Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն ԱսլանյանԴեմի Մուրը՝ Gucci-ի փետուրներով․ «Օսկար 2026» մրցանակաբաշխության հայտնիների լուքերըՀայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի անվտանգության ծրագիրը` «Ուժեղ խաղաղություն»-ը, ապահովելու է մեր երկրի համար մնայուն և կայուն խաղաղություն․ Աշոտ ՄարկոսյանՑԱԽԱԼ-ը հայտարարել է Թեհրանում «Բասիջ» nւժերի հրամանատարի uպանության մասին Ռոբերտ Ամստերդամի հայտարարությունը․ Ռոբերտ ԱմստերդամԴրսից տղա ես բերում երկրիդ անվտանգությունն ապահովող ինստիտուտների դեմ․ Արշակ ԿարապետյանԱյս տարվա հունվար-փետրվար ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 4 միլիոն ԱՄՆ դոլարի արտադրանք. Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեԱյսօր ստացանք Դատարանի որոշումը Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի (տնային) մեկ ամսով երկարաձգելու վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանԲա չիմացաք…արևմուտքը խոստովանեց՝ Հայաստանը բռնապետանում է․ Արմեն ԱշոտյանԱվտոհայելիները տարել ու թողել էին գրություն․ Արաբկիրի ոստիկանների բացահայտումըԵթե մենք ճիշտ և առանց էմոցիաների վերլուծենք մարդկության պատմությունն ու քաղաքական միտքը, մենք կկարողանանք ճիշտ հետևությունների հանգել և վերլուծել մեր պետության և տարածաշրջանի անվտանգության խնդիրը․ Մհեր ԱվետիսյանԻրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամը և «ՖԼԵՇ» ընկերությունը ստորագրեցին հուշագիրՊակիստանը հերքել է Աֆղանստանի հայտարարությունները վերականգնողական կենտրոնին hարվածելու վերաբերյալԵթե այս անսկզբունք կառավարումը շարունակվի, անվտանգային ճգնաժամը կխորանա․ Ավետիք ՉալաբյանԱնապահով ընտանիքների երեխաները պետք է ապահովված լինեն մսուրներով․ Հրայր ԿամենդատյանԻշխանությունը շարունակում է պնդել, թե իբր թոշակի ավելացումն ընտրակաշառք չէ․ Արեգ ՍավգուլյանՏիրադավների շարքերը ճաքեր են տալիս IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 2-րդ և 3-րդ տրանշերըԵվրամիությունն անթաքույց անցել է Փաշինյանի պաշտպանությանը
Հասարակություն

Չգրված պայմանավորվածությամբ անօրինական պահումներ. դպրոցի տնօրենը մեղադրանքները չի ընդունում

«Ես միանշանակ հերքում եմ իմ դեմ ուղղված մեղադրանքները և դրանցից ոչ մեկի հետ համաձայն չեմ»,- ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Երևանի թիվ168 հիմնական դպրոցի տնօրեն Սոնա Գալստյանը՝ անդրադառնալով իրեն ուղղված մեղադրանքներին՝ մասնավորապես՝ չգրված պայմանավորվածությամբ դպրոցի որոշ աշխատակիցների աշխատավարձերի 1/4 մասը պահելու վերաբերյալ:

Նշենք, որ թիվ168 հիմնական դպրոցը գտնվում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ: ԼՈւՐԵՐ.com-ը խնդրի վերաբերյալ խոսեց նաև քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանի հետ.


«Քաղաքապետարանը թիվ 168 դպրոցում առկա խնդիրների վերաբերյալ բոլոր տեղեկություններն ուղարկել է ոստիկանության կազմակերպված հանցավորության վարչություն: Մնացած ամեն ինչ առայժմ իրավապահների ուսումնասիրության տիրույթում է»,- ասաց Հակոբ Կարապետյանը:

Հիշեցնենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանը հայտարարել էր, որ թիվ 168 հիմնական դպրոցի տնօրեն Սոնա Գալստյանի կողմից կատարված հանցավոր գործեր կան, որոնց վերաբերյալ ձայնագրություններ, վկայություններ և տարբեր փաստեր կան:

Նրա խոսքով՝ տնօրենը տեխնիկական անձնակազմից, անօրինական պահումներ է արել: Աշխատավարձերը փոխանցվել են բանկային համակարգով, սակայն աշխատակիցները գումարը ստանալուց հետո որոշ մասը բերել և տվել են տնօրենին: Ըստ Իոաննիսյանի ունեցած տեղեկությունների, օրինակ՝ 55.000 դրամ ստացող աշխատակիցը 15.000 դրամը տվել է տնօրենին:

Սիլվի ՏԻԳՐԱՆՅԱՆ: