Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե այս անսկզբունք կառավարումը շարունակվի, անվտանգային ճգնաժամը կխորանա․ Ավետիք ՉալաբյանԱնապահով ընտանիքների երեխաները պետք է ապահովված լինեն մսուրներով․ Հրայր ԿամենդատյանԻշխանությունը շարունակում է պնդել, թե իբր թոշակի ավելացումն ընտրակաշառք չէ․ Արեգ ՍավգուլյանՏիրադավների շարքերը ճաքեր են տալիս IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 2-րդ և 3-րդ տրանշերըԵվրամիությունն անթաքույց անցել է Փաշինյանի պաշտպանությանը Էժան վրեժխնդրություն առաջին նախագահի նկատմամբ «Հայաստան» դաշինքի համար մեր ինքնությունը, պատմությունը և հայրենասիրությունը շարժիչ ուժ են. Քոչարյան Մենք տրամադրված ենք վճռական, մեր նպատակը հաղթանակն է. Ռոբերտ Քոչարյան Թույլ չե՛նք տալու նախընտրական աճուրդի հանել մեր ինքնությունը. Աննա Գրիգորյան Չնայած Վաշինգտոնի գերազանցությանը՝ Թեհրանին կարծես հաջողվում է նրան ուղղորդել դեպի երկարատև ռեսուրսատար հակամարտության. Արտակ ԶաքարյանUcom-ը զգուշացնում է հեռախոսային խարդախությունների նոր ալիքի մասին Մեր ինքնությունը ջնջել չի լինի. Անաիս Սարդարյան Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում DDF26-ը չորրորդ անգամ Հայաստանում կհյուրընկալի թվային աշխարհի առաջատար փորձագետներին. Արդյունաբերական փոխակերպման գործընկերը ԶՊՄԿ-ն է IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավԿոնվերս Բանկը IV Conference Capital Markets Armenia-ում ներկայացրել է իր փորձըՄիանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին. Ատոմ Մարգարյան Նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է Հայաստանը կարող է դառնալ Չինաստան–Հնդկաստան հարաբերությունների կարևոր կամուրջ․ Ավետիք Քերոբյան
Հասարակություն

Տրամաբանական կլինի խթանել տեղական արտադրանքը, քանի որ մարդիկ աշխատելու հնարավորություն կունենան

Լենա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
 
Յուրաքանչյուր պետության բնականոն զարգացման համար անհրաժեշտ են պայմաններ, որոնցում կզարգանա տեղական արտադրանքը, քանի որ տեղական արտադրանքի պայմաններում է միայն հնարավոր սեփական երկրում մարդկանց ապահովել աշխատանքով: Եվ ներկայումս մոտ 2000 մարդ աշխատում է ցեմենտի արտադրության ոլորտում, բայց նրանց մեծամասնությունը այժմ կանգնել է մի խնդրի առջև, որը կոչվում է գործազրկություն: Եվ այդ գործոնի հիմնական պատճառը Իրանից ներկրվող ցեմենտն է ու կիսապատրաստի ցեմետը՝ կլինկերը: Բավական ողջունելի քայլ կլինի ցեմենտի վերաբերյալ Պետական տուրքի մասին օրենքի նախագիծի ընդունումը, սակայն պետք է հավելենք, որ այն պետք է ներառի նաև կլինկերի գործոնը, քանի որ այն հիմնովին մոտ է բաղադրությամբ նույն ցեմենտին, և եթե ցանկանում ենք աջակցել տեղական արտադրողին, ապա պետք է ընդունենք խնդիրը լուծող ամբողջական փաթեթային մոտեցում, այլ ոչ թե մասնակի: 
Պարզ է, որ Իրանը ունի էներգոռեսուրսներ և այնտեղ արտադրվող ցեմենտը ավելի ցածր ինքնարժեք պետք է ունենա: Սակայն տեղական արտադրանքի գնողունակությունը բարձրացնելու համար, անցած տարի «Արարատցեմենտ»ը նվազեցրեց տեղական արտադրված ցեմենտի գինը և այն կազմում է 40 հազար դրամ, իսկ իրանականը 39 հազար դրամ: Արդյունքում տարբերությունը ներկրվածի և տեղական արտադրվածի միջև տոննայի համար կազմում է 1000 դրամ:
Կլինկերի մեթոդով կարող է աշխատել նաև «Արարտցեմենտ» գործարանը, սակայն գործարանի ղեկավարության համար միշտ էլ կարևոր է եղել մարդուն աշխատանքով ապահովելը: Բայց, երբ շուկայական պայմաններում ստեղծվում է անարդար մրցակցային պայմաններ, այդ դեպքում պետք է հարմարվել շուկայական պայմաններին և արդյունքում 2000 աշխատող մարդկանց փոխարեն գործարաններում կարող են աշխատել միայն 100 հագի: 
Ուստի եկեք հարցին տանք տրամաբանական մոտեցում, առավել ևս, երբ հաշվի ենք առնում այն, որ Արարատցեմենտը համարվում է Հայաստանում խոշորագույն հարկատուներից մեկը: