Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե այս անսկզբունք կառավարումը շարունակվի, անվտանգային ճգնաժամը կխորանա․ Ավետիք ՉալաբյանԱնապահով ընտանիքների երեխաները պետք է ապահովված լինեն մսուրներով․ Հրայր ԿամենդատյանԻշխանությունը շարունակում է պնդել, թե իբր թոշակի ավելացումն ընտրակաշառք չէ․ Արեգ ՍավգուլյանՏիրադավների շարքերը ճաքեր են տալիս IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 2-րդ և 3-րդ տրանշերըԵվրամիությունն անթաքույց անցել է Փաշինյանի պաշտպանությանը Էժան վրեժխնդրություն առաջին նախագահի նկատմամբ «Հայաստան» դաշինքի համար մեր ինքնությունը, պատմությունը և հայրենասիրությունը շարժիչ ուժ են. Քոչարյան Մենք տրամադրված ենք վճռական, մեր նպատակը հաղթանակն է. Ռոբերտ Քոչարյան Թույլ չե՛նք տալու նախընտրական աճուրդի հանել մեր ինքնությունը. Աննա Գրիգորյան Չնայած Վաշինգտոնի գերազանցությանը՝ Թեհրանին կարծես հաջողվում է նրան ուղղորդել դեպի երկարատև ռեսուրսատար հակամարտության. Արտակ ԶաքարյանUcom-ը զգուշացնում է հեռախոսային խարդախությունների նոր ալիքի մասին Մեր ինքնությունը ջնջել չի լինի. Անաիս Սարդարյան Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում DDF26-ը չորրորդ անգամ Հայաստանում կհյուրընկալի թվային աշխարհի առաջատար փորձագետներին. Արդյունաբերական փոխակերպման գործընկերը ԶՊՄԿ-ն է IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավԿոնվերս Բանկը IV Conference Capital Markets Armenia-ում ներկայացրել է իր փորձըՄիանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին. Ատոմ Մարգարյան Նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է Հայաստանը կարող է դառնալ Չինաստան–Հնդկաստան հարաբերությունների կարևոր կամուրջ․ Ավետիք Քերոբյան
Հասարակություն

2 օրում 20 խոտածածկ տարածք է այրվել․ ԱԻՆ

Ապրիլի 13-14-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում ԱԻՆ պաշտոնական կայքից։

Մասնավորապես՝ Երևան-Սևան ավտոճանապարհի 79-րդ կմ-ին հարակից ճանապարհի աջակողմյան հատվածում այրվել է 1 հա խոտածածկույթ, Երևան-Իջևան ավտոճանապարհի 69-րդ կմ-ին հարակից՝ 400 քմ, Արագածոտնի մարզի Աղձք գյուղում՝ 4000 քմ և ջերմահարվել՝ 10 ծիրանենի, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Զ. Անդրանիկի փողոցում՝ 500 քմ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 2 հա, Չերկասի փողոցում՝ 500 քմ, Շահումյան գյուղի գերեզմանատան մոտ՝ 1 հա, Փամբակ գյուղում՝ երկաթգծի մոտ՝ 2000 քմ, Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին՝ 4500 քմ, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի պետական համալսարանի մոտ՝ 300 քմ, Գեդեոն Միքայելյան փողոցում՝ 100 հակ անասնակեր, Ծաղկունք գյուղի անասնագոմերի մոտակայքում՝ մոտ 1500 հակ, Մարտունի քաղաքի ներքին գերեզմանատանը՝ 5000 քմ խոտածածկույթ,  Ճամբարակ-Թթուջուր ավտոճանապարհի 8-րդ կմ-ի մոտակայքում՝ 3 հա, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Շիրակի փողոցի վերջնամասում՝ 300 քմ, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի հանդամասերից մեկում՝ 300 քմ, Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում՝ 800 քմ,  Այգեպար համայնքում՝ 12 հա, Արարատի մարզի Դիմիտրով գյուղի վերջնամասում գտնվող հողամասերում՝ մոտ 1 հա եղեգնուտ, մոտ 1000 քմ խոտածածկույթ և ջերմահարվել է 5 խնձորենի:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: