Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Անհետ կորածների հարազատների մասնակցությամբ խորհրդարանական լսումները տեղի կունենան հունվարի 30-ինԻրանի ԱԳ նախարարը հեգնել է Թրամփին՝ առաջարկելով իսրայելցիներին վերաբնակեցնել Գրենլանդիայում Ֆրանսիական Mirage-ներն առաջիկայում կլինեն Ուկրաինայի երկնքում. ԱԳ նախարար Աղետն է այսօր գլխավոր հրամանատարի պաշտոնին. Բագրատ ՍրբազանԻրանի բանակը ներկայացրել է իր առաջին ճշգրիտ լազերային ռումբը Իսրայելը և ԱՄՆ-ն պետք է խելագար լինեն` Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակվելու համար. Աբբաս Արաքչի «Երազում էի քիթս վիրահատել, որովհետև ասում էին, որ մայրիկիս նման չեմ, հայրիկիս եմ նման». Լիլի Էլբակյան «Լիոն»-ի գլխավոր մարզիչը լքել է պաշտոնը ՀՀ զինված ուժերը, անկախ հատվածային անհաջողություններից, միշտ էլ կերտել են հաղթանակի փառավոր էջեր․ Արման Վարդանյան Մեր տարածաշրջանում մեզ պետք է ուժեղ բանակ․ «Հայաքվե»-ի միջոցառումը` նվիրված բանակի 33-ամյակին Coca-Cola-ն եվրոպական շուկայից հետ է կանչում ըմպելիքները՝ քիմիական քլորատի բարձր մակարդակի պատճառով 150 դրամ՝ մեկ ուղևորության համար և անսահմանափակ փաթեթների երկարացում․ Տիգրան ԱվինյանՆիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իռլանդիայի նորընտիր վարչապետին Կառավարությունը կվերանայի ՊՊԾ ծառայողների ատեստավորման կարգը Տեղեկատվական անվտանգության մասնագետը նախազգուշացնում է հեռախոսային խաբեության մասին Մենք կապահովենք բոյկոտի հետևանքով վարչական տույժերի փոխհատուցումը. Ավետիք ՉալաբյանՀրդեհ է բռնկվել Արին Բերդի փողոցում․ մանրամասներ Վարդան Ջհանյան. ԶՊՄԿ-ին համարժեք երկու-երեք հանքարդյունաբերական նախագծեր կարող են արմատապես փոխել Հայաստանի տնտեսական իրավիճակը Թուրքական պլանի սպասարկուն ու հայկական բանակի օրը․ Աննա Կոստանյան Մեր բանակին մշտական հոգածություն է պետք․ Ավետիք Չալաբյան
Մշակույթ

Ադրբեջանի պահանջով Հորդանանը հետ է կանչել «Օսկարի» ներկայացված 11-ամյա արցախցի Վրեժի մասին պատմող ֆիլմը

«Չնայած այն հանգամանքին, որ այս տարվա սեպտեմբերին հայկական արմատներով հորդանանցի ռեժիսոր Սարին Հայրապետյանի «Տունս քաղցր ա» (My Sweet Land) ֆիլմն ընտրվել էր «Օսկար» մրցանակաբաշխությանը՝ «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում ներկայացման համար, Ադրբեջանը հայտնել է իր մտահոգությունը և անմիջապես հորդանանյան կողմի ուշադրությունը հրավիրել, որ ֆիլմի բովանդակությունը հակասում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը»,– այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն։

«Հակառակ հայկական կողմի հայտարարությունների՝ ճնշումների մասին խոսք լինել չի կարող։ Հորդանանի թագավորական կինոհանձնաժողովի անկախ որոշման արդյունքում էր, որ ֆիլմը, ի վերջո, չներկայացվեց «Օսկար»-ին, և Հորդանանում դրա ցուցադրությունը դադարեցվեց: Մենք ողջունում ենք հորդանանյան կողմի այս որոշումը»,- նշել է Հաջիզադեն։

«Տունս քաղցր ա» ֆիլմի սցենարի համաձայն՝ 11-ամյա Վրեժը մեծացել է Լեռնային Ղարաբաղի հայկական շրջանում՝ տեսնելով պատերազմների դժվարություններն ու ավերածությունները։ Նրա տատը կանխատեսում է, որ իր թոռը մի օր կդառնա պատերազմի մասնակից։ Ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես են երեխայի մանկության երազանքները հայտնվում վտանգի տակ, երբ նրա իրական կյանքը լցվում է ռազմականացված կրթությամբ ու բռնություններով։