Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե այս անսկզբունք կառավարումը շարունակվի, անվտանգային ճգնաժամը կխորանա․ Ավետիք ՉալաբյանԱնապահով ընտանիքների երեխաները պետք է ապահովված լինեն մսուրներով․ Հրայր ԿամենդատյանԻշխանությունը շարունակում է պնդել, թե իբր թոշակի ավելացումն ընտրակաշառք չէ․ Արեգ ՍավգուլյանՏիրադավների շարքերը ճաքեր են տալիս IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 2-րդ և 3-րդ տրանշերըԵվրամիությունն անթաքույց անցել է Փաշինյանի պաշտպանությանը Էժան վրեժխնդրություն առաջին նախագահի նկատմամբ «Հայաստան» դաշինքի համար մեր ինքնությունը, պատմությունը և հայրենասիրությունը շարժիչ ուժ են. Քոչարյան Մենք տրամադրված ենք վճռական, մեր նպատակը հաղթանակն է. Ռոբերտ Քոչարյան Թույլ չե՛նք տալու նախընտրական աճուրդի հանել մեր ինքնությունը. Աննա Գրիգորյան Չնայած Վաշինգտոնի գերազանցությանը՝ Թեհրանին կարծես հաջողվում է նրան ուղղորդել դեպի երկարատև ռեսուրսատար հակամարտության. Արտակ ԶաքարյանUcom-ը զգուշացնում է հեռախոսային խարդախությունների նոր ալիքի մասին Մեր ինքնությունը ջնջել չի լինի. Անաիս Սարդարյան Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում DDF26-ը չորրորդ անգամ Հայաստանում կհյուրընկալի թվային աշխարհի առաջատար փորձագետներին. Արդյունաբերական փոխակերպման գործընկերը ԶՊՄԿ-ն է IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավԿոնվերս Բանկը IV Conference Capital Markets Armenia-ում ներկայացրել է իր փորձըՄիանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին. Ատոմ Մարգարյան Նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է Հայաստանը կարող է դառնալ Չինաստան–Հնդկաստան հարաբերությունների կարևոր կամուրջ․ Ավետիք Քերոբյան
Հասարակություն

Զարթոնքի նախկին գյուղապետի թոռը՝ պատմության 27–ամյա ուսուցիչը, դատարանի դահլիճից ազատ արձակվեց

Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի բնակիչ, օրերս համագյուղացիների ճնշումների ներքո հրաժարական տված գյուղապետ Պարույր Սարգսյանի թոռը՝ գյուղի դպրոցի պատմության ուսուցիչ Նարեկ Մելքոնյանը, քիչ առաջ ազատ է արձակվել Արմավիր մարզի առաջին ատյանի դատարանի դահլիճից։ Նրա փաստաբան Սիրուշ Աղվանյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց չի ընտրել։

Փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալը կրակել է ինքնապաշտպանության նպատակով, իսկ որսորդական զենքն օրինական է եղել։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել էր քրեական  գործ  ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է` խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով։ Բացի Նարեկ Մելքոնյանից, այս գործով ևս մեկ անձ է ձերբակալվել:

Այսօր առավոտից մի քանի տասնյակ զարթոնքցիներ, այդ թվում՝ դպրոցականներ, բողոքի ակցիա էին իրականացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի առջև՝ պահանջելով ազատ արձակել պատմության ուսուցիչ Նարեկ Մելքոնյանին։

«Երբ մարդը օրինակ է ծառայել իր աշակերտին, թե ոնց պաշտպանել իր ընտանիքը, դրա համար ինչու՞ եք դատում, փոխանակ հերոսի կոչում տաք։ Եթե Նարեկին բաց չթողնեն, հայտարարում եմ օֆիցիալ, մենք գնալու ենք անգամ տեռորի, դա միանշանակ»,–ասաց ակցիայի մասնակիցներից։

Ակցիայի մասնակիցներից մեկ ուրիշի խոսքով էլ, նախկին գյուղապետն ասել է, որ ճանապարհ չփակեն, բայց այս անգամ չեն լսելու նրա խոսքը։

«Պարոն Սարգսյան, քեզ խնդրում ենք, այս անգամ չենք լսելու քեզ, դու ասել ես ճանապարհը չփակես, բայց մենք պետք է փակենք, հաստատ փակելու ենք, ու ոչ թե այստեղ ենք փակելու այլ Երեւանի ճանապարհը։ Մինչեւ Նարեկին չտան, մենք այստեղից չենք գնալու»,–ասաց ակցիայի մասնակիցը։

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի բնակիչները երկու ամիս էր, որ բողոքի ակցիաներ էին անում՝ պահանջելով 23 տարվա գյուղապետ Պարույր Սարգսյանի հրաժարականը, նրան մեղադրելով՝ մի շարք անօրինականությունների մեջ: Ապրիլի 12-ին և 13–ին տեղի ունեցած բախումներից հետո գյուղապետը հրաժարական էր տվել: