Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամը և «ՖԼԵՇ» ընկերությունը ստորագրեցին հուշագիրՊակիստանը հերքել է Աֆղանստանի հայտարարությունները վերականգնողական կենտրոնին hարվածելու վերաբերյալԵթե այս անսկզբունք կառավարումը շարունակվի, անվտանգային ճգնաժամը կխորանա․ Ավետիք ՉալաբյանԱնապահով ընտանիքների երեխաները պետք է ապահովված լինեն մսուրներով․ Հրայր ԿամենդատյանԻշխանությունը շարունակում է պնդել, թե իբր թոշակի ավելացումն ընտրակաշառք չէ․ Արեգ ՍավգուլյանՏիրադավների շարքերը ճաքեր են տալիս IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 2-րդ և 3-րդ տրանշերըԵվրամիությունն անթաքույց անցել է Փաշինյանի պաշտպանությանը Էժան վրեժխնդրություն առաջին նախագահի նկատմամբ «Հայաստան» դաշինքի համար մեր ինքնությունը, պատմությունը և հայրենասիրությունը շարժիչ ուժ են. Քոչարյան Մենք տրամադրված ենք վճռական, մեր նպատակը հաղթանակն է. Ռոբերտ Քոչարյան Թույլ չե՛նք տալու նախընտրական աճուրդի հանել մեր ինքնությունը. Աննա Գրիգորյան Չնայած Վաշինգտոնի գերազանցությանը՝ Թեհրանին կարծես հաջողվում է նրան ուղղորդել դեպի երկարատև ռեսուրսատար հակամարտության. Արտակ ԶաքարյանUcom-ը զգուշացնում է հեռախոսային խարդախությունների նոր ալիքի մասին Մեր ինքնությունը ջնջել չի լինի. Անաիս Սարդարյան Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում DDF26-ը չորրորդ անգամ Հայաստանում կհյուրընկալի թվային աշխարհի առաջատար փորձագետներին. Արդյունաբերական փոխակերպման գործընկերը ԶՊՄԿ-ն է IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավԿոնվերս Բանկը IV Conference Capital Markets Armenia-ում ներկայացրել է իր փորձըՄիանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին. Ատոմ Մարգարյան
Քաղաքականություն

Տիրադավների շարքերը ճաքեր են տալիս

Վայոց Ձորի թեմի առաջնորդ տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանն ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից՝ իր գրավոր և բանավոր դիմումների հիման վրա։ «Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը համատեղության կարգով նշանակվել է Վայոց Ձորի թեմի առաջնորդական տեղապահ՝ իրականացնելու թեմակալ առաջնորդի պարտականությունները»,- նշված է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդագրության մեջ։

Նշենք, որ առաջնորդ տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը մեկն էր այն հոգևորականներից, որոնք միացել են եկեղեցու «բարենորոգման»՝ Նիկոլ Փաշինյանի ծրագրին։ Նիկոլ Փաշինյանին միացած մեկ տասնյակ տիրադավների շարքերը արդեն ճաքեր են տալիս։ Ավելի վաղ հեռացել էր ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Հովհան արքեպիսկոպոս Տերտերյանը, ով նույնիսկ Ավստրիայում կայացած եպիսկոպոսական ժողովում միացել էր Փաշինյանի իշխանությանը քննադատող հայտարարությանը։

Օրեր առաջ մամուլում տեղեկություններ են տարածվել, որ տիրադավ եպիսկոպոսները դիմել են իրենց պարագլուխ Նավասարդ Կճոյանին՝ պահանջելով մինչև Զատիկ լուծել բոլոր հարցերը, հակառակ պարագայում կամ իրենք կլքեն Հայ Առաքելական Եկեղեցու իրենց պաշտոնները՝ դառնալով աշխարհիկներ, կամ էլ կգնան, կընկնեն կաթողիկոսի ոտքերը՝ ներողություն և ապաշխարություն խնդրելով։ Թեպետ գործող իշխանությունները շարունակում են Հայ առաքելական եկեղեցու դեմ իրենց արշավը, բայց այն վաղուց այլևս չունի նույն թափը։

Ինքը՝ Փաշինյանն էլ կիրակի օրերին զբաղված է ոչ թե պատարագների մասնակցելով, այլ ուրախ ավտոբուսով տարբեր մարզեր այցելելով։ Կամ իշխանությունը հասկացել է, որ լուրջ պարտություն է կրել եկեղեցու դեմ պայքարում, կամ էլ սպասում է խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, որպեսզի դրանից հետո վերսկսի իր արշավը Հայ առաքելական եկեղեցու դեմ։

Տաթև Բադալյան