Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե այս անսկզբունք կառավարումը շարունակվի, անվտանգային ճգնաժամը կխորանա․ Ավետիք ՉալաբյանԱնապահով ընտանիքների երեխաները պետք է ապահովված լինեն մսուրներով․ Հրայր ԿամենդատյանԻշխանությունը շարունակում է պնդել, թե իբր թոշակի ավելացումն ընտրակաշառք չէ․ Արեգ ՍավգուլյանՏիրադավների շարքերը ճաքեր են տալիս IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 2-րդ և 3-րդ տրանշերըԵվրամիությունն անթաքույց անցել է Փաշինյանի պաշտպանությանը Էժան վրեժխնդրություն առաջին նախագահի նկատմամբ «Հայաստան» դաշինքի համար մեր ինքնությունը, պատմությունը և հայրենասիրությունը շարժիչ ուժ են. Քոչարյան Մենք տրամադրված ենք վճռական, մեր նպատակը հաղթանակն է. Ռոբերտ Քոչարյան Թույլ չե՛նք տալու նախընտրական աճուրդի հանել մեր ինքնությունը. Աննա Գրիգորյան Չնայած Վաշինգտոնի գերազանցությանը՝ Թեհրանին կարծես հաջողվում է նրան ուղղորդել դեպի երկարատև ռեսուրսատար հակամարտության. Արտակ ԶաքարյանUcom-ը զգուշացնում է հեռախոսային խարդախությունների նոր ալիքի մասին Մեր ինքնությունը ջնջել չի լինի. Անաիս Սարդարյան Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում DDF26-ը չորրորդ անգամ Հայաստանում կհյուրընկալի թվային աշխարհի առաջատար փորձագետներին. Արդյունաբերական փոխակերպման գործընկերը ԶՊՄԿ-ն է IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավԿոնվերս Բանկը IV Conference Capital Markets Armenia-ում ներկայացրել է իր փորձըՄիանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին. Ատոմ Մարգարյան Նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է Հայաստանը կարող է դառնալ Չինաստան–Հնդկաստան հարաբերությունների կարևոր կամուրջ․ Ավետիք Քերոբյան
Հասարակություն

Գ. Ծառուկյանի հեղինակությունն ու կլոր սեղանի շուրջ ձևավորված նոր գործընկերային հարաբերությունները դրական փոփոխությունների շարժառիթ...

Մհեր Խաչատրյանը  ֆեյսբուքյան իր էջում  գրում է 

Երկրում ռադիկալ փոփոխությունների համար կարևոր են ոչ միայն երկրի ներսում ժողովրդի համախմբվածությունը, այլև նաև այլ բարեկամ երկների հետ կապերի ամրապնդումը, ընդլայնումն ու խորացումը: Ինչն էլ այսօր, ջանք ու եռանդ չխնայելով, կատարում է խորհրդարանական երկրորդ ուժի լիդերը: 
Եվ այսպես ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Քաղաքական կուսակցությունները հանուն եվրասիական համագործակցության» կլոր սեղանը: Ֆորումին ներկա են գտնվել ԵԱՏՄ անդամ 5 երկրների, ինչպես նաև Սերբիայի, Վիետնամի և Տաջիկստանի քաղաքական կուսակցությունների ղեկավար ներկայացուցիչները: Ֆորումն ինքնին աննախադեպ էր, թեկուզ միայն հենց նրանով, որ նման խոշորամասշտաբ միջոցառումն իրականացվում էր Հայաստանում: 
Անցկացված հանդիպումը ինքնանպատակ չէր, և այս անգամ էլ, ինչպես մնացյալ բոլոր հանդիպումներին՝ Գ. Ծառուկյանն իր հեղիանակությունը, վայելած հարգանքը անունն ու հնարավորությունները բանեցրեց ի շահ մեր պետության, խթան հանդիսանալով նոր ներդրումների, բարեկամական, վստահության հիմքում ընկած գործընկերային հարաբերություններին: Չնայած նրան, որ ֆորումի ընթացքում բարձրաձայնվեցին բոլոր այն հարցերը, որոնք կարող են լուծել ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական կոլեգիայում, Գ. Ծառուկյանը վերհիշեց նաև Վլ.Պուտինի հրավերով Ռուսատանյան այցի շրջանակներում առաջարկված միտքը. Հայաստանում ազատ տնտեսական գոտի ձևավորելու մասին: Ինչն էլ հենց կարող է ծառայել, որպես տնտեսական հեղափոխության հենասյուն: Այստեղ, հատկապես կարևոր է լինելու այն, որ տեղական արտադրողը առանց որևէ խոչընդոտի կկարողանա իր ապրանքն իրացնել երկրի սահմաններից դուրս, և ի վերջո կձևավորվի ազատ տնտեսական գոտի: 
Գ. Ծառուկյանի այս բոլոր քայլերը, որոնք նպատակաուղղված են երկրում տնտեսական հեղափոխության իրականացմանն արդեն իսկ հանգեցրել են դրական և որակական փոփոխությունների, իսկ առաջիկայում սպասվելիք իրողությունները երկար սպասեցնել, վստահ ենք չեն տա: