Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում
Քաղաքականություն

Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից»

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտարարությունը իսկական նվեր է դարձել Նիկոլ Փաշինյանի համար և մեր աղբյուրների փոխանցմամբ, ՔՊ-ում որոշել են նոր շոու իրականացնել՝ ընդհուպ նաև ձերբակալելով Վիտալի Բալասանյանին։ Գեներալը Երևանում կայացած պատարագից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե Հայաստանը պետք է լինի միութենական կազմում, ինչպես եղել է 100 տարի առաջ։ «Աշխարհի քաղաքական քարտեզը մոտ ժամանակներս փոխվելու է և մենք պետք է մեր քաղաքականությունն ուղղենք դեպի հարավ՝ սերտ հարաբերություններ պահպանելով Իրանի հետ, ինչպես նաև գտնվենք միութենական կազմում, որը նման կլինի հարյուր տարի առաջ գոյություն ունեցած միավորմանը՝ ԽՍՀՄ-ին»,- ասել էր Բալասանյանը։ Դրան անմիջապես հետևեցին քպական պատգամավորների և պաշտոնյաների հայտարարությունները, վիրավորանքերը Բալասանյանը հասցեին։

Բնականաբար, առաջին բանը, որ հիշեցին, Բալասանյանի արած մի հայտարարությունն էր, թե աջակցում է գործարար, բարերար Սամվել Կարապետյանին։ Իշխանությունն այսօր Բալասանյանից որևէ վտանգ չի զգում, փոխարենը զգում է Սամվել Կարապետյանից, և Բալասանյանի այս «նվերը» չէին կարող չօգտագործել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանը երեկ հավաքել է վարչության մի քանի անդամների, նրանց հետ քննարկել, թե ինչ կարող են անել։ Հիշեցրել են, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ևս ձերբակալել էին նման մի հայտարարության պատճառով և առաջարկել են նույնը իրականացնել նաև Սամվել Բալասանյանի նկատմամբ։ Եվ այդ ամենը անել տեսախցիկների ուղեկցությամբ՝ հնարավորինս ավելի մեծ հնչեղություն հաղորդելու համար։

Զուր չէ, որ փաշինյանական իշխանությունը իր կռվաններից մեկը հայտարարել է իր ինքնիշխանությունը, և այդ խոսույթը ևս չարաշահում է հնարավորինս շատ՝ իր մրցակիցներին էլ մեղադրելով Հայաստանի ինքնիշխանությունը նվազեցնելու մեջ։ Այն, որ Հայաստանում ինքնիշխանությունը նվազել է հենց փաշինյանական իշխանության օրոք, բնականաբար, չեն խոսում։ 

Աննա Մադաթյան