Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե այս անսկզբունք կառավարումը շարունակվի, անվտանգային ճգնաժամը կխորանա․ Ավետիք ՉալաբյանԱնապահով ընտանիքների երեխաները պետք է ապահովված լինեն մսուրներով․ Հրայր ԿամենդատյանԻշխանությունը շարունակում է պնդել, թե իբր թոշակի ավելացումն ընտրակաշառք չէ․ Արեգ ՍավգուլյանՏիրադավների շարքերը ճաքեր են տալիս IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 2-րդ և 3-րդ տրանշերըԵվրամիությունն անթաքույց անցել է Փաշինյանի պաշտպանությանը Էժան վրեժխնդրություն առաջին նախագահի նկատմամբ «Հայաստան» դաշինքի համար մեր ինքնությունը, պատմությունը և հայրենասիրությունը շարժիչ ուժ են. Քոչարյան Մենք տրամադրված ենք վճռական, մեր նպատակը հաղթանակն է. Ռոբերտ Քոչարյան Թույլ չե՛նք տալու նախընտրական աճուրդի հանել մեր ինքնությունը. Աննա Գրիգորյան Չնայած Վաշինգտոնի գերազանցությանը՝ Թեհրանին կարծես հաջողվում է նրան ուղղորդել դեպի երկարատև ռեսուրսատար հակամարտության. Արտակ ԶաքարյանUcom-ը զգուշացնում է հեռախոսային խարդախությունների նոր ալիքի մասին Մեր ինքնությունը ջնջել չի լինի. Անաիս Սարդարյան Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում DDF26-ը չորրորդ անգամ Հայաստանում կհյուրընկալի թվային աշխարհի առաջատար փորձագետներին. Արդյունաբերական փոխակերպման գործընկերը ԶՊՄԿ-ն է IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավԿոնվերս Բանկը IV Conference Capital Markets Armenia-ում ներկայացրել է իր փորձըՄիանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին. Ատոմ Մարգարյան Նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է Հայաստանը կարող է դառնալ Չինաստան–Հնդկաստան հարաբերությունների կարևոր կամուրջ․ Ավետիք Քերոբյան
Հասարակություն

Զարթոնքի միջադեպից տուժած բնակչի վիճակը կայուն է. հերթապահ բժշկուհի

Արմավիրի մարզի Զարթոնք համայնքում երեկ տեղի ունեցած միջադեպից հետո Մեծամորի բժշկական կենտրոն էր տեղափոխվել Զարթոնք գյուղի բնակիչ Վարդան Պողոսյանը. նրա վիճակը բժիշկները գնահատել էին ծանր։

«Նրա վիճակը կայուն է, գանգատներ չունի, միայն թեթև գլխացավեր, ինքնազգացողությունը նորմալ է»,- NEWS.am–ի հետ զրույցում ասաց Մեծամոր ԲԿ–ի հերթապահ բժշկուհի Ժաննա Հայիրյանը։

Ըստ նրա՝ հիվանդին տեղափոխել էին Էրեբունի ԲԿ հետազտության, այնտեղ քիթը հետազոտել են, կատարել են անհրաժեշտ բժշկական գործողություններ, որից հետո հիվանդի ցանկությամբ՝ կրկին տեղափոխել են Մեծամորի հիվանդանոց։

«Վարդան Պողոսյանի բուժումը շարունակվում է»,- նշեց բժշկուհին՝ հավելելով, որ նրան դուրս գրելու ցուցում դեռեւս չկա։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոսպիտալացված բնակիչների վիճակը կայուն է, հիվանդանոցում մնացել է մեկ հոգի՝ Վարդան Պողոսյանը, որի կյանքին վտանգ չի սպառնում։

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 13-ին, Արմավիրի մարզի Զարթոնք համայնքում տեղի է ունեցել ընդհարում, որն ուղեկցվել է կրակոցներով։ Զարթոնքի բնակիչներից Համլետ Աբովյանը NEWS.am-ին հայտնել էր, որ գյուղապետ Պարույր Սարգսյանի թոռը՝ 27-ամյա Նարեկ Մելքոնյանը, կրակ է բացել գյուղացիների ուղղությամբ: Զարթոնքի գյուղապետն էլ հայտնել էր, որ ցուցարարներն են առավոտյան հարձակվել իր աղջկա՝ Նանուշ Սարգսյանի տան վրա, իր թոռն էլ պաշտպանվելու համար որսորդական հրացանից մի քանի անգամ կրակել է օդ։

Ավելի ուշ Քննչական կոմիտեից հայտնել են, որ միջադեպի առթիվ քրգործ է հարուցվել, երկու անձ ձերբակալվել է, որոնցից մեկը գյուղապետի թոռն է: Կան բերման ենթարկվածներ: Միջադեպի մասնակից հինգ անձ դիմել է բուժօգնության։ Նրանցից երկուսի վնասվածքը, նախնական վարկածով՝ առաջացել է որսորդական փամփուշտի կոտորակից: