Մենք իշխանություն կենտրոնացնելու, պահելու, ճանկռելու, կրծելու, գրկելու խնդիր չունենք․ Նիկոլ Փաշինյան
Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն ժամանակին եղել են նախարարություններ, բայց անգամ այդ ժամանակ իրենց հետ կապված հարցերը պակաս չեն եղել, երբեմն եղել են ավելին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, ԱԺ-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանի հարցին՝ սուպերվարչապետությունը պահպանելու, մասնավորապես՝ ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը վարչապետի ենթակայությամբ թողնելու վերաբերյալ։
Փաշինյանը հիշեցրեց, թե հակառակ սցենարը ինչ փոփոխություններ է ենթադրում․ «Նախարար նշանակում է քաղաքական պաշտոն, նշանակում է կուսակցության անդամ, նշանակում է քաղաքական գործիչ։ Մենք ուզո՞ւմ ենք, որ քաղաքական գործիչը լինի ԱԱԾ ղեկավար։ Խնդիր չկա՝ եկեք որոշենք, որ ուզում ենք, իրար հետ որոշում կայացնենք։ Ուզում ենք , որ ոստիկանության պետը լինի քաղաքական գործիչ, ով վաղը լինելու է պատգամավորի թեկնածու»։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ խորհրդարանի լիազորություններին, որոնք, ըստ նրա, լիարժեք չեն իրացվում, ԱԺ-ն հազիվ օգտվում է դրանց 10%-ից․ «Լիազորությունները պետք է նաեւ կիրառող լինի, վերցնենք դնենք մի տեղ, ոչ մեկ այդ լիազորությունները չկիրառի, դրանից ավելի լա՞վ է լինելու։ Այսօր որեւէ մեկը կարո՞ղ է ինձ մեղադրել որեւէ լիազորություն չարաշահելու մեջ, կարո՞ղ է մեղադրել թափանցիկ չլինելու մեջ»,- ասաց Փաշինյանը։
Շաքե Իսայանը արձագանքեց, որ խորհրդարանական վերահսկողության դաշտը ձեւակերպելու գործընթացում կառավարությունը կարծես դիտորդի կարգավիճակում է, եւ ամբողջ պատասխանատվությունը խորհրդարանի վրա է մնում։
Փաշինյանը վստահեցրեց, որ ընդդիմության ներկայացուցիչները կլինեն եւ՛ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովում, եւ՛ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում։ Իրենք, ասաց, իշխանություն պահելու խնդիր չունեն, եթե այսօր ժողովրդի քվեով անցել են, վաղը կարող է չանցնեն․ «Մենք իշխանություն կենտրոնացնելու, պահելու, ճանկռելու, կրծելու, գրկելու խնդիր չունենք։ Մենք ժողովրդի վստահության քվեով կառավարություն ենք հիմա, վաղը ժողովրդի քվեով կարող է չլինենք կառավարություն։ Ընկե՞լ ենք ձեր հետեւից, ուրիշ մեկի հետեւի՞ց ենք ընկել, քաղաքական հետապնդումնե՞ր են երկրում, տեռո՞ր է սահմանվել, իշխանությունը բոլորին հետապնդո՞ւմ է, բոլորը վախենո՞ւմ են, թե ինչ կլինի։ Այս նյարդային մթնոլորտը ես ընդհանրապես չեմ հասկանում։ Որեւէ մեկը տեսնում է, որ իր օդերը փակո՞ւմ են»,– ասաց վարչապետը։




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան