Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Իրենց միակ կարմիր գիծը իշխանությունը պահելն է, մնացած բոլոր դեպքերում ցանկացած կարմիր գիծ հատելի է այս իշխանությունների համար». «Փաստ» Երբ նման հայտարարություններ անում է վարչապետը, դա արդեն հակաժողովրդավարական հրահանգ ու ցուցում է. «Փաստ» Անկումային և ճգնաժամային. Հայաստանի արտաքին առևտրի դիսբալանսը. «Փաստ» Ամոթի ու խայտառակության խարանով դաջված. ո՞ւմ են երջանկացնում Հայաստանի իշխանությունների գործողությունները. «Փաստ» «ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում իշխանափոխության օրակարգով. «Փաստ» Ի՞նչ պլաններ ունեն Արևմուտքն ու Փաշինյանը երկաթուղու առումով. «Փաստ» Իրավական դաշտում է ամեն ինչ․ Սամվել Կարապետյանի առաջադրումը հանգիստ չի տալիս իշխանությանը Սփյուռքը բարձրաձայնում է․ Ֆրանսիայից մինչև Արգենտինա՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն ՔոչարյանՊետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԽնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից

«Երբ հեռախոսով խոսում է, ականջ եմ դնում». Սոնա Եսայան

Պարուհի Սոնա Եսայանը երեկ տոնել է ծննդյան տարեդարձը, ինչի առթիվ Tert.am Life-ին տված հարցազրույցում պատմել է ամուսնու անակնկալի, ստացած նվերների և 20 տարեկանից հետո տարեդարձի օրը չսիրելու մասին։

«Չեմ սիրում ծնունդս։ 20-ամյակիցս հետո օրն անհավես է դարձել, չեմ նշում։ Մինչև 20-ամյակս երկար պատրաստվում էի ծննդիս, դրանից հետո միշտ պապայիս ցանկությամբ եմ նշել օրը։ Այս տարի էլ ոչինչ չէի պլանավորել, այնպես որ, ծրագրերս չեն խափանվել,- ասաց նա ու հավելեց,- Չեմ կարող բացատրել՝ ինչու չեմ սիրում։ Առհասարակ, զզվում եմ ուշադրության կենտրոնում լինելուց, իսկ այդ օրը դրանից խուսափել հնարավոր չէ։ Նաև տանել չեմ կարողանում հեռախոսով խոսելը, եթե զանգը գործնական չէ։ Սա էլ է նպաստում, որ չսիրեմ օրը։ Սակայն այս տխուր օրերի արդյունքում որոշեցի հաջորդ տարի անպայման մեծ ծնունդ կազմակերպել։ Գուցե օրը նշելն ինձ այնքան դուր գա, որ մոտեցումս փոխվի, որոշեմ միշտ տոնել ծնունդս։ Ես բնավորությամբ շատ խառը մարդ եմ»։

Այս օրերին անակնկալների մասին խոսել Սոնան տեղին չի համարում։ Ասում է՝ իր անակնկալները նվերներն են. «Նվերներ, ծաղիկներ եմ ստացել ծնողներիս, աշակերտուհիներիս, ընկերներիս կողմից։ Ընտանեկան սովորական անակնկալներ են եղել, որոնք բոլորի կյանքում լինում են։ Իմ կյանքում անակնկալները միշտ լինում են նվերների տեսքով։ Գրիգի անակնկալն էլ նվեր է լինում, որովհետև չկա այլ բան, որով կարող է ինձ զարմացնել։ Չկա այնպիսի բան, որը միշտ ուզում է ասել, արտահայտել, բայց թողնում է հատուկ օրվա։ Ինձ կարող են անակնկալ մատուցել հեռու գտնվող մարդիկ, օրինակ, մտերիմ ընկերուհիներս Հայաստանում չեն ապրում ու եթե որոշեն տարեդարձիս օրը գալ Հայաստան, իսկապես անակնկալ կլինի»։

Չնայած արտակարգ դրության օրերին՝ Գրիգը նվեր պատրաստել է Սոնայի համար։ Պարուհին ծիծաղելով պատմեց, թե ինչպես է ամեն անգամ «վատ քայլերի» դիմում ամուսնու նվերը ժամանակից շուտ բացահայտելու համար։

«Մտերիմներիս անակնկալները շատ եմ սիրում, Գրիգինը՝ առավել ևս։ Փորձում եմ ամեն գնով նախապես հասկանալ, թե ինչ անակնկալ է ինձ մատուցելու։ Վատ քայլերի եմ դիմում, օրինակ, երբ հեռախոսով խոսում է, ականջ եմ դնում։ Դա իրեն շատ է ջղայնացնում, ոչինչ չի կարողանում անել,- ծիծաղելով պատմեց Սոնան ու հավելեց, որ ընթացքում փորձում է նաև ինքնուրույն գուշակել, թե ամուսինն իրեն ինչ է նվիրելու,- Նա միշտ հաշվի է առնում, թե ինչ եմ ուզել վերջին շրջանում, մոտավոր հիշում եմ, թե ինչ եմ խոսել և գուշակում եմ։ Մի քանի օր առաջ որոշեցի, որ եղանակների տաքանալուն պես սկսելու եմ սպորտով զբաղվել՝ վազեմ, սքեյթ, հեծանիվ, անվաչմուշկ քշեմ։ Քանի որ իմ անվաչմուշկներն արդեն փոքր էին ոտքիս, Գրիգն ինձ նորը նվիրեց»։

Սոնան նշեց, որ Գրիգի համար ավելի հեշտ էր իրեն անակնկալ մատուցել, երբ ամուսնացած չէին. «Հետաքրքիր էր ստացվում, կեսգիշերին հրավառությամբ, նվերներով, փուչիկներով գալիս էր, հիմա միասին ենք ապրում ու ոչինչ չի կարող ինձնից պահել։ Պարզապես ծննդյանս օրն ավելի շատ է ասում, որ ինձ շատ է սիրում։ Կեսգիշերին շնորհավորում է, վերջում ասում, որ ինձ շատ է սիրում։ Էդ պահը շատ եմ սիրում»,- ասաց պարուհին ու հավելեց, որ իրեն տպավորել է նաև ամուսնու գրառումը։

Գրիգը Սոնայի տարեդարձի առթիվ գրել էր. «Ի՞նչ մաղթեմ քեզ: Ուզում եմ ուղղակի միշտ ժպտաս ու լինես անհոգ: Ոչ մի խնդիր մի լուծի, պարզապես ուրախացի, ժպտա ու պարի: Ուրիշ ոչ մի բան...
Մի մտածի ոչ մի դժվարության մասին, դրանց մասին ես կմտածեմ: Դժվարը կհեշտացնեմ, անհարթը կհարթեցնեմ, անհնարը հնարավոր կդարձնեմ: Իսկ դու մենակ անհոգ ժպտա ու միշտ եղիր իմ կողքին: Սիրում եմ քեզ: Շնորհակալ եմ մեր հանդիպման համար: Ես վայելում եմ մեր կյանքի ամեն մի ակնթարթը: Միշտ, հավերժ... Կյանքում միշտ գնա առաջ, միշտ, առանց կանգնելու, քո անիրական արագությամբ, քո ոչ ստանդարտ գաղափարներով, որոշումներով, քո մեծ հաղթանակներով: Գնա առաջ, ամեն վայրկյան ինչպես որ գնում ես, ու գնա միշտ համարձակ։ Ես քո մեջքի հետևից գալիս եմ իմ աղջիկ»։