Կնոջ մարմնի միջից հայտնաբերել են խոշոր չափի թմրանյութ․ նա այցելության էր գնացել կալանավորի
Նուբարաշենի բանտում գտնվող կալանավորին այցելության եկած կնոջ մարմնի միջից հայտնաբերել են խոշոր չափի թմրանյութ։ Նա այն պետք է փոխանցեր սոցցանցով ծանոթացած կալանավորին․ հայտում է Shamshyan.com-ը։
Քրեական է գործը հարուցվել Երևանի բնակիչ 32-ամյա Ք. Դ.-ի նկատմամբ:
Ք.Դ.-ն ապրիլի 1-ին այցելել է Նուբարաշենի բանտ, որտեղ խուզարկության է ենթարկվել, որի արդյունքում էլ նրա հետանցքում հայտնաբերվել է «զիփ» փականով թափանցիկ պոլիէթիլենային փաթեթ, որի մեջ եղել է թմրամիջոցի նմանվող, 26,9 գրամ քաշով, բուսական ծագման կանաչավուն զանգված:
Փորձաքննությամբ պարզվել է, որ այն «մարիխուանա» տեսակի թմրամիջոց է: Ք.Դ.-ն այդ թմրամիջոցը պետք է փոխանցեր Նուբարաշենի բանտի խցերից մեկում նախնական կալանքի տակ գտնվող 24-ամյա Վ. Ա.-ին, որին նա կարճատև այցելության էր եկել:
Պարզվել է նաև, որ Ք.Դ.-ն և Վ.Ա.-ն ծանոթացել են ամիսներ առաջ՝ սոցիալական ցանցի միջոցով, հետո Ք.Դ.-ն մի քանի անգամ այցելել և տեսակցել է Վ.Ա.-ին:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան