Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ»

«Մեր երջանկությունը լիարժեք է դարձել». Էդգար Իգիթյան եւ Լուսինե Չոբանյան

Մեղմացվել են արտակարգ դրության սահմանափակումները, սակայն Էդգար Իգիթյանն ու Լուսինե Չոբանյանը շարունակում են տանը մնալ եւ նվազեցնել վարակվելու ռիսկը: «Սիրուն Սոնա» սերիալում Խորենին մարմնավորող դերասանի կինը խոստովանել է, որ Էդգարը քմահաճ տղամարդ չէ եւ կենցաղային հարցերում հաճախ է իրեն օգնում:

«Հետեւում ենք մեկուսացման կոչերին՝ մեր եւ մեր մեծերի անվտանգությունը ապահովելով: Մայիսի 4-ից հետո էլ ոչինչ չի փոխվել մեր առօրյայում. շարունակում ենք միայն անհրաժեշտութան դեպքում դուրսուներս անել, դեռեւս միայն մեր ընտանիքներին ենք այցելում»,- ասել է Լուսինեն:

Հագեցած օրեր են անցկացնում.«Երբ կինն ու տղամարդը ոչ միայն ամուսիններ են, այլ նաեւ շատ մտերիմ ընկերներ, հետաքրքրությունները գլուխ են բարձրացնում, եւ օրը լցվում է: Ֆիլմեր ենք դիտում, ժամանցային խաղեր խաղում... Միայն այն, որ սիրելիիդ ներկայությունը քեզ հաճույք է պարգեւում, չես էլ հասցնում ձանձրանալ: Ամուսնությունից հետո մեր կյանքում գրեթե ոչինչ չի փոխվել, ուղղակի ամեն ինչ միասին կիսելու արդյունքում մեր երջանկությունը լիարժեք է դարձել»:

Լուսինեն նշել է, որ ամուսինն իր պատրաստած ուտեստները համտեսելուց հետո շնորհակալություն է հայտնում եւ համբուրում իրեն.«Ընտանիքում բոլորը պետք է միշտ շնորհակալ լինեն միմյանց ցանկացած հարցում: Այո, դեպքեր եղել են, որ Էդգարը նաեւ օգնել է ինձ այս կամ այն գործն անելիս: Երբ կենցաղային աշխատանքը սիրով է արվում, ծանրաբեռնվածություն չես էլ զգում: Ամուսնությունից հետո մեր հարաբերություններում ոչինչ չի փոխվել, հակառակը՝ սկսել ենք ավելի գնահատել մեր սերը եւ համոզվել, որ ամուսնությունն իսկապես սիրող զույգերին կապում է, եւ ոչ թե բաժանում: Երեխա ունենալու հարցում էլ չենք շտապում, բայց մեզ համար միշտ էլ բալիկը ցանկալի է»:

Խոսել ենք նաեւ հետաձգված ծրագրերից.«Էդգարը շարունակում է նկարահանվել «Սիրուն Սոնա» սերիալում: Ֆիտնես-մարզչի իմ գործունեությունը մի փոքր տուժեց, քանի որ բոլոր մարզասրահները ժամանակավորապես փակվեցին: Ես նաեւ առցանց մարզման ծրագրեր եմ կազմում, այդ կերպ կարողացա կանանց օգտակար լինել: Ֆոտոմոդելային աշխատանքը եւս կանգ առավ: Էդգարի հետ նոր առաջարկներ եւ մտքեր ունենք, որոնց մասին առաջիկայում կբարձրաձայնենք»:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ զույգի արխիվից