Կոնվերս Բանկը IV Conference Capital Markets Armenia-ում ներկայացրել է իր փորձը
Բիզնեսում երկարաժամկետ ներդրումների և այս նպատակով պարտատոմսերի թողարկումների կարևորությունը քննարկման առանցքային թեմաներ են դարձել IV Conference Capital Markets Armenia միջազգային համաժողովի շրջանակում:
Կոնվերս Բանկի Կորպորատիվ և ներդրումային բանկային ծառայությունների բաժնի պետ Էլեն Քարիմյանը հանդես է եկել «Տնտեսության իրական հատվածի մուտքը կապիտալի շուկա. իմաստը, փորձառությունը և հեռանկարները» թեմայով խոսնակ և ներկայացրել ՀՀ կապիտալի շուկայի զարգացման տեսլականը B2B և B2C տեսանկյուններից:
ՀՀ կապիտալի շուկայում պարտատոմսերի ամենամեծ մասնաբաժինն ունեն բանկերը, և սա արդեն ձևավորված սեգմենտ է, սակայն շուկայի ներուժը և զարգացման հաջորդ կարևոր քայլը տնտեսության իրական սեկտորի մուտքն է այս շուկա: Սպառողներին ծանոթ անուն ունեցող թողարկողների պարտոմսերն առավել մեծ հետաքրքրություն են առաջացնում հենց ֆիզիկական անձ ներդրողների շրջանակում: Եվ ֆիզիկական անձի առաջին փորձնական ներդրումը դառնում է նեդրումային մշակույթ՝ փոքր ներդրումներով դեպի պորտֆելի ձևավորում:
Կապիտալի շուկային անհրաժեշտ են նոր թողարկողներ, նոր անուններ:
Էլեն Քարիմյանն ասել է. «Կարևոր է նաև նշել, որ ընկերությունների թողարկումներով միջոցների ներգրավումը ոչ թե բանկային վարկերի այլընտրանք է, այլ ռազմավարական լրացում: Միջոցների ներգրավման հենց կոմբինացված տարբերակն է ապահովում ընկերության կայուն ֆինանսական մոդելը: Պարտատոմսերի թողարկումն ընկերության համար միաժամանակ նաև իր ծառայություններից, ապրանքներից օգտվող հաճախորդների թվի ավելացնումն է և լոյալության բարձրացումը»:
Միջոցառմանը մասնակցել և պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման հարցում Կոնվերս Բանկի հետ արդյունավետ համագործակցության փորձն են ներկայացրել Գլոբբինգը և Վարդանանց բժշկական կենտրոնը:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան