Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Հայաստանում անցկացվել է խոշորամասշտաբ ֆորում, որի նպատակն է Հայաստան ուղղել եվրասիական տնտեսական կապիտալը
Անի Երանոսյանը ֆեյսբուքյան իր Էջում գրում է
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկայնի նախաձեռնությամբ Հայաստանում անցկացվել է « Քաղաքական կուսակցությունները հանուն Եվրասիական համագործակցության » խորագիրը կրող կլոր սեղան հանդիպում, որին մասնակցում էին ԵԱՏՄ երկրների ներկայացուցիչները, ինչպես նաև Սերբիայի, Վիետնամի և Տաջիկստանից ժամանած հյուրեր : Հանդիպման նպատակն էր լիարժեք օգտագործել ԵԱՏՄ երկրների ունեցած պոտենցիալը: Գագիկ Ծառուկյանը վերահաստատեց իր դեռևս Սոչիում կատարած այն առաջարկը, որով ԵԱՏՄ երկրների համար Հայաստանում պետք է ազատ տնտեսական գոտի ստեղծվի և Հայաստան տարեկան պետք է նվազագույնը 2 մլրդ դոլարի ներդրում կատարվի, տնտեսակն հեղափոխությունն իրագործելու համար: Հայաստանը ևս հանդիսանում է ԵԱՏՄ անդամ երկիր և Հայաստանի տնտեսության մեջ էական առաջընթաց կարելի է ապահովել անդամ երկրների ունեցած արտադրական , գիտական հզորությունները զուգակցելու, փոխշահավետ համագործակցության միջոցով : Այս նախաձեռնությամբ քայլ է կատարվում Եվրասիական քաղաքական ներկայացուցիչների միջոցով Հայաստանում կենտրոնացնել եվրասիական տնտեսական կապիտալը: Նմանատիպ հանդիպումները նաև խթանում են միջկուսակցական կապերի խորացմանը, ինչը արտաքին քաղաքականության տեսանկյունից ևս շատ կարևոր է : Հանդիպման ընթացքւմ Հայաստան ժամանած հյուրերը ևս բարձր գնահատեցի նման ֆորմատի հանդիպումները, ներկայացրեցին համագործակցության իրենց տեսլականը և հնարավորությունները : Նման մասշտաբի միջոցառումների անցկացումը Հայաստանում բարձրացնում է Հայաստանի միջազգային հեղինակությունը և նպաստում քաղաքական ու տնտեսական առաջընթացին:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան