Գևորգ Կոստանյանը պաշտոն ստանձնելու առաջարկ ստացե՞լ է. նրա պարզաբանումը
Ես միշտ պատրաստ եմ երկրին օգտակար լինել։ Այսօր՝ ապրիլի 3-ին, լրագրողների հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը այսպես պատասխանեց հարցին, թե արդյոք իշխանությունների կողմից որևէ պաշտոն ստանձնելու առաջարկ ստացել է։
«Ես պետական ապարատում եղել եմ 1995 թվականից, տարբեր իշխանությունների օրոք, ինձ համար որեւէ նշանակություն չի ունեցել, թե ինչ կարգավիճակի մասին է խոսքը։ Ես միշտ պատրաստ եմ եղել ծառայություններ մատուցել ի բարօրություն երկրի»,–ասաց Գևորգ Կոստանյանը։
Դիտարկմանը, թե ինքը շրջանցում է պաշտոնի առաջարկի մասին հարցը, նա արձագանքեց. «Ես չեմ պատասխանում, անցե´ք մյուս հարցերին»։
Հարցին՝ արդյոք գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնելու առաջարկ ստացել է, նա նշեց. «Գլխավոր դատախազը դեռ պաշտոնավարում է։ Չգիտեմ՝ իր պաշտոնավարման ժամկետը երբ է ավարտվում, ես այդ թեմայով քննարկումներն անգամ ոչ կոռեկտ եմ համարում»։
Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվում էին լուրեր, թե Գևորգ Կոստանյանը պատրաստվում է պետական ապարատում տարբեր պաշտոններ ստանձնել՝ ՀՔԾ պետի տեղակալից, ԱԱԾ տնօրենի տեղակալից մինչև գլխավոր դատախազ։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան