Թրամփը հրահանգել է չեղարկել Իսրայելին 908 կիլոգրամ քաշով ավիառումբերի մատակարարմանը արգելքը, որը սահմանել էր Բայդենը. Axios
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրահանգել է չեղարկել նախորդ վարչակազմի արգելքը, որը վերաբերում է Իսրայելին 2,000 ֆունտ (908 կիլոգրամ) քաշով ավիառումբերի մատակարարմանը, հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով իսրայելական 3 աղբյուր։
«Թրամփի վարչակազմը հանձնարարել է Պենտագոնին չեղարկել Բայդենի վարչակազմի կողմից Իսրայելին 2,000 ֆունտանոց ռումբեր մատակարարելու արգելքը»,- գրել է պորտալը։
Աղբյուրները նաև պարզաբանել են, որ ԱՄՆ-ի պահեստներում պահվող 1,800 MK-84 դասի ավիառումբերը բեռնվելու են նավերի վրա և «մոտ օրերս» կառաքվեն Իսրայել։
2024 թվականի մայիսին ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը CNN-ին տված հարցազրույցում ասել էր, որ եթե Իսրայելը ներխուժի Գազայի հատվածի հարավային Ռաֆահ քաղաք, ԱՄՆ-ն կդադարեցնի երկրին հրետանային արկեր, ռումբեր և այլ հարձակողական զենք մատակարարել։ Ինչպես նշում է Axios-ը, մատակարարման դադարեցումը վերաբերել է 500 և 2,000 ֆունտ (227 և 908 կիլոգրամ) կշռող ռումբերին։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան