Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սլովակիան պատրաստ է փետրվարի 23-ին դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումը Ուկրաինա. ՖիցոԱլիևի հիտլերյան թեզերն ու Ամասիայի միջադեպը․ ինչպե՞ս է իշխանությունը բացում դռները թշնամու առաջ․ Էդմոն ՄարուքյանՓոքրիկ Քիմը և նրա առաջին հիթը. Քարդաշյանը կիսվել է 1987 թվականի հազվագյուտ լուսանկարով և հուզել երկրպագուներինՎրաստանը նվազեցրել և խորհրդանշականի է հասցրել Ադրբեջանից Հայաստան բենզինի տարանցման գինը․ Վրաստանի էկոնոմիկայի նախարարՆախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով․ ՀՀ կառավարություն Չենք թողնի, որ մեր լեզուն և մշակույթը ոչնչացնեն. Ատոմ ՄխիթարյանԼեհ չմշկասահորդուհին լուրջ վնասվածք է ստացել 2026 թվականի Օլիմպիական խաղերում Արմենչիկը նոր տեսահոլովակ է ներկայացրել Միակ պետությունները, որոնք բացահայտ կերպով ողջունել և ծափահարել են Կաթողիկոսի դեմ հարուցված քրեական գործը, եղել են Ադրբեջանն ու Թուրքիան․ Արշակ ԿարապետյանՉինաստանում մինչ այսօր մահապատիժը, որպես պատժի միջոց, գոյություն ունի, դրա հետ կապված մի կարևոր դետալ կա․ Արմեն Հովասափյան Արցախն իմ հայրենիքն է, արյուն էինք թափել սուրբ հողի համար րոպե անգամ չվարանելով․ Խաչիկ ԳալստյանԻնչ էին անում ադրբեջանցիներն Ամասիայում ու ինչու են կարոտում այն «Գյումրի 2»-ը արդեն փորձարկվել է և ձախողվել Վաղարշապատում. Էդմոն Մարուքյան Իջեցնելու ենք դեղերի գները եռեսուն տոկոսով. Հրայր ԿամենդատյանՔաղաքականությունը խաղ ու պար չէ, որ ամեն մի խեղկատակ գա ասի՝ բարև ձեզ, ես քաղաքական գործիչ եմ. Էդմոն Մարուքյան Քաղաքական դաշտ ենք գալիս՝ փոխելու խաղի հին կանոնները․ Ավետիք Չալաբյան.«ՀայաՔվե»-ն բանակցում է առողջ ազգային քաղաքական ուժերի հետ․ Ցոլակ ԱկոպյանԱՄՆ- Իրան հակամարտությունը ինչ նոր հավանական վտանգներ է իր մեջ պարունակում․ Կարապետյան Լավ մասնագետները՝ տնտեսության կայունության և աճի հիմքում. ԶՊՄԿ-ի օրինակը Մենք հիշում ենք Ալիևի մատ թափ տալը, իսկ դու գնացել ձեռքն ես սեղմում. Արշակ Կարապետյան
Հասարակություն

Մանվել Գրիգորյանի կալանքի գործով բողոքի քննությունն ավարտվեց. որոշումը կհրապարակվի ապրիլի 10-ին

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ քիչ առաջ ավարտվեց առանձնապես խոշոր չափերի յուրացման մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորման ժամկետը երկարաձգելու դեմ նրա պաշտպանների ներկայացրած բողոքի քննությունը։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերալ որոշում կայացնելու. այն կհրապարակվի ապրիլի 10-ին:

Նշենք, որ մարտի 15-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կալանքը եւս երկու ամսով երկարացնելու մասին:

Մանվել Գրիգորյանի եւ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործից անջատված մասով նախաքննությունն ավարտվել է, իսկ Գրիգորյանի որդու` Արման Գրիգորյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մարտի 25-ին «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։