Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Երբ նման հայտարարություններ անում է վարչապետը, դա արդեն հակաժողովրդավարական հրահանգ ու ցուցում է. «Փաստ» Անկումային և ճգնաժամային. Հայաստանի արտաքին առևտրի դիսբալանսը. «Փաստ» Ամոթի ու խայտառակության խարանով դաջված. ո՞ւմ են երջանկացնում Հայաստանի իշխանությունների գործողությունները. «Փաստ» «ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում իշխանափոխության օրակարգով. «Փաստ» Ի՞նչ պլաններ ունեն Արևմուտքն ու Փաշինյանը երկաթուղու առումով. «Փաստ» Իրավական դաշտում է ամեն ինչ․ Սամվել Կարապետյանի առաջադրումը հանգիստ չի տալիս իշխանությանը Սփյուռքը բարձրաձայնում է․ Ֆրանսիայից մինչև Արգենտինա՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն ՔոչարյանՊետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԽնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից Փաշինյանը վերջնականապես յուրացրեց Սահմանադրական դատարանը

Կանանց բնորոշ երեք հատկանիշ, որոնք հունից հանում են ցանկացած տղամարդու

Ամուսնուն իզուր չնյարդայնացնելը լավ հատկանիշ է: Բայց այդպես վարվելու համար պետք է հասկանալ, թե հատկապես ինչից են զայրանում եւ նույնիսկ կատաղում այդ բարի ու հանգիստ մարդիկ՝ այսինքն տղամարդիկ:

Կետ առաջին. Մշտական ողբերգականություն Միջին վիճակագրական կինը միշտ լի է տարատեսակ զգացմունքներով՝ այդ թվում բացասական: Եվ ահա նա ուզում է անհապաղ դրանք կիսել ամուսնու հետ: Որովհետեւ էլ ո՞ւմ հետ, եթե ոչ ամուսնու՝ այսինքն նրա, ով հավակնում է հարազատ ու մտերիմ մարդու կոչմանը, ու առհասարակ նրա, ով պետք է հետաքրքրվի իր կնոջ զգացմունքներով: Եվ ահա սկսվում է՝ ինչ-որ տեղ չար մարդիկ են նեղացնում: Իսկ մեկ այլ տեղ վատ մարդիկ իրենց վատ են պահում, ու առհասարակ ինչպե՞ս կարելի է: Իսկ այնտեղ վիճում են: Իսկ այն մյուսների վրա նույնիսկ բարկանալու ուժ չունեմ: Եվ այսպես շարունակ՝ այդ սղոցի ձայնը կբավականացնի ամբողջ երեկոյի համար: Եթե կուզեք իմանալ, սիրելի կանայք, ամուսինը նման բաներից հաճախ նյարդայնանում է: Եվ շատ ուժեղ: Որովհետեւ նրա ուղեղում գրված է, որ կոտրված բանը պետք է սարքել:Իսկ եթե կինը այդ հոգեվիճակում է՝ ուրեմն կինը կոտրվել է: Եվ պետք է շտապ փրկել իրավիճակը: Եվ նա փրկում է՝ մխիթարում, խորհուրդներ տալիս, իսկ հետո նորից փրկում՝ մխիթարում ու խորհուրդներ տալիս, իսկ հետո նորից ու նորից… Եվ միայն տասներորդ փորձից հետո նրա մտքով անցնում է, որ դա անվերջանալի է: Իսկ դրանից հետո նա նաեւ գիտակցում է, որ իրենից էլ Չիպ ու Դեյլ չի ստացվի: Գիտակցում է ու սկսում է բարկանալ՝ իր այդ վիճակն արտահայտելով դիպուկ արտահայտությամբ՝ «Ինչո՞ւ ես անընդհատ նվնվում»:

Կետ երկրորդ՝ շփվելու պահանջը Կինն այսպես է դատում՝ եթե իր հետ շփվում են, ուրեմն ինքը գեղեցիկ է ու խելացի: Ու դրա համար էլ իր հետ ուզում են խաղալ: Իսկ եթե ինչ -որ մեկը կասկածելիորեն լռում է՝ դա ոչ մի լավ բանի մասին չի վկայում: Իսկ տղամարդկանց մոտ շփումն ընդամենը տեղեկությունները տեղ հասցնելու միջոց է: Նա ավարտում է շփումն այն ժամանակ, երբ տեղեկությունը փոխանցել է զրուցակցին: Որովհետեւ ուրիշ էլ ինչի՞ մասին պետք է խոսեն: Դրա համար էլ կինը, որը շփման միջոցով ստուգում է, թե որքան գեղեցիկ ու հետաքրքիր է ինքը ու դրա համար էլ սկսում է ամեն տեսակի ապուշություններ խոսել՝ կարեւոր չէ, թե ինչի մասին, բավականին շուտ սկսում է նյարդայնացնել տղամարդուն: Քանի որ կարծես թե այդ մասին է խոսքը, բայց ոչ, այդ մասին չէ: Այդ դեպքում ինչի՞ մասին է: Իսկ դա՛ առհասարակ ի՞նչ կապ ունի: Վաղ թե ուշ տղամարդուց կարելի է լսել «Սիրելիս, ի՞նչ ես ուզում ինձանից», կամ ավելի հակիրճ.«Ինչե՞ր ես դուրս տալիս»:

Կետ երրորդ. կատվային սովորությունները Ինչպես կարող էիք համոզվել մինչեւ հիմա, մեր հասարակության գեղեցիկ կեսը շփման այնքան մեծ ձգտում ունի, որ տղամարդու մոտ երբեմն նյարդային ջղաձգումներ են սկսվում: Երրորդ միջոցը, որի օգնությամբ կինը կարող է տղամարդուն խելագարության հասցնել, բոլոր գործերին մասնակցելու համառ ու անհագուրդ ցանկությունն է: Ասես այն կատուն լինի, որն ուզում է գրավել քո ուշադրությունը, երբ զբաղված ես: Կատուն կմոտենա, կմլավի, թաթով կշոյի: Իսկ հետո կնստի այն բանի վրա, ինչը քեզ ամենից շատ է պետք ու կսկսի աղերսագին քեզ նայել: Ճիշտ այդպես էլ կինն է վարվում: Մի դեպքում նրան հետաքրքիր է, մյուս դեպքում ուզում է ինչ- որ բան ճշտել , մեկ այլ դեպքում բարի խորհուրդ է տալիս, կամ հետաքրքրվում է քո կարծիքով: Հետո նա հետաքրքրվում է՝ դու հոգնել ես, թե ոչ, ավելի ուշ ստուգում է՝ քաղցած ես, թե ոչ, իսկ երբ բոլոր տարբերակները սպառվում են՝ այդ շրջանը նորից է սկսում: Պարզապես որովհետեւ ուզում է մասնակցել այն ամենին, ինչ տղամարդն անում է ու ուզում է, որ իր հետ «խաղան»: Եվ դրանից էլ սկսվում է խնդիրը: Բանն այն է, որ տղամարդու մեջ մի շատ պարզ ու միալար պրոցեսոր է տեղադրված: Նա կարող է զբաղվել կամ մի գործով, կամ մյուսով: Իսկ միաժամանակ երկու գործով զբաղվելը շատ բարդ է: Դրա համար էլ շուտով ձեր սիրելի ամուսնուց դուք կլսեք նրա հոգու ճիչը, կամ ավելի ճիշտ՝ մռնչոցը: «Լսի՛ր, հանգիստ թող ինձ: Կթողնե՞ս գործս անեմ»: