Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Դրսից տղա ես բերում երկրիդ անվտանգությունն ապահովող ինստիտուտների դեմ․ Արշակ ԿարապետյանԱյս տարվա հունվար-փետրվար ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 4 միլիոն ԱՄՆ դոլարի արտադրանք. Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեԱյսօր ստացանք Դատարանի որոշումը Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի (տնային) մեկ ամսով երկարաձգելու վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանԲա չիմացաք…արևմուտքը խոստովանեց՝ Հայաստանը բռնապետանում է․ Արմեն ԱշոտյանԱվտոհայելիները տարել ու թողել էին գրություն․ Արաբկիրի ոստիկանների բացահայտումըԵթե մենք ճիշտ և առանց էմոցիաների վերլուծենք մարդկության պատմությունն ու քաղաքական միտքը, մենք կկարողանանք ճիշտ հետևությունների հանգել և վերլուծել մեր պետության և տարածաշրջանի անվտանգության խնդիրը․ Մհեր ԱվետիսյանԻրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամը և «ՖԼԵՇ» ընկերությունը ստորագրեցին հուշագիրՊակիստանը հերքել է Աֆղանստանի հայտարարությունները վերականգնողական կենտրոնին hարվածելու վերաբերյալԵթե այս անսկզբունք կառավարումը շարունակվի, անվտանգային ճգնաժամը կխորանա․ Ավետիք ՉալաբյանԱնապահով ընտանիքների երեխաները պետք է ապահովված լինեն մսուրներով․ Հրայր ԿամենդատյանԻշխանությունը շարունակում է պնդել, թե իբր թոշակի ավելացումն ընտրակաշառք չէ․ Արեգ ՍավգուլյանՏիրադավների շարքերը ճաքեր են տալիս IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 2-րդ և 3-րդ տրանշերըԵվրամիությունն անթաքույց անցել է Փաշինյանի պաշտպանությանը Էժան վրեժխնդրություն առաջին նախագահի նկատմամբ «Հայաստան» դաշինքի համար մեր ինքնությունը, պատմությունը և հայրենասիրությունը շարժիչ ուժ են. Քոչարյան Մենք տրամադրված ենք վճռական, մեր նպատակը հաղթանակն է. Ռոբերտ Քոչարյան Թույլ չե՛նք տալու նախընտրական աճուրդի հանել մեր ինքնությունը. Աննա Գրիգորյան Չնայած Վաշինգտոնի գերազանցությանը՝ Թեհրանին կարծես հաջողվում է նրան ուղղորդել դեպի երկարատև ռեսուրսատար հակամարտության. Արտակ Զաքարյան
Աշխարհ

Պակիստանը հերքել է Աֆղանստանի հայտարարությունները վերականգնողական կենտրոնին hարվածելու վերաբերյալ

Պակիստանի տեղեկատվության նախարարությունը հերքել է Աֆղանստանի իշխանությունների հայտարարություններն այն մասին, թե հարվածներ են հասցվել թմրամոլների վերականգնողական կենտրոնին, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Պակիստանի հարվածները եղել են ճշգրիտ և մանրակրկիտ պլանավորված՝ ցանկացած կողմնակի վնաս բացառելու համար: Փաստերի այս խեղաթյուրումը, որը ներկայացվում է որպես հարված վերականգնողական կենտրոնին, նպատակ ունի բորբոքել կրքերը և թաքցնել անդրսահմանային ահաբեկչությանն ուղղված անօրինական աջակցությունը»,- ասված է նախարարության հայտարարության մեջ:

Պակիստանի իշխանությունները նշել են, որ թիրախային հարվածները հասցվել են Քաբուլում և Նանգարհարում գտնվող ռազմական օբյեկտներին և ահաբեկիչների աջակցության ենթակառուցվածքներին, այդ թվում՝ աֆղանական թալիբների և «Ֆիտնա ալ-Խավարիջի» տեխնիկական սարքավորումների ու զինամթերքի պահեստներին, որոնք օգտագործվում էին Պակիստանի խաղաղ բնակչության դեմ:

«Ահաբեկչական գլխավոր գործակալների կողմից օգտագործվող պահեստավորված զինամթերքի պայթյունը նույնպես լիովին հերքում է այս կեղծ պնդումը»,- նշվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Աֆղանստանի գերագույն առաջնորդի մամուլի քարտուղար Զաբիուլլա Մուջահիդը հայտարարել էր, որ Պակիստանը հարված է հասցրել մայրաքաղաքային վերականգնողական կենտրոնին, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Նա խոստացել էր, որ այդ գործողությունն անպատասխան չի մնա:

Աֆղանստանի գերագույն առաջնորդի տեղակալ Համդուլլա Ֆիթրաթի տվյալներով՝ Աֆղանստանի վրա Պակիստանի հարձակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 400-ի, ևս 250-ը վիրավոր են: