Ցեմենտի իրացման շուկայում մրցակցային պայմաններ ստեղծելու միակ ճանապարհը կլինկերի վրա պետական տուրք նշանակելն է
Սոնա Սեդրակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Այսօր ևս « Արարատցեմենտի » աշխատակիցների կազմակերպած բողոքի ակցիան շարունակվում է: Ընկերության աշխատողները շարունակում են փակ պահել ճանապարհը ովքեր կորցնելու են իրենց աշխատանքը կապված ԱԺ մշտական հանձնաժողովի կայացրած որոշման հետ, որով չնայած նրան որ Կառավարության որոշմամբ պետական տուրք էր սահմանվելու ցեմենտի և դրա բոլոր բաղադրիչների ներմուծման վրա, սակայն « տարօրինակ » պատճառներով այդ որոշումից հանվել է կլինկերների ներմուծման պետական տուրքը ավելացնելու կետը: Իհարկե ցավալի է որ շուրջ երկու հազար մարդիկ կարող են գործազուրկ դառնալ և նրանց բողոքը հասկանալի է, սակայն նրանց են միանում շուրջ մեկ տասնայկ անձինք ովքեր փաստացի հանդիսանում են կլինկեր ներմուծող ընկերություների կողմից ուղարկված սադրիչներ, ովքեր փորձում են գործարանի աշխատակիցներին տրամադրել ղեկավարության դեմ և այլ ենթատեքստ տալ ստեղծված իրավիճակին: Կլինկերի ներմուծմամբ զբաղվող մարդկանց ձեռընտու չե որ կլինկերների վրա ևս պետական տուրք դրվի, սակայն դա շուկայում հավասար մրցակցային պայամններ ստեղծելու միակ եղանակն է : Չնայած նրան որ արդեն որոշում կա որ ապրիլի 17 ին ժամը 15:00 ին աշխատակիցների հետ հանդիպելու է գործարանի սեփականատեր Գագիկ Ծառուկյանը, ինչից կարելի է ենթադրել որ ինչպես միշտ Գագիկ Ծառուկյանը խնդրին լուծում կտա, այնուամենայնիվ որոշ պրովոկատորների հաջողվում է սրել իրավիճակը և ցեմենտի գործարանի աշխատակիցներին դրդել զգացմունքային քայլերի: Խնդրի էությունը պարզ է և հասկանալի գործարանի ղեկավարությունը գործում է տրամաբանական ճանապարհով և խնդրի լուծումը պետք է այլ տեղ փնտրել:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան