Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե այս անսկզբունք կառավարումը շարունակվի, անվտանգային ճգնաժամը կխորանա․ Ավետիք ՉալաբյանԱնապահով ընտանիքների երեխաները պետք է ապահովված լինեն մսուրներով․ Հրայր ԿամենդատյանԻշխանությունը շարունակում է պնդել, թե իբր թոշակի ավելացումն ընտրակաշառք չէ․ Արեգ ՍավգուլյանՏիրադավների շարքերը ճաքեր են տալիս IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 2-րդ և 3-րդ տրանշերըԵվրամիությունն անթաքույց անցել է Փաշինյանի պաշտպանությանը Էժան վրեժխնդրություն առաջին նախագահի նկատմամբ «Հայաստան» դաշինքի համար մեր ինքնությունը, պատմությունը և հայրենասիրությունը շարժիչ ուժ են. Քոչարյան Մենք տրամադրված ենք վճռական, մեր նպատակը հաղթանակն է. Ռոբերտ Քոչարյան Թույլ չե՛նք տալու նախընտրական աճուրդի հանել մեր ինքնությունը. Աննա Գրիգորյան Չնայած Վաշինգտոնի գերազանցությանը՝ Թեհրանին կարծես հաջողվում է նրան ուղղորդել դեպի երկարատև ռեսուրսատար հակամարտության. Արտակ ԶաքարյանUcom-ը զգուշացնում է հեռախոսային խարդախությունների նոր ալիքի մասին Մեր ինքնությունը ջնջել չի լինի. Անաիս Սարդարյան Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում DDF26-ը չորրորդ անգամ Հայաստանում կհյուրընկալի թվային աշխարհի առաջատար փորձագետներին. Արդյունաբերական փոխակերպման գործընկերը ԶՊՄԿ-ն է IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավԿոնվերս Բանկը IV Conference Capital Markets Armenia-ում ներկայացրել է իր փորձըՄիանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին. Ատոմ Մարգարյան Նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է Հայաստանը կարող է դառնալ Չինաստան–Հնդկաստան հարաբերությունների կարևոր կամուրջ․ Ավետիք Քերոբյան
Հասարակություն

«Ոտներդ չմտնի էս դպրոց»․ տնօրենը դպրոցից դուրս է արել ցուցարարների երեխաներին․ Զարթոնքում դասադուլ է

Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի միջնակարգ դպրոցի մոտ հարյուր աշակերտ դասադուլ է անում, նրանք իրենց ծնողների հետ միասին պահանջում են տնօրեն Նանուշ Սարգսյանի հրաժարականը: Ապրիլի 13-ին բողոքող գյուղացիների և դպրոցի աշխատողների միջև տեղի ունեցած միջադեպի ժամանակ տնօրենը դպրոցից դուրս է հանել ցուցարարների երեխաներին, կազմակերպչական հարցերի փոխտնօրեն Իրինա Պողոսյանին և ուսուցչուհի Ալվարդ Խաչատրյանին՝ ասելով՝ «ոտներդ չմտնի էս դպրոց»: Դրանից հետո սկսվել է բողոքի ակցիան տնօրենի հրաժարականի պահանջով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց դպրոցի աշակերտներից մեկը, ով ականատես է եղել այդ միջադեպին, և ասաց՝ «կյանքում այդ դպրոց չեմ մտնելու»:

«Տնօրենը այդ օրը դուրս հանեց մեր փոխտնօրեն Իրինա Պողոսյանին, և մեր մանկավարժներից՝ Ալվարդ Խաչատրյանին: Ընկեր Պողոսյանի հայրը գյուղի ցուցարարներից Վարդան Պողոսյանն է: Ընկեր Խաչատրյանի որդին նույնպես ցուցարարների շարքում էր: Այդ ժամանակ տնօրենը բոլորիս աչքի առաջ փոխտնօրենի թևից քաշեց, ու ասաց՝ դու էս դպրոցում անելիք չունես, կարաս գնաս, կանգնես քո մարդասպան հորդ կողքը»,- ասաց աշակերտը:

Այսպես են տրամադրված նաեւ դասադուլ անող աշակերտների ծնողները։ «Էսօրվանից մեր երեխեքը չեն գնալու էտ դպրոց, քանի որ իրենք վռնդել են ցուցարարների երեխաներին»,- NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց համայնքի բնակիչ Համլետ Աբովյանը՝ նշելով, որ եթե տնօրենը հրաժարական չտա, իրենց երեխաներին Մեծամորի որևէ դպրոց:

«Մենք դիմում-բողոք ենք ներկայացրել Կրթության գիտության նախարարություն, որ այդպիսի մարդը չաշխատի կրթական համակարգում: Չենք ուզում, որ մեր երեխեքը իրենց վատ զգան, չենք ուզում լսեն անհիմն, անվայել խոսքեր իրենց ծնողների հասցեին»,- ասաց համայնքի բնակիչը։

Դպրոցի տնօրեն Նանուշ Սարգսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իր դպրոցում ամեն ինչ կարգին է. ունի 86 բացակա: Տնօրենը հերքեց, թե ինքը ցուցարաների երեխաներին դուրս է հանել դպրոցից. «Այդ միջադեպի ժամանակ երբ դպրոցի օպերատորին էին հարվածում, իմ ուսուցիչներից մեկը, թողնելով իր դպրոցը, անցնում է հակառակ կողմ: Դա շատ վիրավորական է, թեկուզ, որ իր հայրը ցուցարար էր, դա չի մեղմում իր քայլը»,- ասաց տնօրենը և ավելացրեց, որ ինքը մտադրություն չունի հրաժարական տալու, համաձայն է, որ լինեն ստուգումներ:

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ ունեցել է հանդիպում երկու կողմերի հետ: Հորդորել է դադարեցնել դասադուլը: Նրա խոսքով՝ իրականցվելու են ստուգումներ, և եթե տնօրենը թույլ տված լինի խախտումներ, կլինի իրավական համապատասխան որոշում:

«Մեր տեսակետը հետևյալն է, կրթական պրոցեսը չպետք է խաթարվի, և դադարեցվի քաղաքական պահանջների համար: Իրավական հիմք բողոքողների խոսքերում կա, սակայն ապացույցներ չկան: Ուրբաթ օրվա լարված իրավիճակի հետևանքով դադարեցվեցին ստուգումները, բայց շուտով կշարունակվեն: Բացառություններ չեն լինելու, խախտման դեպքում՝ կլինի համապատասխան քայլ»,- ասաց մարզպետը:

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի բնակիչները երկու ամիս բողոքի ակցիաներ էին անում՝ պահանջելով 23 տարվա գյուղապետ Պարույր Սարգսյանի հրաժարականը, նրան մեղադրելով՝ մի շարք անօրինականությունների համար: Ապրիլի 12-ին պահանջում էին դպրոցի տնօրեն Նանուշ Սարգսյանի հրաժարականը, որը գյուղապետի դուստրն է դպրոցի բակում ցուցարարների ու դպրոցի աշխատողների միջև եղել է ծեծկռտուք, որի հետևանքով դպրոցի օպերատորը ստացել է գլխի վնասվածք: Ապրիլի 13-ի առավոտյան համայնքապետի 27-ամյա թոռը՝ Նարեկ Մելքոնյանը, որը դպրոցի տնօրենի որդին է, ինչպես նաև՝ հայոց պատմություն առարկայի ուսուցիչը, հրազենային վնասվածք էր հասցրել ցուցարարներից մեկին: Նույն օրը երեկոյան՝ գյուղապետը հրաժարական է տվել: