Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ»

Աստղագուշակ 2020 թվականի մայիս ամսվա համար: Անպայման պետք կգա

Դե, չնայած բոլորին թվում է, որ կարանտինում նստած մարդու մոտ չի կարող ոչ մի արտառոց բան տեղի ունենալ, մայիսը հաստատ կփորձի մեզ հակառակում համոզել: Ապրիլին, չնայած հեշտ չէր, սակայն իրավիճակը զարգացավ սահուն և կանխատեսելի: Բայց ահա գարնան վերջին ամսում մեզ սպասում են մի շարք փոփոխություններ․ որոշները վաղուց հայտնի են բազմաթիվ գործոններով, իսկ որոշներն էլ կլինեն իսկական անակնկալ:

Խոյ

Մայիին Խոյերի կյանքը կենտրոնացած կլինի սովորելու և նոր օգտակար տեղեկություններ ստանալու վրա: Շատ հավանական է, որ այս նոր տեղեկատվական հոսքերը կարող են մեծապես ազդել ձեր աշխատանքի և կարիերայի առաջընթացի վրա: Պետք չէ անհաջողություններից խուսափելու համար հետընթաց անել և փորձել պահպանել ամեն ինչ այնպես, ինչպես կա: Մի փոքր քաջություն, և աստղերը կաջակցեն ձեզ ցանկացած նախաձեռնության մեջ:

Ցուլ

Մայիսին Ցուլը ստիպված կլինի լուծել որոշ դրամական հարցեր: Պարտադիր չէ, որ լինի ծախսեր կամ ինչ-որ ծանրացուցիչ բան: Կարող եք կազմակերպել ինչ-որ մեծ նախագիծ և պարզապես մտածել դրա բոլոր նրբությունների մասին, ներառյալ ֆինանսական: Եթե ​​հորիզոնում կա արտերկրի հետ համագործակցության հնարավորություն, անմիջապես արեք դա և բոլոր ծրագրերը կիրականանան լավագույն ձևով:

Երկվորյակներ

Երկվորյակները հենց նրանք են, ովքեր առավելագույնս կներքաշվեն տուրբուլենտության մեջ: Որովհետև կարմայական հանգույցներից մեկը ներառված է ձեր նշանի մեջ: Սա նշանակում է, որ ցնցումներ կլինեն ոչ թե մեկ ամիս, այլ ամբողջ մեկուկես տարի: Բայց խուճապի մի մատնվեք, քանի որ դա միայն նշանակում է, որ ամբողջ աշխարհը վերջապես ուշադրություն կդարձնի ձեզ վրա և կկարողանա գնահատել նախորդ ժամանակահատվածների ձեր բոլոր ուժեղ կողմերն ու նվաճումները: Բայց ձեզ հարկավոր կլինի առավելագույն կենտրոնացում և ինքնավստահություն: Բաց մի թողեք այս հնարավորությունը՝ ձեր կյանքը դեպի լավը փոխելու համար:

Խեցգետին

Դե իսկ Խեցգետինները մայիսին վերջապես կզգան կյանքի ամբողջ ներդաշնակությունը: Դուք, ավելին քան երբևէ, կցանկանաք, որ լինեք ավելի շատ մենակ ինքներդ ձեր հետ և խորանաք բարձր մատերիաների մասին մտքերի մեջ: Դե, ե՞րբ է ավելի լավ ժամանակ դա անելու համար, եթե ոչ կարանտինում գտնվելու ժամանակահատվածը: Այս ամիս ձեզ թույլատրվում է նույնիսկ մի փոքր հուզական մեկուսացում ձեր տան անդամներից և զգալ միայնության գեղեցկությունը: Սովորաբար դա ձեզ ճնշում է, բայց մայիսին դա ճիշտ կլինի:

Առյուծ

Մինչ այս Առյուծները դեռ ինչ-որ կերպ դիմանում էին, բայց մայիսին նրանք շփման սարսափելի պակաս կզգան: Կցանկանան բառացիորեն կպչել անցորդներին և խանութում հանդիպած պատահական մարդուն, միայն թե ինչ-որ մեկի հետ մեկ բառ փոխանակեն: Բայց մենք ձեզ համար ավելի լավ առաջարկ ունենք: Այս ամիս վերջապես կարող եք իրականացնել ձեր ծրագրերը կապված ինտերնետում բլոգ կամ վիդեո ալիք ունենալու հետ: Այստեղ կլինի և՛ ուշադրությունը ձեր հոյակապ անձի հանդեպ, և նույնիսկ կարող եք ազատորեն խոսել ձեզ հետաքրքրող ցանկացած թեմայի շուրջ: Փորձիր և մի հապաղիր, քանի դեռ տրամադրվածությունը չի անհետացել:

Կույս

Մայիս ամսին Կույսը կկարողանա գլխով խրվել աշխատանքի մեջ: Սկզբում այս մասին միտքը շատ չի ջերմացնի հոգին, բայց հենց որ առաջին արդյունքները տեսնեք և նկատեք, որ խնդիրները զարմանալիորեն հեշտությամբ լուծվում են, ոգեշնչումը իրեն երկար սպասեցնել չի տա, և դուք կդառնաք ավելի արդյունավետ, քան նախկինում: Այդ պահին դուք կզգաք հասարակ և սովորական գործերի իրական հաճույքը: Եվ դրա շնորհիվ դուք կարող եք էմոցիոնալ ռեսուրս կուտակել նոր նվաճումների համար:

Կշեռք

Կշեռքը մայիսին կցանկանա զբաղվել ինչ-որ հանրամատչելի և ստեղծագործական բանով: Որոշ առցանց դասընթացների գրանցվելու լավագույն ժամանակն է: Դուք հրաշքով անմիջապես կունենաք հիանալի ուսուցիչ, և այն ամենը, ինչ կսովորեք, ոչ միայն ձեզ հաճույք կբերի, այլև, անկախ ամեն ինչից, կդառնա օգտակար հմտություն հետագա գործունեության համար: Այս անգամ օգտագործեք ձեր ուղեղն ու կարողությունները առավելագույնին հասնելու համար, քանի որ աստղերը ձեզ դրդում են դրան:

Կարիճ

Դե իսկ Կարիճը վերջապես կկարողանա ամբողջ ուշադրությունը սևեռել խիստ հոգևորի և մտավորի վրա: Դուք ինքներդ շատ լավ գիտեք, որ այս հարցեում ձեզանից լավ քչերն են հասկանում: Բայց վերջին շրջանում երբևէ չի եղել հնարավորություն կարդալ որևէ նոր բան և մտածել դրա մասին: Այսպիսով, մայիսը վերջապես կարող է նման հնարավորություն տալ, և դուք կարող եք հանգստացնել ձեր հոգին և մարմինը՝ ընկղմվելով սակրալ գիտելիքների և գաղտնի գիտությունների մեջ:

Աղեղնավոր

Աղեղնավորները, ինչպես Երկվորյակները, այն հաջողակներն են, որոնց նշանի մեջ է մտնում ևս մեկ կարմայական հանգույց: Բայց ձեզ համար արդիական կինի թեման ոչ թե ձեր անհատականության, այլ մեկ ուրիշի, մասնավորապես սիրային զուգընկերոջ  հետ փոխհարաբերության մասին: Այն Աղեղնավորները, ովքեր երկար ժամանակ չեն հասցրել ներդաշնակ հարաբերություններ հաստատել, պետք է զգոն լինեն, քանի որ հենց հիմա, ճակատագիրը կարող է ձեզ հանդիպեցնել հենց այն միակի հետ, որին ստիպված էիք այդքան սպասել: Բայց դուք չեք կարող մոռանալ ձեր մասին: Ի վերջո, ցանկացած բարենպաստ հարաբերություններ սկսվում են ինքնասիրահարվածությունից:

Այծեղջյուր

Այս ամիս Այծեղջյուրները կզգան ուժերի ներհոսք ցանկացած նվաճումների համար՝ մանրուքներից մինչև իսկապես մեծագույնների: Սա կարող է առնչվել կյանքի ցանկացած բնագավառին, բայց ամենից շատ այն կդրսևորվի աշխատանքում և տան առօրյայում: Հանկարծակի վերանորոգում՝ կահույքի և տեխնիկայի փոխարինմամբ. Դուք կարող եք հաղթահարել ցանկացած մարտահրավեր: Գլխավորը՝ չափից շատ չտարվել, կարողանալ կանգ առնել օգտակար ու արդյունավետ փոփոխությունների վրա: Չգնալ բարեփոխումների՝ հանուն բարեփոխումների:

Ջրհոս

Մայիսին Ջրհոսները թիթեռների պես կսավառնեն և կվայելեն բառացիորեն իրենց կյանքի յուրաքանչյուր րոպեն: Հանկարծակի, ոչ մի տեղից, երկրպագուների ամբոխ կհայտնվի, սիրելիների հետ զրույցները կդառնան ավելի ջերմ և անկեղծ, և ընդհանուր առմամբ կյանքը հաճելի անակնկալներ կմատուցի գրեթե ամեն օր: Օգտագործեք այս ժամանակահատվածը և ոգեշնչվեք շատ փայլուն գաղափարներով: Միգուցե, հետո դրանց մեծ մասը կմերժեք անիրականության պատճառով, բայց կյանքի կոչման արժանի մի քանի զույգ հաստատ կմնա:

Ձկներ

Մայիսին Ձկները կզգան տան հարմարավետության բոլոր հաճույքները: Սիրված թեյը հանկարծ ավելի համեղ կդառնա, առավոտյան արևը ավելի պայծառ և հաճելի կթվա, և օդում կախված լռությունը հանկարծ կդառնա այնքան հարմարավետ և ջերմ: Այս ամիս նույնիսկ ամենափոքրիկ բաները ձեզ հաճույք և ներդաշնակություն կբերեն: Բայց այդ ժամանակահատվածը կարող եք ավելի լավը դարձնել՝ կարդալով ձեր նախընտրած գիրքը կամ լավ ֆիլմ դիտելով: Մի մերժիր քեզ փոքրիկ կապրիզներում: