Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Անապահով ընտանիքների երեխաները պետք է ապահովված լինեն մսուրներով․ Հրայր ԿամենդատյանԻշխանությունը շարունակում է պնդել, թե իբր թոշակի ավելացումն ընտրակաշառք չէ․ Արեգ ՍավգուլյանՏիրադավների շարքերը ճաքեր են տալիս IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 2-րդ և 3-րդ տրանշերըԵվրամիությունն անթաքույց անցել է Փաշինյանի պաշտպանությանը Էժան վրեժխնդրություն առաջին նախագահի նկատմամբ «Հայաստան» դաշինքի համար մեր ինքնությունը, պատմությունը և հայրենասիրությունը շարժիչ ուժ են. Քոչարյան Մենք տրամադրված ենք վճռական, մեր նպատակը հաղթանակն է. Ռոբերտ Քոչարյան Թույլ չե՛նք տալու նախընտրական աճուրդի հանել մեր ինքնությունը. Աննա Գրիգորյան Չնայած Վաշինգտոնի գերազանցությանը՝ Թեհրանին կարծես հաջողվում է նրան ուղղորդել դեպի երկարատև ռեսուրսատար հակամարտության. Արտակ ԶաքարյանUcom-ը զգուշացնում է հեռախոսային խարդախությունների նոր ալիքի մասին Մեր ինքնությունը ջնջել չի լինի. Անաիս Սարդարյան Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում DDF26-ը չորրորդ անգամ Հայաստանում կհյուրընկալի թվային աշխարհի առաջատար փորձագետներին. Արդյունաբերական փոխակերպման գործընկերը ԶՊՄԿ-ն է IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավԿոնվերս Բանկը IV Conference Capital Markets Armenia-ում ներկայացրել է իր փորձըՄիանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին. Ատոմ Մարգարյան Նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է Հայաստանը կարող է դառնալ Չինաստան–Հնդկաստան հարաբերությունների կարևոր կամուրջ․ Ավետիք ՔերոբյանԻնչպե՞ս է հաջորդ վարչապետը պատրաստում անվտանգության ծրագիր. տեսանյութ
Հասարակություն

ՊԵԿ-ի կողմից իրականացվող գործողությունները դեժավյու են առաջացնում. Դ. Անանյանը շարժվում է նախկինների հետքերով

Անդրանիկ Մաթևոսյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Օրերս համացանցում ակտիվորեն քննարկվում են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմի մեջ մտնող ընկերություններում ՊԵԿ-ի կողմից ստուգոմներ անցկացնելը։ Իրականում այս ստուգումներն այդքան էլ պատահական չեն և «ԴԵԺԱՎՅՈՒ»-ի զգացողություն են առաջացնում։
Բանն այն է, որ այս բոլոր ստուգումներն ի հայտ եկան այն բանից հետո, երբ ԲՀԿ նախագահն հանդես եկավ հարկային օրհենսգրքին վերաբերող իր հայտարարությամբ , որտեղ նշեց, որ փոքր և միջին բիզնեսների հարկային բեռը պետք է թեթևանա և դրանով թույլ տրվի, որպեսզի մարդիկ կարողանան զարգացնել իրենց ձեռնարկատիրությունները։ Գագիկ Ծառուկյանի այս հայտարարությունը մեծ աղմուկ բարձրացրեց, քանզի հասարակության լայն զանգվածների մոտ արժանացավ դրական գնահատականի, և ըստ ամենայնի այդ հանգամանքից նեղսրտեցին մեր «Նոր Հայաստանի» իշխանության որոշ ներկայացուցիչներ և նրանք որոշեցին օգտագործել նախկին իշխանություններից ժառանգած գործելաոճը:
Այս ամենն ուղղակի ծիծաղելի է, քանզի անգամ նախկին իշխանությունների մոտ չէր հաջողվում նման կերպ կանխարգելել ԲՀԿ նախագահի հայանպաստ քաղաքականությունը, քանզի Ծառուկյանն այն եզակի սեփականատերերից է, ով իր գործունեության ընթացքում չի շրջանցել օրենքի պահանջներն ու գործել է դրանց շրջանակում, ինչի մասին վկայում են նաև Ծառուկյանին պատկանող ձեռնարկություններում, բազմաթիվ անգամներ իրականացված, նույն մասկաներով ու «ավտոմատներով» ապարդյուն ստուգումները։ Ինչևէ, 2 օր տևած ստուգումներից հետո ՊԵԿ աշխատակիցներն իրենք համոզվեցին դրանում և ինչպես ժողովրդի մեջ է ասվում «քթները կպավ գետնին»։ 
Նմանատիպ քաղաքականությունը մեր նոր իրողությունում ուղղակի աններելի է, քանզի այդօրինակ օպերացիաները հոգեբանական հարված են հասցնում ոչ միայն ստուգվող ձեռնարկատիրության աշխատակիցներին, այլ նաև հաճախորդներին և խանգարում շարքային ՀՀ քաղաքացու անդորրը։ ՊԵԿ ղեկավարությունը պետք է հասկանա, որ այլևս չկա նախկին վարչակարգը և պետք է գործել օրենքի տառին համապատասխան, այլ ոչ թե ըստ ցանկության և անձնական ամբիցիաների։