Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե այս անսկզբունք կառավարումը շարունակվի, անվտանգային ճգնաժամը կխորանա․ Ավետիք ՉալաբյանԱնապահով ընտանիքների երեխաները պետք է ապահովված լինեն մսուրներով․ Հրայր ԿամենդատյանԻշխանությունը շարունակում է պնդել, թե իբր թոշակի ավելացումն ընտրակաշառք չէ․ Արեգ ՍավգուլյանՏիրադավների շարքերը ճաքեր են տալիս IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 2-րդ և 3-րդ տրանշերըԵվրամիությունն անթաքույց անցել է Փաշինյանի պաշտպանությանը Էժան վրեժխնդրություն առաջին նախագահի նկատմամբ «Հայաստան» դաշինքի համար մեր ինքնությունը, պատմությունը և հայրենասիրությունը շարժիչ ուժ են. Քոչարյան Մենք տրամադրված ենք վճռական, մեր նպատակը հաղթանակն է. Ռոբերտ Քոչարյան Թույլ չե՛նք տալու նախընտրական աճուրդի հանել մեր ինքնությունը. Աննա Գրիգորյան Չնայած Վաշինգտոնի գերազանցությանը՝ Թեհրանին կարծես հաջողվում է նրան ուղղորդել դեպի երկարատև ռեսուրսատար հակամարտության. Արտակ ԶաքարյանUcom-ը զգուշացնում է հեռախոսային խարդախությունների նոր ալիքի մասին Մեր ինքնությունը ջնջել չի լինի. Անաիս Սարդարյան Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում DDF26-ը չորրորդ անգամ Հայաստանում կհյուրընկալի թվային աշխարհի առաջատար փորձագետներին. Արդյունաբերական փոխակերպման գործընկերը ԶՊՄԿ-ն է IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավԿոնվերս Բանկը IV Conference Capital Markets Armenia-ում ներկայացրել է իր փորձըՄիանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին. Ատոմ Մարգարյան Նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է Հայաստանը կարող է դառնալ Չինաստան–Հնդկաստան հարաբերությունների կարևոր կամուրջ․ Ավետիք Քերոբյան
Հասարակություն

Որևէ մեկը չփորձի գողական խաղացնել Հայաստանում, հաջորդ պահին վզներից բռնելու ենք. Նիկոլ Փաշինյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր՝ ապրիլի 17-ին խորհրդարանում խնդրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անդրադառնալ  Գեղարքունիքի մարզի Վանևվան համայնքում տիրող իրավիճակին` նշելով, որ Արմավիրի մարզի Զարթոնք համայնքում տեղի ունեցած բախումներից հետո ինքն անհանգստացած է այս համայնքում տիրող լարված իրավիճակից: Նշենք, որ այդ համայնքում արդեն մեկ շաբաթ է` լարված մթնոլորտ է, գյուղացիները պահանջում են համայնքապետի հրաժարականը:

Թագուհի Թովմասյանն ասաց, որ իրեն տեղեկացրել են՝  համայնքի երիտասարդների մոտ բողոքի ակցիաների ժամանակ եղել են նաև դանակներ. «Ես անհանգստանում եմ, որ ամեն պահի կարող են անխուսափելի և տհաճ զարգացումներ լինել: Ուզում եմ լսել կառավարության դիրքորոշումը, որ նաև կողմերը հասկանան, և ի գիտություն ընդունեն կառավարության դիրքորոշումը»,- ասաց պատգամավորը:

«Կարծում եմ, հեղափոխությունից հետո բոլոր այն համայնքներում, որտեղ կա խնդիր կամ բողոքի շարունակվող ալիք, գյուղապետերը պետք է հրաժարական տան, և նշանակեն արտահերթ ընտրություններ: Եվ եթե իրենք վստահ են, որ ունեն իրենց գյուղացիների վստահությունը՝ կրկին կառաջադրվեն ու կընտրվեն... Եթե մենք սկզբից միջամտեինք  Զարթոնք գյուղում տեղի ունեցող իրադարձություններին, կլինեին ասուլիսներ, որ կառավարությունը ճնշում է գործադրում համայնքի ղեկավարի վրա, բա ո՞ւր մնաց Սահմանադրությունը, կամ, որ այնտեղ սրացում եղավ, ո՞ւր էր նայում կառավարությունը, ինչո՞ւ մինչև համար բան չէր անում: Մյուս կողմից ասում են՝ բա էս գյուղացին իրենց գյուղապետի հրաժարականն է պահանջում, բա էս ավագանին էս ա պահանջում, բա կառավարությունը ինչո՞ւ չի միջամտում: Հիմա եկեք կողմնորոշվենք՝ մենք ուզո՞ւմ ենք սուպերվարչապետական համակարգ, թե չէ»,- ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով պատգամավորի այն տեղեկությանը, որ գյուղի երիտասարդների մոտ դանակներ կան՝ Փաշինյանն ասաց, որ բոլոր նրանք, ովքեր կփորձեն բռնությամբ հարց լուծել, տարբերակ չունեն, հայտնվելու են բանտում. «Որևէ մեկը հանկարծ չփորձի Հայաստանում դանակ կամ զենք խաղացնի: Ոչ միայն ասֆալտին կփռենք, այլ նաև պատերով կտանք: Որևէ մեկը հանկարծ չփորձի դանակով հարցեր լուծել: Եթե նույնիսկ միջադեպեր կլինեն, որ ինչ-որ մարդիկ, ինչ-որ կապեր օգտագործելով կպլստան էս մի քրեական գործից, մենք հաջորդ պահին վզներից բռնելու ենք: Որևէ մեկը չփորձի դանակ կամ գողական խաղացնել Հայաստանի Հանրապետությունում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ արդեն մեկ շաբաթ է Գեղարքունիքի մարզի Վանևան համայնքի 50-ամյա բնակիչ Ատոմ Մկրտչյանը հացադուլ է հայտարարել, պահանջելով՝ 30 տարվա գյուղապետ Նորայր Հարությունյանի հրաժարականը: Համայնքում տասը ամիս առաջ եղել է գյուղապետի ընտրություն, և վերընտրվել է Նորայր Հարությունյանը: Բողոքին միացել են համայնքի ավագանու երեք անդամները, ինչպես նաև՝ մի խումբ բնակիչներ, գյուղապետին մեղադրելով՝ մի շարք անօրինականությունների մեջ: NEWS.am-ի հետ զրույցում գյուղապետ Նորայր Հարությունյանն ասել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ: Նշենք, որ ցուցարարները երկու անգամ փակել են Վարդենիս- Մարտակերտ միջպետական մայրուղին: