Նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է
Նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է, այն կքննարկվի ՔՊ վարչության նիստում և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի խոսքով՝ քննարկումներից հետո տեքստը հրապարակելու վերաբերյալ որոշում կկայացվի։ Նախարարը նշել է՝ Սահմանադրության տեքստը հնարավորինս շուտ պետք է հրապարակվի։
«Միանշանակ է, որ ընտրությունների հետ զուգահեռ հանրաքվե չենք կարող իրականացնել, այսինքն՝ մենք ունենալու ենք մեծ ժամկետ տեքստը հանրության հետ կոմունիկացնելու համար։ Մեր նպատակն է նաև այն, որ տեքստին ծանոթ լինեն հնարավորինս ավելի լայն շրջանակի մարդիկ, եթե հնարավոր է, բոլորը, որպեսզի այդ մեծ պայմանագրի էական պայմանները գիտակցվեն, հասկանալի լինեն հանրության լայն շերտերի համար»,- ասել է նախարարը։
Մի կողմից իշխանությունը շարունակում է պնդել, որ մտադիր չեն սահմանադրական հանրաքվեն ընտրություններին հետ զուգահեռ անցկացնել, մյուս կողմից էլ իշխանության այս շտապողականությունը հարցեր է առաջացնում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, ներկայացնելով Սահմանադրության նոր տեքստը ՝Փաշինյանը ընդամենը ցանկանում է Ադրբեջանին մեսիջ հղել, որ պատրաստ է կատարել նրա ցանկությունները՝ Սահմանադրությունից հեռացնելով Անկախության հռչակագրի հղումը։
Հիշեցնենք, Ադրբեջանը թեպետ վերջին շրջանում մեղմացրել է հռետորաբանությունը, արդեն գրեթե մեկ տարի է սահմանին որևէ կրակոց տեղի չի ունենում, բայց և Բաքուն իր համար մանևրելու տեղ է թողել՝ Հայաստանի իշխանություններից պահանջելով փոխել Սահմանադրությունը, հակառակ պարագայում նույնիսկ սպառնալով նոր ռազմական էսկալացիա սկսել։ Ադրբեջանը և Թուրքիան հրաշալի հասկանում են, որ իրենց ցանկությունները կկատարվեն միայն մի պարագայում, եթե Փաշինյանը շարունակի մնալ իշխանության ղեկին։
Ուստի թե՛ հրադադարի ռեժիմի պահպանմամբ, թե՛ տարբեր հայտարարություններով աջակցում են Փաշինյանի նախընտրական քարոզարշավին։ Ինքը Փաշինյանն էլ ռևերանսներ է անում Ադրբեջանի և Թուրքիայի ուղղությամբ։ Ապացույցներն այնքան բազմաթիվ են, որ նույնիսկ իմաստ չկա այդ մասին նշելու։ Բայց և ակնհայտորեն նույնիսկ 2027 թ․-ին սահմանադրական հանրաքվե կազմակերպելով, Փաշինյանը ձախողելու է այն, քանի որ հասարակությունը չի ընդունելու պարտադրված Սահմանադրությունը։ Իշխանությունն առայժմ աշխատում է այսրոպեական մոտեցումներով, փորձում խուսանավել, իսկ թե ինչ կլինի հետո, արդեն Փաշինյանին առանձնապես չի հուզում։
Աննա Մարգարյան




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ