43-ամյա տղամարդը նախկին զոքանչին դանակով հարվածներ է հասցրել և հափշտակել նրա ոսկիները
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 62-ամյա կնոջ նկատմամբ դանակի գործադրմամբ կատարված ավազակային հարձակման դեպքի առթիվ. ավազակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է նախկին փեսան։
Նախնական տվյալներով՝ 2019 թվականի մարտի 20-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Լոռու մարզի բնակիչը՝ ծնված 1976 թվականին, Վանաձոր քաղաքի շենքերից մեկի շքամուտքում մոտեցել է նախկին կնոջ մորը՝ ծնված 1957 թվականին, հարվածելով նրան վայր է գցել գետնին, այնուհետև քարշ տալով տարել շքամուտք ու պահանջել, որ կինը բացի իրեն պատկանող, նույն շենքում գտնվող բնակարանի դուռը, ինչին կինը դիմադրել է:
Այնուհետև 43-ամյա տղամարդը կնոջ գլուխը հարվածել է պատերին, դանակով սպառնացել, ապա նրա պայուսակից վերցնելով բնակարանի բանալին՝ բացել դուռը, կնոջը քարշ տվել բնակարան, որտեղ ոտքերով և ձեռքերով, ինչպես նաև դանակով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, այնուհետև դանակը պահելով նրա պարանոցին՝ պահանջել ոսկեղեն ու գումար, ապա քաշել-ձգելով պոկել վերջինիս ոսկյա ականջօղերը և պարանոցի ոսկյա շղթան՝ կախազարդով:
Հարևանների ահազանգով ժամանած ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի օպերատիվ խմբի կողմից տղամարդը վնասազերծվել է, իսկ 62-ամյա կինը, ստացած մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն:
Դեպքի առթիվ 2019 թվականի մարտի 20-ին Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով: Վարչության պետի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ: 62-ամյա կինը ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի շուրջ:
Կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են ոսկյա զարդերը, արնանման հետքեր, ինչպես նաև՝ հանցագործության գործիք հանդիսացող դանակը, վերցվել են նմուշներ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
2019 թվականի մարտի 20-ին, հանցագործությունը կատարելու կասկածանքով, ձերբակալվել է Լոռու մարզի բնակիչը՝ ծնված 1976 թվականին, ով հանդիսանում է տուժողի աղջկա նախկին ամուսինը:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...