«Մեծ դժվարությամբ եմ երկրորդ հնարավորություն տալիս». Աստղիկ Սաֆարյան
Աստղիկ Սաֆարյանն իր երկրպագուներին նոր տեսահոլովակով է ներկայացել: Բարսելոնայի իր բնակարանում մեկուսացած երգչուհու հետ զրուցել ենք աշխատանքային նորության, Երեւան վերադառնալու ցանկության եւ կիսատ թողած գործերի մասին:
«Ինչու» երգի երաժշտության հեղինակն Աստղիկն է, խոսքերը գրել է Լաուրա Հովհաննիսյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Վարուժան Գալթակյանն է, օպերատորը՝ Հովհաննես Պողոսյանը: Նկարահանումներն իրականացվել են 2019 թվականի ամռանը՝ Բյուրականում եւ Երեւանում:
«Արժե՞ երկրորդ հնարավորություն տալ մեկին, որի հետ հարաբերությունները վաղուց ավարտված են. կարծում եմ՝ երգում արծարծվող թեման շատերին հոգեմոտ կլինի: Ինքս էլ հայտնվել եմ նման իրավիճակում: Շատ դժվար եմ երկրորդ հնարավորություն տալիս, բայց եթե տալիս եմ, ակնկալում եմ, որ դիմացինս հասկանա իր սխալն ու իր ճիշտ քայլերով ապացուցի դա: Մարդ մեկ անգամ է սխալվում, երկրոդ անգամն արդեն որոշում է»,-նշել է Աստղիկը:
Հերոսուհու կերպարում երգչուհին է հանդես եկել, հերոսի դերում լուսանկարիչ Մանչ Վարդանյանն է.«Ուզում էի շնորհանդեսով ներկայացնել հոլովակը, սակայն այս իրավիճակը շատ երկարեց, ցանկացա լավ տրամադրություն հաղորդել իմ նոր ու թարմ աշխատանքով: Այս օրերին բոլորս թարմության կարիք ունենք: Մինչ այս պահը միայն դրական կարծիքներ եմ լսել. հաճելի է, որ հավանում են աշխատանքդ»:
Խստորեն հետեւում է տանը մնալու կոչերին.«Վայելում եմ այս օրերը, փորձում եմ ստեղծված իրավիճակը հօգուտ ինձ օգտագործել: Արտակարգ դրության ավարտից հետո անմիջապես վերադառնալու եմ Երեւան եւ զբաղվեմ կիսատ թողած գործերով: Նոր երգեր, համերգային ծրագրեր ունեի, որ կիսատ են մնացել, պետք է ավարտին հասցնել»,- եզրափակել է երգչուհին:
Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Տաթեւ Մովսիսյանի
Նյութի աղբյուր՝ https://bravo.am/news/74220





















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի