Տնօրենը ու իր մանկլավիկները կենդանաբանական այգին տանում են կործանման. նախկին աշխատակիցների բողոքի ակցիան
Երևանի կենդանաբանական այգու նախկին աշխատակիցներն այսօր՝ ապրիլի 12-ին, այգու դիմաց բողոքի ակցիա են անցկացնում. նրանց պահանջը չի փոխվել՝ շարունակում են պնդել, որ Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի պաշտոնանկությունը պարտադիր է։
Բողոքի ակցիայի համար այս անգամ պատճառ է հանդիսացել սպիտակ վագրի հիվանդության սխալ ախտորոշումը։
«Այդ ախտորոշումը ակնհայտ անգրագիտության հետևանք է: Շատ մութ բաներ կար այդ ախտորոշման մեջ։ Մոսկվայի կենդանաբանական այգու գլխավոր բժիշկը հերքեց լեյկոզի ախտորոշումը։ Այդտեղից կարելի է հետևություն անել, որ Ամստերդամի, Եվրոպայի կենդանաբանական այգիների հետ համագործակցության հետևանքով սխալ անալիզներ են եղել»,–ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:
Հարցին, թե լեյկոզը արյան քաղցկեղը չի՞, ակցիայի մասնակիցն ասաց, որ կենդանիների մոտ դա վիրուսային բնույթ ունեցող հիվանդություն է:
Այգու նախկին աշխատակիցներից մեկի խոսքով՝ Ամստերդամի բժիշկների կողմից վագրի մոտ լեյկոզ է ախտորոշվել, մինչդեռ Մոսկվայրի կենդանաբանական այգու գլխավոր բժիշկը ստուգելով կենդանուն՝ նրա մոտ բերանի խոռոչի քաղցկեղ է ախտորոշել։
Նախկին աշխատակիցները պահանջում են աշխատանքից ազատել ոչ միայն այգու տնօրենին, այլև գլխավոր անասնաբույժին, անասնաբույծին և այգու համակարգողին։
«Տնօրենը ու իր մանկլավիկները այգին տանում են դեպի կործանման»,-ասաց այգու նախկին աշխատակիցներից մեկը:
Աշխատակիցները նշեցին, որ գնալու են ԱԺ և իրենց բողոքը գրավոր ներկայացնելու են կուսակցություններին:




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ