Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արմենչիկը նոր տեսահոլովակ է ներկայացրել Միակ պետությունները, որոնք բացահայտ կերպով ողջունել և ծափահարել են Կաթողիկոսի դեմ հարուցված քրեական գործը, եղել են Ադրբեջանն ու Թուրքիան․ Արշակ ԿարապետյանՉինաստանում մինչ այսօր մահապատիժը, որպես պատժի միջոց, գոյություն ունի, դրա հետ կապված մի կարևոր դետալ կա․ Արմեն Հովասափյան Արցախն իմ հայրենիքն է, արյուն էինք թափել սուրբ հողի համար րոպե անգամ չվարանելով․ Խաչիկ ԳալստյանԻնչ էին անում ադրբեջանցիներն Ամասիայում ու ինչու են կարոտում այն «Գյումրի 2»-ը արդեն փորձարկվել է և ձախողվել Վաղարշապատում. Էդմոն Մարուքյան Իջեցնելու ենք դեղերի գները եռեսուն տոկոսով. Հրայր ԿամենդատյանՔաղաքականությունը խաղ ու պար չէ, որ ամեն մի խեղկատակ գա ասի՝ բարև ձեզ, ես քաղաքական գործիչ եմ. Էդմոն Մարուքյան Քաղաքական դաշտ ենք գալիս՝ փոխելու խաղի հին կանոնները․ Ավետիք Չալաբյան.«ՀայաՔվե»-ն բանակցում է առողջ ազգային քաղաքական ուժերի հետ․ Ցոլակ ԱկոպյանԱՄՆ- Իրան հակամարտությունը ինչ նոր հավանական վտանգներ է իր մեջ պարունակում․ Կարապետյան Լավ մասնագետները՝ տնտեսության կայունության և աճի հիմքում. ԶՊՄԿ-ի օրինակը Մենք հիշում ենք Ալիևի մատ թափ տալը, իսկ դու գնացել ձեռքն ես սեղմում. Արշակ ԿարապետյանՏնտեսական ծրագիր, որը Հայաստանը կդարձնի ավելի բարեկեցիկ․ միացե՛ք մեզ Կենսաթոշակառուների այսպիսի վիճակը պետության համար ամոթալի է․ Դավիթ ՀակոբյանԹուրքիան խանդավառվել է Փաշինյանի հայտարարություններից Ի՞նչ է Երևանում փնտրելու Մարթա Կոսը Հայաստանում վարելահողերի շուրջ 50%-ը չի մշակվում․ ի՞նչ անել. Տիգրան Դումիկյան ՔՊ-ում այժմ էլ մարզպետների ձայներն են հաշվում Փաշինյանի հակաեկեղեցական արշավը վտանգված է
Հասարակություն

Վարչապետի մոտ քննարկվել է տնտեսական բարեփոխումների աշխատանքների ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ նախարարների, պետական գերատեսչությունների ղեկավարների, Երեւանի քաղաքապետի, Կենտրոնական բանկի եւ վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Խորհրդակցությանը քննարկվել է վարչապետի կողմից` ՀՀ կառավարության փետրվարի 15-ի նիստում տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Հանձնարարականները վերաբերում էին տնտեսական հեղափոխությունը խթանող միջոցառումներին: Շահագրգիռ գերատեսչությունների եւ կառույցների ղեկավարները ներկայացրել են ըստ իրենց ոլորտների իրականացվող աշխատանքները, միջանկյալ արդյունքները եւ առաջիկա անելիքները:

Ձեռնարկվող միջոցառումների արդյունավետությունը բարձրացնելու եւ ընդհանրապես տնտեսական հեղափոխությունը հաջողելու համատեքստում վարչապետը կարեւորել է գործընթացների թվայնացումը, ընթացակարգերի հստակ սահմանումը եւ այս ուղղություններով կոնկրետ արդյունքների միտված քայլեր իրականացնելու հանձնարարականներ տվել պատասխանատուներին:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է շարունակել միջգերատեսչական համակարգված աշխատանքը եւ պարբերաբար զեկուցել աշխատանքների ընթացքի մասին: