Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ»

Այծեղջյուրներին օրվա առաջին կեսին որոշ դժվարություններ են սպասվում․ մայիսի 2-ի աստղագուշակը

Խոյ: Բարդ օր է սպասվում: Թեև դժվարություններին պատրաստ եք, սակայն հնարավոր են նաև տհաճ անակնկալներ, որոնց պատճառով անելանելի իրավիճակում կհայտնվեք: Որոշ գումարային կորուստներ կկրեք, անհաջող գործարքներ կկնքեք: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր կարող են խորը հիասթափություն ապրել: Այսօր չափազանց անհամբեր եք և դյուրագրգիռ, հաճախ չեք կարողանա վերահսկել ինքներդ ձեզ, ինչը մտերիմների հետ վեճերի կհանգեցնի: Հիշաչար չեք և արագ մոռացության եք տալիս տհաճ խոսակցությունները, մինչդեռ, նույնը չի կարելի ասել ձեզ շրջապատող մարդկանց մասին:     

Ցուլ: Օրվա առաջին կեսը կդասավորվի հանգիստ և հաճելի: Հարմար ժամանակահատված է տրամադրություն բարձրացնող, հետաքրքիր գործերի և հանդիպումների համար: Կենսական ներուժը բարձր է: Սպորտային մարզումները, ֆիզիկական աշխատանքը, զբոսանքներն այսօր չեն ձանձրացնի: Օրվա երկրորդ կեսն ավելի բարդ կդասավորվի: Թեև հաջողության հասնելու նոր հնարավորություններ կստեղծվեն, սակայն գործելու համար՝ բավարար ինքնավստահություն և վճռականություն չեք ունենա: Կթերագնահատեք սեփական հնարավորությունները, ինքնաքննադատությամբ կզբաղվեք, կկորցնեք հոգեկան հավասարակշռությունը: Նման պահերին մտերիմների աջակցությունը ճիշտ տեղին կլինի:

Երկվորյակ: Շատ հաճելի օր է սպասվում: Դրական միտումների ազդեցությունը մեծ է, ինչը կանդրադառնա կյանքի բոլոր ոլորտների վրա: Կարող եք զբաղվել այն ամենով, ինչը հոգեհարազատ է: Համոզված եղեք, բոլոր գործերում աստղերը ձեր կողմից են: Նշանի շատ ներկայացուցիչներ անհանգստացնող խնդիրներին վերջնական լուծումներ տալու հնարավորություն կունենան, կստանան իրենց հուզող հարցերի պատասխանը: Կարևոր է չթուլանալ և նպատակասլացություն դրսևորել: Երեկոյան հնարավոր են դժվարություններ, որոնց հաղթահարման համար կենտրոնացում կպահանջվի:

Խեցգետին: Օրվա առաջին կեսին հնարավոր են անսպասելի առաջարկներ, հանդիպումներ մարդկանց հետ, ում վերջերս շատ եք կարոտել: Մտերիմների հետ շփումներում միանգամայն անկեղծ եք, ինչը բարձր կգնահատվի: Հարմար օր է նոր ծանոթությունների, սիրային հանդիպումների համար, կարող եք նախաձեռնությունը ձեր ձեռքն առնել, ամեն դեպքում՝ իրադարձությունների զարգացումը կգոհացնի: Օրվա երկրորդ կեսին առավել գործնական կտրամադրվեք: Կզբաղվեք կենտրոնացում պահանջող մի շարք կարևոր գործերով: Կարող եք լուծել որոշ ֆինանսական հարցեր, խոշոր գնումներ կատարել:

Առյուծ: Լարված օր է սպասվում, սակայն հաճելի իրադարձություններ, այնուամենայնիվ, կլինեն: Դրական եք տրամադրված: Անգամ եթե ստիպված եք հրաժարվել որոշ ծրագրերից և սեփական շահերից, միևնույն է, չեք ընկճվի, նամանավանդ որ դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում: Մտերիմների հետ վեճերից խուսափել չի ստացվի: Կփորձեք հնարավորինս նրբանկատ և զուսպ լինել, սակայն հարաբերությունները հարթել չի հաջողվի: Ձեր որոշ մեկնաբանություններ ոմանց համար կարող են վիրավորական լինել:

Կույս: Կարող եք կարևոր և մեծամասշտաբ գործեր ձեռնարկել, սակայն պատրաստ եղեք, որ դրանց իրականացման ճանապարհին մի շարք դժվարություններ կծագեն: Օրվա անհաջողություններից չեք հուսահատվի և շատ շուտով ցանկալի արդյունքների կհասնեք: Օրվա առաջին կեսին հնարավոր են տհաճ հանդիպումներ մարդկանց հետ, ում ընկերակցությունից կնախընտրեիք խուսափել: Հնարավոր են չնախատեսված ծախսեր: Ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա: Անգամ չնչին ծանրաբեռնվածության դեպքում հոգնածություն կզգաք:

Կշեռք: Օրվա առաջին կեսին հնարավոր են մանր անախորժություններ և դժվարություններ, սակայն ընթացքում ամեն բան կհարթվի, դրական միտումների ազդեցությունը կմեծանա: Հնարավոր են անսպասելի այցելություններ, ուրախ կլինեք հյուրընկալել բոլոր նրանց, ում վաղուց չեք տեսել և կարոտել եք: Երեկոյան հնարավոր են ռոմանտիկ բնույթի անակնկալներ: Կիրականանան այն նպատակները, որոնք արդեն անիրագործելի էիք համարում: Սիրահարված Կշեռքերը լավ ժամանակ կանցկացնեն սիրելիների ընկերակցությամբ: Հրաշալի օր է ընտանեկան, նաև ընկերական հարաբերություններն ամրապնդելու համար:

Կարիճ: Շտապողականությունն այսօր ձեր օգտին չէ: Բոլոր հարցերում զգուշավոր և շրջահայաց եղեք: Տարեց մարդկանց հետ շփումներն օգտակար կլինեն: Նրանց փորձն ու խորհուրդները ձեզ միանշանակ պետք կգան, իսկ անցյալի պատմությունները կօգնեն փոխել ներկա իրադարձությունների հանդեպ ձեր վերաբերմունքը: Կարող եք նախապես ծրագրած ուղևորությունների մեկնել, իսկ անսպասելի առաջարկներից ցանկալի է հրաժարվել: Տանն անցկացրած ժամանակը թույլ կտա վերականգնել հոգեկան հավասարակշռությունը: Երեկոյան կարող եք նոր ծրագրեր կազմել: Գաղափարներ կծնվեն, որոնք շատ շուտով կիրագործեք:

Աղեղնավոր: Օրվա առաջին կեսը լավ կդասավորվի: Շատ բան կհասցնեք, անգամ եթե ստիպված լինեք զբաղվել ձեզ համար բոլորովին անծանոթ գործերով: Այսօր նորը արագ եք ընկալում և բոլորին զարմացնում ձեր հաջողություններով: Երեկոյան փորձեք սահմանափակել կանանց հետ շփումները: Վերջիններիս հետ լեզու գտնել չի ստացվի, իսկ դատարկ խոսակցությունները ոչ մի արդյունք չեն տա: Եղանակային փոփոխությունների հանդեպ գերզգայուն եք, նաև սիրտ-անոթային համակարգի քրոնիկ հիվանդություններով տառապող Աղեղնավորների ինքնազգացողությունը կվատանա:

Այծեղջյուր: Օրվա առաջին կեսին հնարավոր են որոշ դժվարություններ, որոնք կհաջողվի հաղթահարել մտերիմների աջակցության շնորհիվ: Հաջողության կհասնեք այն գործում, որին մեծ նշանակություն եք տալիս: Լուրջ հաղթանակ տանելու հավանականությունը մեծ է: Հրաշալի օր է մտերիմ մարդկանց հետ շփվելու, նոր ծանոթություններ հաստատելու համար: Կենսական ներուժը բարձր է, ինքնազգացողությունից չեք դժգոհի: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր բարձր տրամադրություն կունենան, հաջող գնումներ կկատարեն:

Շարունակությունն՝ այստեղ