«Բոլոր այն տղամարդիկ, ովքեր ինձ հրեցին ցեխերի մեջ, հետո իրենց արցունքներով ոտքերս լվացին». Հռիփսիմե Սարգսյան
Նորահայտ դերասանուհի-մոդել Հռիփսիմե Սարգսյանը, ով այս շրջանում նկարահանվում է «Շիրազի Վարդը» հեռուստասերիալում, ինստագրամյան իր էջում տարօրինակ լուսանկար է հրապարակել և մակագրել իր հեղինակային խոսքերով:

Lraber.online-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում է լուսանկարը և դերասանուհու մակագրությունը:

Բոլոր այն
տղամարդիկ,
ովքեր ստել են,
թե իրենցն եմ եղել
ինչ որ ժամանակ ,
բոլոր նրանք,
ովքեր աչքերս շփոթեցին սրունքներիս հետ
և նայեցին ոտքերիս՝
հոգուս փոխարեն,
բոլոր նրանք,
ում ազգանունը չգիտեմ ,
բայց կեղծ երդումը կրում եմ անունիս,
այդպես էլ
ինձ չճանաչեցին,
Նրանք,ում հետ պիտի քայլեի ծովերի վրայով,
ինձ հրեցին ցեխերի մեջ ու ասացին.
«ի՞նչ թևեր .դու ոտքեր էլ չունես,սողա»,
Նրանք հետո իրենց արցունքներով ոտքերս լվացին:
Բայց ում մեծարեցի,
լքեց ինձ,
ովքեր հիացան իմ գեղեցկությամբ,
խփեցին ինձ քարերով:
Բոլոր այս մարդիկ,
ում կրակոցներից
ամոթս պիտի կարմրած լիներ,
և սրտիս մեջ փամփուշտներ պիտի ծաղկեին միայն,
բոլոր այս տղամարդիկ չեն էլ եղել,
նրանք այժմ ոչինչ են,
բայց
լավն են
քեզնից,
որովհետև ճիշտն այն է ,
որ ես քոնն եմ հավիտյան.
Որովհետև դու
սիրում ես ինձ,
որովհետև ես
սիրում եմ քեզ՝
որովհետև միայն դա է սարսափելի,
դա ցավոտ է մեռնելու աստիճան
ու
ապրելու պես դժվար :




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի