Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե այս անսկզբունք կառավարումը շարունակվի, անվտանգային ճգնաժամը կխորանա․ Ավետիք ՉալաբյանԱնապահով ընտանիքների երեխաները պետք է ապահովված լինեն մսուրներով․ Հրայր ԿամենդատյանԻշխանությունը շարունակում է պնդել, թե իբր թոշակի ավելացումն ընտրակաշառք չէ․ Արեգ ՍավգուլյանՏիրադավների շարքերը ճաքեր են տալիս IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 2-րդ և 3-րդ տրանշերըԵվրամիությունն անթաքույց անցել է Փաշինյանի պաշտպանությանը Էժան վրեժխնդրություն առաջին նախագահի նկատմամբ «Հայաստան» դաշինքի համար մեր ինքնությունը, պատմությունը և հայրենասիրությունը շարժիչ ուժ են. Քոչարյան Մենք տրամադրված ենք վճռական, մեր նպատակը հաղթանակն է. Ռոբերտ Քոչարյան Թույլ չե՛նք տալու նախընտրական աճուրդի հանել մեր ինքնությունը. Աննա Գրիգորյան Չնայած Վաշինգտոնի գերազանցությանը՝ Թեհրանին կարծես հաջողվում է նրան ուղղորդել դեպի երկարատև ռեսուրսատար հակամարտության. Արտակ ԶաքարյանUcom-ը զգուշացնում է հեռախոսային խարդախությունների նոր ալիքի մասին Մեր ինքնությունը ջնջել չի լինի. Անաիս Սարդարյան Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում DDF26-ը չորրորդ անգամ Հայաստանում կհյուրընկալի թվային աշխարհի առաջատար փորձագետներին. Արդյունաբերական փոխակերպման գործընկերը ԶՊՄԿ-ն է IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավԿոնվերս Բանկը IV Conference Capital Markets Armenia-ում ներկայացրել է իր փորձըՄիանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին. Ատոմ Մարգարյան Նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է Հայաստանը կարող է դառնալ Չինաստան–Հնդկաստան հարաբերությունների կարևոր կամուրջ․ Ավետիք Քերոբյան
Հասարակություն

Մեղրիի զորամաի միջադեպի առթիվ մեղադրանքներ են առաջադրվել 5 զինծառայողների եւ զորամասի հրամանատարին. ՀՀ դատախազություն

Մեղրի զորամասերից մեկում մարտի 17-ին արձանագրված միջադեպի առթիվ Գորիսի կայազորի զինվորական դատախազությունում քննվող քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել 5 զինծառայողների եւ զորամասի հրամանատարին. վերջինիս պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվել է։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։

«2019թ. մարտի 17-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի մշտական տեղակայման վայրում գտնվող մի խումբ պարտադիր ժամկետային զինծառայողներ հրաժարվել են կատարել զինվորական ծառայության առանձին՝ օրվա կարգացուցակով նախատեսված պարտականությունները՝ փաստացի դրանք դադարեցնելով: Նրանք ինքնակամ թողել են զորամասի տարածքը եւ շուրջ 2 ժամ անց նոր միայն զորամասի հրամանատարի եւ ՌՈ աշխատակիցների հորդորների արդյունքում վերադարձել ծառայության:

Պարզվել է նաեւ, որ 2019թ. մարտի 16-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, նույն զորամասի հրամանատար, գնդապետ Ռ. Ս.-ն իր աշխատասենյակում խստապահանջ հրամանատարի տպավորություն թողնելու նպատակով, անցնելով պաշտոնեական լիազորությունների սահմանը, իր ենթականերին հանձնարարել է պատռել պարտադիր ժամկետային զինծառայողների՝ զորամասի կողմից չտրամադրված ու կանոնագրքերին չհամապատասխանող համազգեստները: Կատարելով հանձնարարականը՝ վերջիններս զորամասի շարահրապարակում պարտադիր ժամկետային զինծառայողների արտաքին տեսքի ստուգումների ժամանակ պատռել են շուրջ 30 պարտադիր ժամկետային զինծառայողների համազգեստները, որով խաթարվել է զինվորական ղեկավար մարմինների օրինական ու բնականոն գործունեությունը, ոտնահարվել զինծառայողների իրավունքներն ու օրինական շահերը:

Դեպքի առթիվ 2019թ. մարտի 25-ին Գորիսի կայազորի զինվորական դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի առաջին մասով հարուցվել է  քրեական գործ եւ նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժին:

Պարզվել  է նաեւ, որ 2019թ. հունվարից փետրվարն ընկած ժամանակահատվածում ՀՀ նույն զորամասի գումարտակի համապատասխան պաշտոնատար անձինք զորամասի զինծառայողների շրջանում «հեղինակություն» վայելող, վերադաս հրամանատարության կողմից բազմիցս դիտողությունների եւ կարգապահական տույժերի արժանացած, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կ. Մ.-ի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու, վերջինիս «հովանավորյալների» կողմից հարգանքի արժանանալու նկատառումներից ելնելով, անտեսելով վերադաս հրամանատարության՝ նշված զինծառայողի նկատմամբ առավել ուշադիր ու հետեւողական լինելու վերաբերյալ բազմաթիվ հորդորներն ու ցուցումները, չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը եւ թույլատրել Կ.Մ.-ի ազատ ելումուտը սպայական աշխատասենյակ: Ավելին՝ նրան հատկացրել են աշխատասենյակի, ինչպես նաեւ դրանում գտնվող մետաղյա պահարանի բանալիները, ինչից վերջինս օգտվել է այցելությունների եւ այլ նպատակներով: Այդ կերպ էական վնաս է պատճառվել զինվորական ղեկավար մարմինների բնականոն գործունեությանը, ցուցաբերվել տարբերակված մոտեցում պարտադիր զինծառայողների իրավունքներին եւ օրինական շահերի նկատմամբ:

Դեպքի առթիվ մարտի 29-ին Գորիսի կայազորի զինվորական դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի առաջին մասով հարուցվել է քրեական գործ, որը եւս նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժին:

Փաստական հանգամանքներով պայմանավորված բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննություն կատարելու նպատակով որոշում է կայացվել վերոնշյալ երեք քրեական գործերը մեկ վարույթում միացնելու մասին:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ մի խումբ անձանց կողմից զինվորական ծառայության առանձին պարտականությունները կատարելուց հրաժարվելու համար 2019թ-ի ապրիլի 15-ին եւ 16-ին զորամասի պարտադիր ժամկետային 5 զինծառայողների մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել զորամասի հրամանատարության հսկողությանը հանձնելը:

Իսկ ապրիլի 16-ին նույն քրեկան գործով իշխանության անգործություն դրսեւորելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել ՀՀ զորամասի հրամանատար, գնդապետ Ռ.Ս-ին եւ որոշում է կայացվել նրա նկատմամբ որպես խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրություն ընտրելու մասին:

Բացի այդ, դատախազի կողմից նույն օրը որոշում է կայացվել մեղադրյալ Ռ.Ս-ի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,–ասված է ՀՀ դատախազության տարածած հաղորդագրությունում: