Սեփական երկրի կառուցումը բոլորիս պատասխանատվությունն է
Կարևորելով ՀՀ բոլոր մարզերի զարգացման ու առավել հզորացման հայրենանվեր ու կարևոր առաքելությունը՝ ԻՄԷՔՍ Գրուպը շարունակում է իր 22 ամյակի միջոցառումների շարքը:
Ապրիլի 13-ին իմէքսականները Արմավիրում էին, նպատակը՝ մասշտաբային ծառատունկ, որի ժամանակ տնկեցին 222 ծառ, որոնք խորհրդանշում էին ընկերության 22 երկար ու ձիգ տարիները:
ԻՄԷՔՍ Գրուպում խորապես համոզված են, որ ծառ տնկելը ոչ միայն ազգային, այլև համամարդկային կարևորության հարց է, որի նպատակն է ընդլայնել կանաչ տարածքները, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու մեջ սերմանել շրջապատը կանաչ պահելու ձգտումը, մեկ քայլ ևս մոտեցնել մարդուն բնությանը, իսկ մարզերի զարգացման հայրենանվեր գործը բոլորիս պատասխանատվությունն է:
Ծառատունկին ընկերության աշխատակիցները իրենց փոքրիկների հետ էին:
- Ուշադրությունն ու խնամքը դեպի շրջակա միջավայրը, բնության պահպանության կարևորումը և մարզերի զարգացման հայրենանվեր գործում փոքրիկ լումայի ներդրումը, ինչու ոչ, յուրաքանչյուրիս պարտքն է,- ժպիտով ասում են ԻՄԷՔՍ Գրուպի աշխատակիցները և համոզված են, որ արմավիրցին և բնությունը իրենցից գոհ կմնան:
Կարևորելով տուրիզմի և մարզերի զարգացումը՝ ընկերությունում համոզված են, որ միջոցառումը պետք է ունենա մշտական բնույթ և վարակիչ լինի մյուսների համար:



























Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան