Իրանի ԱԳ նախարարը հեգնել է Թրամփին՝ առաջարկելով իսրայելցիներին վերաբնակեցնել Գրենլանդիայում
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ծաղրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ առաջարկելով իսրայելցիներին վերաբնակեցնել Գրենլանդիայում՝ Գազայի հատվածի բնակիչներին արաբական երկրներում վերաբնակեցնելու փոխարեն։
«Իմ առաջարկն այլ է: Պաղեստինցիների փոխարեն թող փորձեն իսրայելցիներին արտաքսել, տանել Գրենլանդիա։ Այս կերպ նրանք կարող են մեկ քարով երկու թռչուն սպանել»,- ասել է Արաղչին Sky News-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Թրամփի խոսքերը անկլավի բնակիչների հնարավոր վերաբնակեցման մասին։
Հունվարի 25-ին Թրամփը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ հնարավոր է համարում արաբական երկրներում Գազայի հատվածի այն բնակիչներին վերաբնակեցումը, որոնք իսրայելական ընթացիկ ռազմական գործողությունների հետևանքով կորցրել են իրենց տները: Խոսքը 1,5 միլիոն մարդու մասին է, որոնց առաջարկվում է վերաբնակեցնել Գազայի հատվածից դուրս։ Թրամփը հավելել է, որ այս հարցը արդեն քննարկել է Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի հետ։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT