«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամը և «ՖԼԵՇ» ընկերությունը ստորագրեցին հուշագիր
Երևան, 17 մարտ 2026 թ. «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամը և «ՖԼԵՇ» ընկերությունը ստորագրել են համագործակցության հուշագիր, որի շրջանակում ընկերությունն աջակցություն է ցուցաբերելու Լոռու մարզի դպրոցներում ուսուցիչների ներգրավման ծրագրին։
Աջակցությունը տրամադրվում է «Ազգակերտների դպրոցների հովանավորություն» ծրագրի շրջանակում, որի նպատակն է նպաստել Հայաստանի գյուղական և սահմանամերձ համայնքների դպրոցներում որակյալ կրթության հասանելիությանը։ Ծրագրի շրջանակում Լոռու մարզի մի շարք դպրոցներում կաշխատեն Ուսուցիչ-առաջնորդներ, որոնք ոչ միայն կդասավանդեն դպրոցներում, այլև կանցնեն շարունակական վերապատրաստում և կստանան մասնագիտական աջակցություն «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամի կողմից։
«ՖԼԵՇ» ընկերությունը կարևորում է կրթության զարգացմանն ուղղված նախաձեռնությունները և առանձնահատուկ ուշադրություն է դարձնում այն ծրագրերին, որոնք նպաստում են համայնքներում կրթության որակի բարձրացմանը և երիտասարդների հնարավորությունների ընդլայնմանը։
«Ուրախ ենք, որ բիզնես համայնքի ներկայացուցիչները միանում են կրթության զարգացմանը միտված նախաձեռնություններին։ Այս համագործակցությունը հնարավորություն կտա աջակցել այն դպրոցներին, որտեղ ուսուցիչների կարիք կա, և միևնույն ժամանակ համայնքների երեխաների համար ստեղծել զարգացման նոր հեռանկարներ», նշում է «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Հովաննիսյանը։
«Ֆլեշ» ընկերության գլխավոր տնօրեն Սանասար Բեգլարյանը նշեց, որ «Արժեքավոր կրթական ծրագրերին աջակցությունը մեզ համար պատասխանատվություն է ապագայի հանդեպ։ Կրթական նախաձեռնություններին աջակցությունը մեր ընկերության երեսնամյա պատմության ընթացքում միշտ է ունեցել առանձնահատուկ տեղ, մենք խորապես հավատում ենք, որ կրթությունը փոխում է մարդկանց կյանքը, ձևավորում է գիտակից սերունդ և բարձրացնում հասարակության որակը։ Այդ պատճառով նման նախաձեռնություններին աջակցելը մեզ համար ոչ միայն սոցիալական պատասխանատվության դրսևորում է, այլև ռազմավարական, երկարաժամկետ ներդրում ապագայի մեջ՝ նոր հնարավորությունների ստեղծման, մարդկային ներուժի զարգացման և կայուն առաջընթացի ապահովման համար»
«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամը շարունակելու է համագործակցել պետական, մասնավոր և հասարակական գործընկերների հետ՝ նպաստելու Հայաստանի յուրաքանչյուր երեխայի համար որակյալ կրթության հասանելիությանը։
– – –
«Ֆլեշ» ընկերության մասին։
«Ֆլեշ» ընկերությունը շուրջ 30 տարի Հայաստանում վառելիք ներմուծող և վաճառող առաջատար ընկերություններից է։ Այսօր ընկերությունը թևակոխել է զարգացման նոր՝ Flash 3.0 փուլ, վերափոխվելով ճանապարհային ենթակառուցվածքներում ծառայություն մատուցող էկոհամակարգի։ Այս նոր փուլում ընկերության համար առաջնահերթ են նորարարությունը, բարձրորակ սպասարկումը և սոցիալական պատասխանատվությունը։
Այս համագործակցությունը Ֆլեշ 3.0 ռազմավարության կարևոր ուղղություններից է՝ արտահայտելով ընկերության աջակցությունը կրթությանը և երկարաժամկետ արժեք ստեղծող նախաձեռնություններին։
«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի մասին
«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն կրթական հիմնադրամ է, որը հանձնառու է կրթության բնագավառում համակարգային բարեփոխումների իրականացմանը: Իր բոլոր ծրագրերի միջոցով, հիմնադրամն աշխատում է 60,000 աշակերտի հետ ամբողջ Հայաստանում, ներազդելով հանրակրթական դպրոցների աշակերտների շուրջ 20%-ի վրա: Հիմնադրամի աշխատանքը կենտրոնացած է երեք ուղղությունների վրա՝ տաղանդների հոսքի ստեղծում հանրակրթական դպրոցներում, առաջնորդ շրջանավարտների ցանցի ձևավորում՝ երկարաժամկետ ազդեցության համար, և համակարգային բարեփոխումներ:




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ