Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ)
Քաղաքականություն

Ով կարող է լինել Հայաստանի հաջորդ վարչապետը. Խաչիկ Ասրյան

Հայաստանում, եթե ազգային, պետական, ռազմական, քաղաքական կամ հասարակական գործիչը հայտ է ներկայացնում իշխանության գալու և զբաղեցնելու Հայաստանի վարչապետի պաշտոնը, ուրեմն, պետք է ականջին օղ անի և հստակ գիտակցի, որ Հայաստանի հաջորդ վարչապետը կարող է լինել միայն ու միայն այն մարդը, ում համար ոչ միայն ամենագերակա շահը Հայաստանի ազգային, պետական շահն է, ով ոչ միայն ապրում է ազգային, քրիստոնեական արժեհամակարգով, ով ոչ միայն ունի պետական կառավարման փորձ և երբեք կապ չի ունեցել պետական բյուջեն թալանելու, կոռուպցիայի, կաշառակերության հետ, այլ ամենակարևորը՝ այդ մարդը պետք է համապատասխանի Հայաստանում օրվա հրամայական դարձած չափորոշչին, այն է՝ Հայաստանի, Արցախի ու Հայ ժողովրդի դեմ թշնամի Ադրբեջանի կողմից սանձազերծված բոլոր պատերազմների կամ գոնե 44-օրյա պատերազմի ժամանակ կամավոր (ոչ թե ծանուցագրով) մեկնել է Արցախի առաջնագիծ՝ իր կյանքը գիտակցաբար դնելով Հայրենիքի պաշտպանության զոհասեղանին և անձամբ մասնակցել պատերազմին։ Եվ, միայն այդ չափորոշչով օժտված մարդը կարող է լինել Հայաստանի հաջորդ վարչապետը, ասել է թե՝ Հայաստանի հաջորդ ղեկավարը։

Հայաստանի հաջորդ վարչապետի թեկնածուն, ով օժտված չէ վերոնշյալ չափորոշչով, նույնիսկ անգամ թող չմտածի Հայաստանում հաջորդ վարչապետ դառնալու մասին։

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ,
«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի Հրամանատար,
Արցախյան, Ապրիլյան, 44-օրյա պատերազմների կամավոր մասնակից,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,