Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամը և «ՖԼԵՇ» ընկերությունը ստորագրեցին հուշագիրՊակիստանը հերքել է Աֆղանստանի հայտարարությունները վերականգնողական կենտրոնին hարվածելու վերաբերյալԵթե այս անսկզբունք կառավարումը շարունակվի, անվտանգային ճգնաժամը կխորանա․ Ավետիք ՉալաբյանԱնապահով ընտանիքների երեխաները պետք է ապահովված լինեն մսուրներով․ Հրայր ԿամենդատյանԻշխանությունը շարունակում է պնդել, թե իբր թոշակի ավելացումն ընտրակաշառք չէ․ Արեգ ՍավգուլյանՏիրադավների շարքերը ճաքեր են տալիս IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 2-րդ և 3-րդ տրանշերըԵվրամիությունն անթաքույց անցել է Փաշինյանի պաշտպանությանը Էժան վրեժխնդրություն առաջին նախագահի նկատմամբ «Հայաստան» դաշինքի համար մեր ինքնությունը, պատմությունը և հայրենասիրությունը շարժիչ ուժ են. Քոչարյան Մենք տրամադրված ենք վճռական, մեր նպատակը հաղթանակն է. Ռոբերտ Քոչարյան Թույլ չե՛նք տալու նախընտրական աճուրդի հանել մեր ինքնությունը. Աննա Գրիգորյան Չնայած Վաշինգտոնի գերազանցությանը՝ Թեհրանին կարծես հաջողվում է նրան ուղղորդել դեպի երկարատև ռեսուրսատար հակամարտության. Արտակ ԶաքարյանUcom-ը զգուշացնում է հեռախոսային խարդախությունների նոր ալիքի մասին Մեր ինքնությունը ջնջել չի լինի. Անաիս Սարդարյան Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում DDF26-ը չորրորդ անգամ Հայաստանում կհյուրընկալի թվային աշխարհի առաջատար փորձագետներին. Արդյունաբերական փոխակերպման գործընկերը ԶՊՄԿ-ն է IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավԿոնվերս Բանկը IV Conference Capital Markets Armenia-ում ներկայացրել է իր փորձըՄիանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին. Ատոմ Մարգարյան
Քաղաքականություն

Եվրամիությունն անթաքույց անցել է Փաշինյանի պաշտպանությանը

Եվրամիությունը հաստատել է, որ Հայաստան կուղարկի հիբրիդային արագ արձագանքման խումբ, որպեսզի օգնի դիմակայել սպառնալիքներին երկրում կայանալիք ընտրությունների նախաշեմին: Եվրամիության արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը նշել է, թե որոշումը կայացվել է հայկական կողմի խնդրանքով։ Ավելի վաղ Կալլասը նաև հայտնել էր, որ Հայաստանը դիմել է Եվրամիությանը՝ «առաջիկա ընտրություններում արտաքին միջամտությանը» հակազդելու համար։ Ի պատասխան՝ ԵՄ-ն հայտարարել է 12 միլիոն եվրո հատկացնելու պատրաստակամության մասին։ Միջոցները նախատեսվում է օգտագործել «արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների և միջամտության» դեմ պայքարի և կիբեռանվտանգության ամրապնդման համար։

«Հայաստանի խնդրանքով ԵՄ-ն կտեղակայի հիբրիդային արագ արձագանքման խումբ՝ ընտրություններից առաջ սպառնալիքներին հակազդելու համար: Մեր հարևանության ժողովրդավարական դիմադրողականության աջակցությունը մեզ համար մնում է առաջնահերթություն: Մենք Հայաստանին մենակ չենք թողնի. ճնշման տակ գտնվող ժողովրդավարությունները կարող են հույսը դնել Եվրոպայի վրա», - ասել է Կալլասը ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանը Եվրամիությանն այդ հարցով դիմել է փետրվարի 13–ին։

Արտգործնախարար Արարատ Միրզոյանն անձամբ է նամակ գրել Եվրամիության ներկայացուցիչներին։ Հատկապես վերջին ժամանակահատվածում Եվրամիությունն ընդհանրապես մոռացել է իր բոլոր արժեքները և ամեն ինչ անում է Նիկոլ Փաշինյանին իր դիրքերում պահելու, նրա վերարտադրությունը ապահովելու համար, բնականաբար թքած ունենալով բոլոր ժողովրդավարական, եվրոպական արժեքների վրա։ Եվրամիության համար այսօր թիվ 1 խնդիրը դարձել է ամեն գնով Ռուսաստանի վնասելը, և այդ ճանապարհին նրանք նաև նպաստում են տարբեր փաշինյաններիմ սանդուների վերարտադրությանը՝ կեղծիքներով և աչք փակելով բոլոր ապօրինությունների վրա։ Ի վերջո, սա նաև լրջագույն հարված է հասցնում հենց Արևմուտքին։

Զուր չէ, որ Միջազգային հանրապետական ինստիտուտի վերջին հարցումների համաձայն՝ Արևմուտքի և, մասնավորապես, Եվրամիության նկատմամբ վերաբերմունքը հայ հասարակության մեջ լրջորեն վատացել է։ Սա հենց Եվրամիության պաշտոնյաների գործողությունների հետևանքն է, որոնք ու չեն հասկանում, որ ի վերջո, Եվրամիության, եվրոպական արժեքների նկատմամբ հանրության վստահության նվազումը երկարաժամկետ կտրվածքով լուրջ խնդիրներ է առաջացնելու։

Մանե Կիրակոսյան