Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե այս անսկզբունք կառավարումը շարունակվի, անվտանգային ճգնաժամը կխորանա․ Ավետիք ՉալաբյանԱնապահով ընտանիքների երեխաները պետք է ապահովված լինեն մսուրներով․ Հրայր ԿամենդատյանԻշխանությունը շարունակում է պնդել, թե իբր թոշակի ավելացումն ընտրակաշառք չէ․ Արեգ ՍավգուլյանՏիրադավների շարքերը ճաքեր են տալիս IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 2-րդ և 3-րդ տրանշերըԵվրամիությունն անթաքույց անցել է Փաշինյանի պաշտպանությանը Էժան վրեժխնդրություն առաջին նախագահի նկատմամբ «Հայաստան» դաշինքի համար մեր ինքնությունը, պատմությունը և հայրենասիրությունը շարժիչ ուժ են. Քոչարյան Մենք տրամադրված ենք վճռական, մեր նպատակը հաղթանակն է. Ռոբերտ Քոչարյան Թույլ չե՛նք տալու նախընտրական աճուրդի հանել մեր ինքնությունը. Աննա Գրիգորյան Չնայած Վաշինգտոնի գերազանցությանը՝ Թեհրանին կարծես հաջողվում է նրան ուղղորդել դեպի երկարատև ռեսուրսատար հակամարտության. Արտակ ԶաքարյանUcom-ը զգուշացնում է հեռախոսային խարդախությունների նոր ալիքի մասին Մեր ինքնությունը ջնջել չի լինի. Անաիս Սարդարյան Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում DDF26-ը չորրորդ անգամ Հայաստանում կհյուրընկալի թվային աշխարհի առաջատար փորձագետներին. Արդյունաբերական փոխակերպման գործընկերը ԶՊՄԿ-ն է IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավԿոնվերս Բանկը IV Conference Capital Markets Armenia-ում ներկայացրել է իր փորձըՄիանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին. Ատոմ Մարգարյան Նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է Հայաստանը կարող է դառնալ Չինաստան–Հնդկաստան հարաբերությունների կարևոր կամուրջ․ Ավետիք Քերոբյան
Հասարակություն

Մեկնարկեց «Քայլ առ քայլ» հաղորդաշարը (տեսանյութ)

Երեկ՝ ապրիլի 12-ին, «Կենտրոն» հեռուտաընկերության եթերում մեկնարկեց «Քայլ առ քայլ» հաղորդաշարը: ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում «Կենտրոն» ՀԸ գլխավոր պրոդյուսեր Էդգար Ավագյանը տեղեկացրեց, որ առաջին հաղորդաշարը լինելու է շարունակական:

«Իմ քայլը» հիմնադրամը «Կենտրոն» ՀԸ հետ համատեղ՝ բարերարների և կամավորների աջակցությամբ, սկսել են նոր նախագիծ, որի նպատակն է վերանորոգել սոցիալապես անապահով բազմազավակ ընտանիքների բնակարանները:

Այս առիթով ԼՈւՐԵՐ.com-ը զրուցել է նաև ծրագրի հեղինակ, ֆրանսահայ ճարտարապետ Ժիրայր Թորգոմյանի հետ: Վերջինս նշեց, որ ծրագիրը հղացել է անցած տարի՝ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո. «Ծրագիրը ներկայացրի վարչապետի տիկին Աննա Հակոբյանին, և նախագիծը միանգամից արժանացավ նրա հավանությանը: Նա կարևորեց նման բարեգործական նախաձեռնությունների անհրաժեշտությունը հասարակության տարբեր շերտերի կենսամակարդակը բարձրացնելու գործում և ասաց, որ հիմնադրամն անհրաժեշտության դեպքում կօժանդակի սոցիալապես անապահով ընտանիքներին բնակարանների վերանորոգման գործում: Կենտրոն ՀԸ և «Իմ քայլը» հիմնադրամը սկսեցին զբաղվել ադմինիստրատիվ աշխատանքներով, կամավորների, դիմողների հավաքագրմամբ: Առաջին 2 բնակարանի վերանորոգումն արդեն ավարտվել է կամավորների, պրոֆեսիոնալների աջակցությամբ, ինչպես նաև պատգամավորների ներգրավվածությամբ: Երրորդ բնակարանի շինարարական աշխատանքներն ընթացքում են, իսկ չորրորդի աշխատանքները կսկսենք հաջորդ շաբաթ»,- նշեց Թորգոմյանը:

Ճարտարապետը նշեց, որ նպատակադրվել են նախագծի շրջանակում ամսական 2-ական բնակարանի վերանորոգում իրականացրել: Նա կոչ արեց նրանց, ովքեր հնարավորություն ունեն, ինչ-որ չափով մասնակցություն ունենալ ծրագրին. հեռուստացույց, կահույք, իրենց շինարարությունից ավելացած շինանյութ նվիրել, կամ գալ շինաշխատանքներին մասնակցել, իսկ բարերարները՝ ցանկության դեպքում, կարող են ֆինանսական աջակցություն ցուցաբերել:

Ավելի վաղ տեղեկացրել ենք՝ դեկտեմբերի 12-ին ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հյուրընկալել էր ֆրանսահայ ճարտարապետ Ժիրայր Թորգոմյանին և «Կենտրոն» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Էդգար Ավագյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել է «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում հեռարձակվելիք նոր հաղորդման նախագիծը:

Այդ օրվանից սկսվեց համագործակցությունն ու նպատակների իրագործմանը միտված աշխատանքները: