Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ»

Հենց այս պահին ինչպե՞ս եք բռնել հեռախոսը. դա շատ բան կպատմի ձեր մասին

Ըստ գիտնականների՝ այն, թե ինչպես եք ձեռքում պահում հեռախոսը, կարող է պատմել ձեր անձի մասին: Հիմնականում այս 4 դիրքերից մեկով են բռնում: Պարզեք, թե դուք անձանց որ տեսակին եք պատկանում:

1. Հեռախոսը բռնել եք մի ձեռքով և տեքստը բութ մատով եք մուտքագրում: Վկայում է ձեր բազմախնդրության մասին: Դուք կազմակերպված եք և կարգապահ, միշտ հասկանում եք, թե ձեզ համար ինչն է լավ և ինչը՝ վատ: Ավելի շատ սիրում եք խոսել, քան լսել: Իրական սերը տարբերում եք կեղծից: Հարաբերությունների հարցում չեք շտապում. սպասում եք, որ մարդը վստահություն ձեռք բերի, և միայն հետո եք անկեղծանում:

2. Հեռախոսը պահում եք երկու ձեռքերով, իսկ տեքստը մուտքագրում եք բութ մատով: Ցույց է տալիս, որ պաշտպանության հույս ունեք, ուշադրություն և հոգատարություն եք ուզում: Դուք գրեթե չեք արտահայտում ձեր զգացմունքները, այդ պատճառով էլ ձեր կողակիցը կարող է սիրո պակաս զգալ: Դուք շատ ուժեղ ինտուիցիա ունեք, ուստի Դուք պատրաստ եք ջանքեր գործադրել, որ ավելի խորը ճանաչեք ուրիշ մարդու, սակայն երբեմն շտապելը կարող է մոլորեցնել ձեզ, և կա հավանականություն, որ կլինեք այն մարդու հետ, ով արժանի չէ ձեր սիրուն:

3. Հեռախոսը բռնում եք երկու ձեռքով, մուտքագրում եք երկու բութ մատներով: Բավականին թույլ սիրտ ունեք, հաճախ եք վախենում և ապրումների մեջ ընկնում: Ձեզ հարկավոր է կողակից, ով կկարողանա ձեզ լիովին հասկանալ:Եթե ձեզ աջակցում է հուսալի մարդ, ապա դուք լցված եք ինքնավստահությամբ: Բավականին բազմակողմանի զարգացած եք, ունակ եք տարբեր իրավիճակներում արագ ադապտացվել: Դուք երեկույթների ժամանակ էներգիայով լի եք և կենսուրախ, լուրջ եք՝ մտավոր բանավեճերում և անհոգ եք՝ ընկերների շրջապատում: Սակայն սերը՝ բիզնես չէ: Դուք հաճախ չգիտեք, թե ինչպես վարվել, որպիսի գրավեք ինչ-որ մեկի ուշադրությունը: Իսկ երբ գտնում եք ձեր կեսին, նա հասկանում է, թե որքան խորը հոգի ունեք:

4. Հեռախոսը բռնում եք մեկ ձեռքով, տեքստը մուտքագրում եք մյուս ձեռքի ցուցամատով: Ձեզ հատկանշական է լուռ և հավասարակշռված պահվածքը: Դուք պատրաստեք շատ զոհերի գնալ՝ հանուն ուրիշների: Ձեզ համար անտանելի են մտերիմների արցունքները: Ձեր սիրելի մարդկանց սխալները ներում եք կայծակնային արագությամբ: Չնայած նրան, որ անկախատեսելի և հետաքրքիր մարդ եք, երբեմն նախընտրում եք թաքնվել խառնաշփոթից և առանձնանալ, որպիսի լրացնեք էներգիայի պակասը: Դուք ամաչկոտ եք դառնում, երբ հարցը վերաբերում է հարաբերություններին: Վախենում եք առաջին քայլ անել: Շատերը կարող են կարծել, որ դրա հետևում թաքնված է անտարբերություն, սակայն երբ նրանք ձեզ ավելի լավ ճանաչեն, կարող են տեսնել ձեր իրական ես-ին և հիանալ ձեզանով՝ որպես վառ անհատով: