Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Անապահով ընտանիքների երեխաները պետք է ապահովված լինեն մսուրներով․ Հրայր ԿամենդատյանԻշխանությունը շարունակում է պնդել, թե իբր թոշակի ավելացումն ընտրակաշառք չէ․ Արեգ ՍավգուլյանՏիրադավների շարքերը ճաքեր են տալիս IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 2-րդ և 3-րդ տրանշերըԵվրամիությունն անթաքույց անցել է Փաշինյանի պաշտպանությանը Էժան վրեժխնդրություն առաջին նախագահի նկատմամբ «Հայաստան» դաշինքի համար մեր ինքնությունը, պատմությունը և հայրենասիրությունը շարժիչ ուժ են. Քոչարյան Մենք տրամադրված ենք վճռական, մեր նպատակը հաղթանակն է. Ռոբերտ Քոչարյան Թույլ չե՛նք տալու նախընտրական աճուրդի հանել մեր ինքնությունը. Աննա Գրիգորյան Չնայած Վաշինգտոնի գերազանցությանը՝ Թեհրանին կարծես հաջողվում է նրան ուղղորդել դեպի երկարատև ռեսուրսատար հակամարտության. Արտակ ԶաքարյանUcom-ը զգուշացնում է հեռախոսային խարդախությունների նոր ալիքի մասին Մեր ինքնությունը ջնջել չի լինի. Անաիս Սարդարյան Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում DDF26-ը չորրորդ անգամ Հայաստանում կհյուրընկալի թվային աշխարհի առաջատար փորձագետներին. Արդյունաբերական փոխակերպման գործընկերը ԶՊՄԿ-ն է IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավԿոնվերս Բանկը IV Conference Capital Markets Armenia-ում ներկայացրել է իր փորձըՄիանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին. Ատոմ Մարգարյան Նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է Հայաստանը կարող է դառնալ Չինաստան–Հնդկաստան հարաբերությունների կարևոր կամուրջ․ Ավետիք ՔերոբյանԻնչպե՞ս է հաջորդ վարչապետը պատրաստում անվտանգության ծրագիր. տեսանյութ
Հասարակություն

Նորագավիթի մաքսատան աշխատակիցները սպառնում են ազատվե՞լ աշխատանքից

Armdaily.am-ի տեղեկություններով՝ վարչապետի այցից հետո Նորագավիթի ավտոմաքսատանը կրքերը չեն հանդարտվում: Դրոշի գետնին դրված լինելու պատճառով, ինչպես հայտնի է, աշխատանքից ազատվեց շարքային տեսուչը, մաքսատան ղեկավարը: Այսօր էլ վաղ առավոտից մաքսատունը նորմալ չէր աշխատում: Լուրեր էին տարածվել, թե աշխատակիցները գործադուլ են անում, սակայն աշխատակիցները մաքսազերծում չիրականացնելը պատճառաբանել են համակարգչային ծրագրի խափանմամբ: Մեր նկարահանող խումբը քիչ առաջ է վերադարձել մաքսատնից, որտեղ ժամը 14.30-ի դրությամբ մաքսատան հաճախորդներին սպասարկող 13 պատուհաններից 6 -ն էին աշխաում։ Աշխատակիցները դա բացատրեցին ընդմիջման ժամ լինելով։ Մեր աղբյուրները, սակայն, հայտնում են, որ մոտ 30 աշխատակիցներ հայտարարել են, որ աշխատանքից ազատման դիմումներ կգրեն: Իրավիճակը փորձել է շտկել ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը, ով պատասխանատու է մաքսային ծառայության համար: Սակայն նրան ոչինչ չի հաջողվել, չի բացառվում, որ խնդրին միջամտի ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանը:  ՊԵԿ լրատվական ծառայությունից մեզ փոխանցեցին, որ մաքսատանը որեւէ խնդիր չկա, աշխատակիցներն էլ դիմումներ չեն գրել, աշխատանքը նորմալ ընթանում է: