Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան ոչինչ չասող, ծայր ցնդաբանությամբ մեկնաբանությունը
Արթուր Ալավերդյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Գյուղացու հոգսը կիսելու և ամեն առումով ձեռք մեկնելու գաղափարաբանությամբ, այս տարի ինչպես և անցած գրեթե բոլոր տարիներին Գ. Ծառուկյանն այցելել էր Արարատի մարզ, որտեղ որ ինչպես հայտնի է բոլորիս քննարվել էր ժողովրդին հուզող հարցեր, անհրաժեշտ օգնության և աջակցության բոլոր տարբերակները: Այն ինչ այս անգամ ևս մարդիկ կային, որ փորձեցին տողատակեր գտնել, ու թիրախավորելով անկարևորը, հետին պլան մղել առաջնայինն ու կարևորը:
Այսօր ֆեյսբուքյան հոդվածներից մեկը աչք զառնեց իր ծայր ցնդաբանությամբ, դա ոչ այլ ինչ էր քան Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան ոչինչ չասող մեկնաբանությունը, որում մասնավորապես նշել էր, որ ԲՀԿ առաջնորդ Գ. Ծառուկյանը շրջում է դիվանագիտական համարանիշներով, ապահովելով սեփական ավտոշարասյան անձեռնմխելությունը: Իհարե, սա մի կողմից փաստում է, որ Իոանիսյանը ուղակիորեն չի կարողանում տարբերակել առաջնայինը երկրոդականից, այնպես էլ չի կարողանում կուլ տալ Գ. Ծառուկյանի շուրջ ծավալվող դրական խոսակցությունները: Ինչո՞ւ եմ սա ասում. Բանն այն է, որ վերոնշյալ համարանիշները Ծառուկյանին տրամադրվել է Հայաստանի և Բելառուսի միջև առկա կապերի զարգացմանը, ընդլայնմանը և ամրապնդմանը ուղղված քայլերի,ինչպես նաև երկուստեք հարաբերություններում եղած բարձր մակադակի:
Սա իհարկե մեդալի հակառակ կողմն է, բայց և Իոաննիսյանը դիվանագիտական կապերի մասին խոսելուց մոռացել է նշել, որ Արարատի մարզ այցը ինքնանպատակ չէր, և որ Հայաստանը աշխարհին հայտնի է նաև իր բարձրորակ գինարտադրությամբ, որ ինչու ոչ արտացոլում է երկրի արտաքին դեմքը, սա իհարկե քաղաքականությունից զատ: Թերևս, այստեղ կարելի էր խոսել ոչ թե համարանիշներից, քննարկման ամենավերջին պլանում թողնելու փոխարեն, այլ կարևորել գյուղացուն օգնելու պատրաստակամությունը, անհրաժեշտ աջակցությունը, ձեռք մեկնելու կարողությունը :
Իհարկե, հանրությունը սովոր է ցածրացնել ուրիշի արժանիքները, դրա հիման վրա բարձրանալու փորձեր անելով, բայց նման դեպքերը, ինչպես կարգն է պսակվում են անհաջողությամբ, թողեք ձեր նախանձը, և եթե ի վիճակի չեք տեսնելու մարդու արած լավը, նեղություն տվեք Ձեզ և ի վերջո Ձեր կարծիքը ձեզ պահեք, թերևս որևէ մեկին հաճելի չէ բախվել կամազուրկ մարդու մեկնաբանությունններին:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան