Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե այս անսկզբունք կառավարումը շարունակվի, անվտանգային ճգնաժամը կխորանա․ Ավետիք ՉալաբյանԱնապահով ընտանիքների երեխաները պետք է ապահովված լինեն մսուրներով․ Հրայր ԿամենդատյանԻշխանությունը շարունակում է պնդել, թե իբր թոշակի ավելացումն ընտրակաշառք չէ․ Արեգ ՍավգուլյանՏիրադավների շարքերը ճաքեր են տալիս IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 2-րդ և 3-րդ տրանշերըԵվրամիությունն անթաքույց անցել է Փաշինյանի պաշտպանությանը Էժան վրեժխնդրություն առաջին նախագահի նկատմամբ «Հայաստան» դաշինքի համար մեր ինքնությունը, պատմությունը և հայրենասիրությունը շարժիչ ուժ են. Քոչարյան Մենք տրամադրված ենք վճռական, մեր նպատակը հաղթանակն է. Ռոբերտ Քոչարյան Թույլ չե՛նք տալու նախընտրական աճուրդի հանել մեր ինքնությունը. Աննա Գրիգորյան Չնայած Վաշինգտոնի գերազանցությանը՝ Թեհրանին կարծես հաջողվում է նրան ուղղորդել դեպի երկարատև ռեսուրսատար հակամարտության. Արտակ ԶաքարյանUcom-ը զգուշացնում է հեռախոսային խարդախությունների նոր ալիքի մասին Մեր ինքնությունը ջնջել չի լինի. Անաիս Սարդարյան Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում DDF26-ը չորրորդ անգամ Հայաստանում կհյուրընկալի թվային աշխարհի առաջատար փորձագետներին. Արդյունաբերական փոխակերպման գործընկերը ԶՊՄԿ-ն է IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավԿոնվերս Բանկը IV Conference Capital Markets Armenia-ում ներկայացրել է իր փորձըՄիանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին. Ատոմ Մարգարյան Նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է Հայաստանը կարող է դառնալ Չինաստան–Հնդկաստան հարաբերությունների կարևոր կամուրջ․ Ավետիք Քերոբյան
Հասարակություն

Ապրիլի 22-ին Աստվածամոր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագ էր նախատեսված

Փարիզի Աստվածամոր տաճարում, որը նախօրեին հայտնվեց հրդեհի ճիրաններում, ապրիլի 22-ին նախատեսված էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագ։Հիշեցնենք, որ Ապրիլի 24-ը Ֆրանսիայում նշվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։ Այս մասին որոշումը ապրիլի 10-ին ստորագրեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Որոշման մեջ նշվում է, որ ամեն տարի այս օրը Փարիզում ու նաև դեպարտամենտներում անցկացնել միջոցառումներ։

Մակրոնի որոշումը մեծ քննադատության արժանացավ Թուրքիայի իշխանությունների կողմից, որոնք Ֆրանսիայի իշխանություններին մեղադրեցին «պատմությունը մանիպուլացնելու» մեջ։

Ապրիլի 24-ի հիշատակի օրվա պատճառով Թուրքիայի իշխանությունները Անթալիայում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նիստի ժամանակ մեղադրանքներ ուղղեցին ներկա Ֆրանսիայի պատվիրակության անդամներին։ Ֆրանսիայի պատգամավոր Սոնյա Քրիմին էլ հայտարարեց, որ Ֆրանսիան գիտի, թե ինչպես վարվել սեփական պատմության հետ:

«Ապրիլի 24-ը հաստատելով Հայոց ցեղասպանության օրվա հիշատակման օր, Ֆրանսիան մտադիր չէ որևէ մեկին դասեր տալ: Ֆրանսիան մտադիր չէ ոչ դասեր, ոչ էլ հարձակումներ ստանալ որևէ երկրից, այդ թվում Թուրքիայից»,-գրել է Քրիմին։

Նշենք, որ ամեն տարի ապրիլի 24-ին Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչները, Ֆրանսիայի քաղաքական գործիչները, այցելում են Փարիզի Կանադայի հրապարակում գտնվող Կոմիտասի հուշարձան և հարգանքի տուրք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: