Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ)
Ժամանց

Ելույթ ունեցավ տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանն ու սկսվեց...

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի նախագահ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ազգային Ժողովում կազմակերպած լսումների ընթացքում ելույթ է ունեցել տրանսգենդեր Լիլիթ Մարտիրսյանը:

Ու սկսվեեեց սոց ցանցերում:

Մի-քանի հարյուր ֆեյսբուքահայեր իրենց պարտքն են համարել կապել լաչագները ու մեյդան ընկնել՝ Է՛լ քաչալ շուն, է՛լ գող փիսո, է՛լ հայուգեն, էլ «վառել դրան»:

Մարդ չգիտի արդեն այս ամենի վրա խնդա, թե լուրջ վերաբերի: Մի կողմից, իհարկե, լավ է, որ անադեկվատ այլատյացների թիվը այդքան էլ կրիտիկական չէ մեզանում: Բայց մյուս կողմից, Լիլիթ Մարտիրոսյանի ելույթի բովանդակությունից ելնելով՝ հարցը առավել քան լուրջ է: Փաստագրվել է տրասգենդեր անձանց հանդեպ հանցագործությունների 283 դեպք, որոնց միայն չնչին մասն է, համաձայն զեկույցի, ոստիկանության կամ իրավապահ այլ մարմինների կողմից վարույթ ընդունվել: Այսինքն, երբ որոշ մեր համաքաղաքացիներ ասում են, թե «ոչ ոք իրենց իրավուքները կոչ չի անում խախտել, ընդամենը իրենց տներում ինչ ուզում են թող անեն, միայն թե հրապարակավ չցուցադրեն իրենց ինքնությունը ու չքարոզեն»՝ դա պարզ երեսպաշտություն է: Նրանց ոչ միայն կոչ են անում սպանել եւ վառել, այլ հենց նաեւ սպանում եւ վառում են, ծեծում եւ խեղում են: Մեր սեքսաքաղց, չտես եւ դրանից էլ՝ այլոց սեռական կյանքով խիստ հետաքրքրասեր հասարակության մեջ ինչպե՞ս է հնարավոր գաղտնի պահել սեռական ինքնությունը: Երեւի տեղյակ չեք, թե ինչպես ընդամենը մեկ ֆեյսբուքյան գրառման հետեւանքով, որում ընդամենը իր աջակցությունն է հայտնել ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանությանը՝ մի պատանի, հայոց բանակի ապագա զինվոր, դարձել է դպրոցի, որում սովորում է, ուսուցիչների, իսկ սրանց ուղղորդմամբ՝ նաեւ աշակերտենրի ծաղրի եւ ճնշումների օբյեկտ: Որտեղի՞ց տեղյակ լինեք, եթե այս թեմայով ցանկացած տեղեկությունից փախչում եք, ասես կրակից, համարելով, որ դա քարոզչություն է, եւ, հավանաբար, վախենալով որ այն ձեր վրա կարող է ազդել եւ որ ձեր բանականությունը կարող է հաղթել ձեր միջնադարյան վախերին/ֆոբիաներին, ինչպես որ ընդամենը մի-քանի տարի տեւած բաց, անկեղծ, փաստերի վրա հիմնված խոսակցությունից հաղթեց միլիոնավոր իսպանացիների, ֆրանսիացիների, գերմանացիների, շվեդների, իսրայելցիների մոտ: Ինչու եմ ասում միջնադարյան, քանի որ հոմոսեքսուալիզմի համար քրեական հետապնդման վերացման արշավը ազատ աշխարհում սկսվեց դեռ 1791թ.-ին՝ Ֆրանսիական հեղափոխությունից հետո:

Կամ ի՞նչ է նշանակում, թե սա ԼԳԲՏ քարոզ է: Այսինքն, եթե բարձրաձայնվում է մարդկանց կյանքին եւ անվտանգությանը սպառնացող վտանգի մասին՝ ուրեմն քարո՞զ է: Այսինքն դուք իրավունք ունեք մարդկանց՝ ՀՀ քաղաքացիներին վառելու, սպանելու կոչեր անել, իսկ իրենք պարտավոր են լռել ու հաշտվե՞լ նման իրավիճակի հետ:

Կամ թե բա «մեր երեխաները հանկարծ կլսեն այս քարոզը եւ կգայթակվեն իրենք էլ ԼԳԲՏ կդառնան ու մեր ընտանիքը կքայքայվի»: Ամբողջ նորմատիվային մշակույթը ուղղված է հետերոսեքսուալ հարաբերությունների քարոզին, դրանց գովերգմանն ու իդեալականացմանը, այդ հարաբերությունները քաջալերվում են անխտիր բոլորի կողմից՝ ընտանիքից, դպրոցից, եկեղեցուց մինչեւ մեդիաներ եւ պետական մարմիններ: Նույնասեռական սիրո մասին պատմական որեւէ դրվագի մասին ասես լռելյայն մի պայմանավորվածությամբ գերադասում են ընդհանրապես չհիշատակել: Եւ դա միայն Հայաստանին չի վերաբերում: Անգամ որտեղ որ ստիպված են դրական լույսի ներքո անդրադառնալ նույնասեռական հակումներ ունեցող որեւէ պատմական պերսոնաժի, օրինակ՝ հերոսների, գրաքննում-նենգափոխում են նրանց հարաբերությունները եւ Աքիլլեսի ու Պատրոկլեսի միջեւ սերը հանկարծ հայտնի ֆիլմում դառնում է բացառապես «եղբայրական»: Անգամ Պապ թագավորի նույնասեռական հակումների նկարագրությունը վերագրում են Փավստոս Բուզանդի՝ թագավորի մասին հերյուրանքներ տարածելու ցանկությանը: Եւ այսքանից հետո եթե կարծում եք, որ ընդամենը մի նույնասեռականի տեսնելով/նրա մասին իմանալով, նրան լսելով ձեր երեխան կարող է ուզենալ այդպիսին դառնալ... Սրանից էլ ավելի մեծ քարո՞զ: Ուրեմն, ձեր կարծիքով, այդ որքա՜ն ավելի հզոր է նույնասեռական զգացմունքը, կամ նմանը լինելու ցանկությունը սովորական մեկի մոտ, որ այդքան հետերոսեքսուալ քարոզչությունից հետո մի աննշան դրվագ ի վիճակի է նրան դարձնել Լ, Գ, Բ կամ Տ: Անհոգ եղեք. եթե ձեր որեւէ նախնին ձեր իսկ միջոցով ձեր երեխային չի փոխանցել համապատասխան գենը, ապա ձեր երեխան, անգամ սպառնալիքի ներքո երբեք չի դառնա ԼԳԲՏ: Ինչպես որ իր ինքնությունը հարգող որեւէ ԼԳԲՏ երբեք, անգամ սպառնալիքի ներքո չի դառնա հետերոսեքսուալ:

Ի դեպ, անգամ խիստ պահպանողական, շարիաթի կանոններով ապրող Իրանում տրանսգենդերներին ոչ միայն չեն հետապնդում, այլ պետականորեն աջակցում են նրանց անհրաժեշտ վիրահատական միջամտությամբ փոխել իրենց սեռը: Իսկ մեզանում կղերա-գավառական քարոզչությունը այնպիսի ծավալների է հասել, որ մեկին, ում անգամ ազգի պարծանք են հռչակում՝ Հայաստանի համար ունեցած իր անուրանալի ձեռքբերումների համար, պատրաստ են հետապնդել, վիրավորել, փորձել բարոյապես ոչնչացնել, իսկ եթե չի ստացվում՝ վտարել երկրից, եթե հանկարծ պարզվում է, որ իրենցից տարբերվող սեռական ինքնություն ունի: Եվրոպայի ծանրամարտի քառակի չեմպիոն, Աշխարհի առաջնության երրորդ տեղի մրցանակակիր, տրանսգենդեր Մել (Մելինե) Դալուզյանը ձեզ օրինակ:

ԼԳԲՏ-ների հանդեպ մեր որոշ համաքաղաքացիների վերաբերմունքը հուշում է ինձ, որ նրանք էլ մեկ այլ փոքրամասնության են պատկանում՝ հոգեպես ՍՄ-ներ են: Սադո-մազոխիստներ: Որովհետեւ սադիստական հաճույք են ստանում իրենցից տարբերվողներին հետապնդելուց (գոնե այնտեղ որտեղ կարողանում են) եւ մազոխիստական հրճվանքով քանդում սեփական երկրի ներազգային եւ ներհասարակական միասնությունն ու ներդաշնակությունը»: