Վրաստանի ընդդիմությունը Սահակաշվիլիի կնոջ թեկնածությունն առաջադրեց Զուգդիդի քաղաքապետի պաշտոնում
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլովսը, մտադիր Է մայիսին որպես թեկնածու մասնակցել Զուգդիդի՝ Վրաստանի արեւմուտքում գտնվող Սամեգրելո-Վերին Սվանեթի երկրամասի վարչական կենտրոնի քաղաքապետի արտահերթ ընտրություններին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Զուգդիդի քաղաքապետի պաշտոնի համար նրա թեկնածությունը մարտի 22-ին առաջադրել Է «Ուժը միասնության մեջ Է» ընդդիմադիր միավորումը:
«Մենք վստահ ենք Զուգդիդի քաղաքապետի առաջիկա ընտրություններում Սանդրա Ռուլովսի անվերապահ հաղթանակին, եթե ընտրությունները չկեղծվեն իշխանությունների կողմից»,-ճեպազրույցում հայտարարել Է «Ուժը միասնության մեջ Է» միավորման առաջնորդ Գրիգոլ Վաշաձեն: 2016 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններում Ռուլովսը Զուգդիդի շրջանում իր թեկնածությունն առաջադրել Էր «Միասնական ազգային շարժում» նախկին իշխող կուսակցությունից, սակայն ընտրությունների երկրորդ փուլում հանեց իր թեկնածությունը՝ իր որոշումը բացատրելով իշխանությունների կողմից քվեարկության առաջին փուլի արդյունքների կեղծմամբ: Զուգդիդի քաղաքապետի պաշտոնը թափուր Է մնում 2018 թվականի աշնանից, երբ նախկին քաղաքագլուխը՝ Լաշա Գոգիան, իրավապահ մարմինների կողմից ձերբակալվեց կաշառք ստանալու մեղադրանքով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...