Փայտով բեռնված երեք մեքենա է հայտնաբերվել․ ապօրինի ծառահատման դեպքեր
Ապրիլի 13-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, ծառայություն կատարելիս, բնապահպանական բնույթի հանցագործությունները կանխելու նպատակով, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով Դսեղ գյուղի «Ջաղացներ» կոչվող տեղամասին հարող ճանապարհին ստուգման են ենթարկել 1969 թ. ծնված Աշոտ Ա.-ի վարած «Իվեկո» մակնիշի ավտոմեքենան, որը բեռնված է եղել մոտ 5 խմ փայտանյութով: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Աշոտ Ա.-ն փայտանյութի ձեռք բերման համար համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ փայտանյութը պատկանում է իրեն, այն ապրիլի 13-ին, ժամը 07.00-ից 13.30-ն ընկած ժամանակահատվածում, հատել է Լոռու մարզի Եղեգնուտ գյուղին հարակից անտառից՝ տարբեր տեսակի և տրամաչափի թափված ծառերից:
Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները ժամը 22.55-ին Մարց գյուղի «Իքատակ» կոչվող հանդամասում ստուգման են ենթարկել 1983 թ. ծնված Սոս Մ.-ի վարած «ԳԱԶ-66» առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենան, որը բեռնված է եղել շուրջ 3 խմ լորենու նմանվող փայտանյութով: Սոս Մ.-ն փայտանյութի ձեռք բերման համար համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ փայտանյութը պատկանում է համագյուղացի 1977 թ. ծնված Ռոբերտ Ա.-ին, ով այն ապօրինի պատրաստել է ապրիլի 13-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Մարց գյուղի «Իքատակ» կոչվող հանդամասից՝ բենզասղոցի գործադրմամբ հատելով 1 հատ քամատապալ և 1 հատ կանգուն ծառ:
Փայտանյութով բեռնված ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Թումանյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նշանակվել են մասնագիտական ստուգումներ: Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան