Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան
Քաղաքականություն

Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին

Հայաստանում կոռուպցիոն պատմությունները հաճախ սկսվում են սովորական թվացող անուններից, որոնք առաջին հայացքից ոչինչ չեն ասում հանրությանը։ Սակայն երբ այդ անունները սկսում ես որոնել պաշտոնական ռեգիստրներում և դատական տեղեկատվական համակարգերում, երբեմն բացվում են բավական հետաքրքիր հանգամանքներ։

Այդպիսի անուններից մեկը Մարատ Սեկոյանն է։ Առաջին հայացքից անուն, որը որևէ բան չի ասի մեր ընթերցողներին, սակայն բավական է այն որոնել մի քանի տեղեկատվական կայքերում, և անմիջապես պարզ է դառնում՝ թե ով է նա իրականում։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընտրողների ռեգիստրի համաձայն՝ Մարատ Սեկոյանը ծնվել է 1991 թվականին և բնակվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանի բավական թանկարժեք թաղամասերից մեկում։ Արդարադատության նախարարության պետական ռեգիստրի տվյալներով՝ Մարատ Գագիկի Սեկոյանը միկրոձեռնարկատեր է․ նա դեռ 2017 թվականից գրանցված անհատ ձեռնարկատեր է։

Այս տվյալները առաջին հայացքից որևէ արտառոց բան չեն պարունակում և կարող են խոսել սովորական բիզնես գործունեություն իրականացնող անձի մասին։ Սակայն այդ տպավորությունը անմիջապես փոխվում է, երբ նույն անունը որոնում ենք ՀՀ դատական տեղեկատվական համակարգում։

Պարզվում է, որ 2023 թվականի մայիսի 2-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն դիմել է Սնանկության դատարան՝ պահանջելով սնանկ ճանաչել «Մարատ Սեկոյան Գագիկի» անհատ ձեռնարկատիրոջը։ ՊԵԿ-ի ներկայացրած տվյալներով՝ Սեկոյանը պետության նկատմամբ ուներ 4․572․194 դրամ հարկային պարտավորություն, որը չէր մարվել, և կոմիտեն գտել էր, որ այդ գումարի բռնագանձման միակ տարբերակը նրան սնանկ ճանաչելն է։

Սակայն դատական վարույթի ընթացքում պարզվել է, որ Սեկոյանը պարտավորություններ ունի ոչ միայն պետության, այլ նաև բանկերի նկատմամբ։ Այստեղ արդեն պատկերն ավելի հետաքրքիր է դառնում։

Դատական նյութերի համաձայն՝ Սեկոյանը ուներ հետևյալ պարտավորությունները՝ ՀՀ ՊԵԿ-ին՝ 200․000 դրամ, «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ին՝ 54․209,20 ԱՄՆ դոլար, նույն բանկին՝ ևս 4․367,80 դրամ, ինչպես նաև «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ին՝ 864,61 ԱՄՆ դոլար։

Վարույթի ընթացքում սնանկության գործով կառավարիչը հայտնել է, որ գույքագրման ընթացքում հայտնաբերվել է Սեկոյանին պատկանող ընդամենը մեկ գույք՝ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի 42-րդ փողոցի թիվ 37 հասցեում գտնվող անշարժ գույքի 1/4 բաժնեմասը, որը գրավադրված էր «Կոնվերսբանկ»-ում։

Ավելի ուշ ներկայացված միջնորդությամբ նշվել է, որ գույքի մյուս սեփականատեր Սուրեն Ազատի Ազատյանը պատրաստ է գնել այդ բաժնեմասը ընդամենը 5 միլիոն դրամով։ Դատարանը բավարարել է այդ պահանջը։ Արդյունքում գույքը վաճառվել է նշված գնով, և Սեկոյանը սնանկ է ճանաչվել՝ ազատվելով իր պարտավորություններից։

Բանկը, որին Սեկոյանը պարտք էր ավելի քան 54 հազար ԱՄՆ դոլար և որի օգտին գրավադրված էր տվյալ գույքը, հետագայում հրաժարվել է իր ներկայացրած պահանջից։

Հարց է առաջանում՝ արդյո՞ք նույն բանկը կհրաժարվեր նման պահանջից, եթե խոսքը սովորական քաղաքացու մասին լիներ։ Հայաստանի բանկային պրակտիկան ցույց է տալիս, որ նույնիսկ շատ ավելի փոքր պարտքերի դեպքում քաղաքացիները տարիներով դատական գործընթացների մեջ են հայտնվում։

Արդյունքում ստացվում է բավական տարօրինակ պատկեր։ Սեկոյանը սնանկ ճանաչվեց, պարտավորություններից ազատվեց, վճարեց ընդամենը 5 միլիոն դրամ գույքի վաճառքից, իսկ գույքը գնեց դրա մյուս սեփականատերը։

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 288-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում կեղծ սնանկության համար։ Մնում է հասկանալ՝ արդյո՞ք գլխավոր դատախազությունը կհետաքրքրվի այս պատմությամբ և կփորձի պարզել՝ արդյոք այստեղ առկա են կեղծ սնանկության կամ այլ հնարավոր չարաշահումների տարրեր։

Հատկապես այն պայմաններում, երբ խոսքը վերաբերում է մի անձի, որը, ըստ տարբեր տեղեկությունների, մտերիմ հարաբերություններ ունի վարչապետի ընտանիքի հետ։ Մարատ Սեկոյանը վարչապետի ընտանիքի հետ մտերիմ է, և, դատելով սոցցանցերում հրապարակված նկարներից, վարչապետի դուստր Մարիամ Փաշինյանին հաճախ կարելի է տեսնել նրա ուղեկցությամբ։