Ուսանողուհու հետ կապված սկանդալով հայտնի դարձած ԵՊՀ փոխդեկանը դարձավ դեկան
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում այսօր` ապրիլի 10–ին, կայացած գիտխորհրդի նիստում դեկան է ընտրվել դեկանի տեղակալ Գևորգ Բարսեղյանը։
Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ԵՊՀ լրատվական ծառայությունից։
Երկու թեկնածուների ելույթները թեժ քննարկման առիթ են դարձել:
Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի գիտխորհրդի անդամների փակ, գաղտնի քվեարկության արդյունքում 24 կողմ ձայն է հավաքել Գևորգ Բարսեղյանը, 7 կողմ՝ Սամվել Աբրահամյանը: Ձայների առավելությամբ ֆակուլտետի դեկան է ընտրվեց Գևորգ Բարսեղյանը:
Նշենք, որ Գևորգ Բարսեղյանի անվան շուրջ նախորդ տարվա փետրվարին սկանդալ էր տեղի ունեցել։ Նա Երեւանի պետական համալսարանում ծեծի էր ենթարկվել։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, պատճառը եղել է այն, որ փոխդեկանը ուսանողուհիներից մեկին առաջարկություններ է արել, նրա հարազատներն էլ եկել, փոխդեկանին հորդորել են նման պահվածք չցուցաբերել, ինչն էլ հանգեցրել է ծեծկռտուքի: Փոխդեկանը հերքել էր այս տեղեկությունը։ Ոստիկանությունն այս առնչությամբ հայտնել էր, որ փետրվարի 16-ին, ժամը 20.30-ին հաղորդում է ստացվել ԵՊՀ Ռոմանոգերմանական ֆակուլտետի փոխդեկան Գեւորգ Բարսեղյանի կողմից, որ նույն օրը ժամը 16-ի սահմաններում ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի 5-րդ հարկի միջանցքում, իրեն անծանոթ երիտասարդներ անհիմն վիճաբանել են իր հետ, որի ընթացքում քաշքշել են՝ պատճառելով ֆիզիկական ցավ:




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ