Մենք այս դատավարությունը կարող ենք մեր օգտին ավարտել, եթե կարողանանք փոխել նրա ընթացքը. սա է բանալին։ Այս պահին խաղն Ալիևին լրիվ ձեռք է տալիս, սա նրա խաղն է։ Նա կարող է սա անվերջ ձգել՝ գերիներին օգտագործելով որպես պատանդ։ Բայց հենց դատավարության ընթացքը սկսի դուրս գալ նրա խաղի կանոններից, նրան սկսի նյարդայնացնել, նա հակված է լինելու լուծումներ գտնելու։ Ռ. Վարդանյանի խոսքում էլ կար. «Եթե դատում եք, դատեք բաց ու հրապարակային...»։ Պակիստանցի իրավապաշտպան, Ավրորայի հավակնորդ Սայիդա Ղուլամ Ֆաթիմանի պատրաստակամությունը՝ Բաքու մեկնելու, կարող է դառնալը մեկնարկը նման զանգվածային պրոցեսի։ Մենք ունենք ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատարի խոսքը, որը լավ ֆոն է ապահովում ճիշտ աշխատելու համար։

Փոխելով դատավարության ընթացքը՝ մենք կկարողանանք փոխել այս դատի շուրջ Ադրբեջանի պլանները։ Ալիևին ուղղակի ձեռք չի տա ունենալ ի վնաս իրեն աշխատող դատավարություն։

Շարունակությունը` հղումով.

https://altprojects.am/?p=1529&l=am/poxel+datavarutyan+yntacqy